Սոցիալական ցանցերի պոպուլյարությունը Արևելյան Եվրոպայում

J’son and Partners Consulting ընկերությունը կատարելով վիճակագրական հետազոտություններ նախկին սոցիալիստական լագերի երկրներում, ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որը ցույց է տալիս, թե նախկին սոց. լագերի երկրներում` ԱՊՀ-ում և արևելյան Եվրոպական երկրներում որ սոցիալական ցանցերն են ամենա հանրահայտը:

ԱՊՀ և արևելաևրոպական երկրների սոցիալական ցանցերի վիճակագրություն

Ըստ վիճակագրության` տեսանելի է, որ ԱՊՀ երկրներում մեծամասամբ օգտվում են ռուսական սոցիալական ցանցերից` ВКонтакте.ру, Одноклассники, МойМир@Mail.ru, LiveInternet…

Ռուսաստանում սոցիալական ցանցերի առաջին հորիզոնականում է ВКонтакте-ն, այնուհետև МойМир@Mail.ru-ն և Одноклассники-ն:

(more…)

TwiMix վիճակագրություն Vol.1.1

Ռուսալեզու նորությունների միքսված բլոգն արդեն այս ամսվա վերջում ցուցադրում է հիանալի ցուցանիշներ. News.TwiMix.ru “двойной микс” անվանումով բլոգային ռեսուրսն արդեն 677 այցելու է ունեցել միայն որոնողական համակարգերից.

TwiMix statistics for march 2010. LiveInternet

Հետաքրքիր է, որ նախորդ ամսվա` փետրվարի նկատմամբ, նորությունների բլոգի այցելուների քանակը որոնողական համակարգերից աճել է մոտ 5.5 անգամ:

(more…)

12 ամիս, 12 կետ և այլն…

Good bye 2009, hello 2010

Կարծես, թե արդեն 2009-ին պատրաստ ենք ճանապարհել… ամփոփել ենք տարվա բոլոր իրադարձությունները ու ռեփորթ արել :) մնում ա ընդհանուր, ՆեոՄեդիայի կոնտեքստի մեջ, հակիրճ ներկայացնել, թե ինչ էղավ, երբ ու ոնց…

2009-ի ժամանակագրություն

Հունվար. Ինչպես բոլորի մոտ, մեր մոտ նույնպես, հետամանորյա անգործություն, հետո` ադապտացիա, հետո` նոր ճամփաներ որոնելու կարիքի զգացում…

(more…)

Նոյեմբերյան վիճակագրություն

blog stats - november 2009Բլոգս գործում է արդեն մեկ ամսից ավելի` հոկտեմբերի 30-ից: Որպես անձնական բլոգ` կայքի արդյունավետությունը արդեն կարելի է միջին որակի համարել (այսինքն, նայած` ում տեսանկյունից): Այսպես, ներկայացնում եմ Blog.papikyan.biz-ի նոյեմբեր ամսվա վիճակագրական մի քանի տվյալներ, որն ի դեպ առաջին անգամն է ներկայացվում:

Ըստ LiveInternet-ի հաշվիչի ցուցմունքների` բլոգի էջերի դիտումների քանակը նոյեմբեր ամսին ունեցել է 1918 ցուցանիշը: Բլոգ այցելողների թիվը (մեկ IP-ից) եղել է 578: Բլոգ հիմնականում այցելել են` հավաքելով բլոգի հասցեն` http://blog.papikyan.biz (386 անգամ): Այնուհետև, ամենից շատ բլոգ են այցելել Ֆեյսբուքից (Facebook)` 303 անգամ: Որոնողական արդյունքներով իմ բլոգ են այցելել 48 անգամ Google-ից: Որոնողական հարցումները, որոնք դեպի իմ բլոգ են բերել այցելուներին հետևյալն են. Armenian map, orangearmenia.am և/կամ orangearmenia, Ղարաբաղի քարտեզ, հայ բլոգերները, antirussia.org, դեսպան բլոգ և մի հոգի էլ այցելել է իմ բլոգ` որոնելով Vardan Papikyan :)

(more…)

iReport.am հոկտեմբերյան վիճակագրություն

Հոկտեմբեր ամսվա iReport.am կայքի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կայքը անհամեմատ լավ արդյունքներ է ցուցադրում նախորդ ամսվա համեմատ: NeoMedia-ի տեղեկատվական նախագիծ սեպտեմբեր ամսվա համեմատ այցելել են մոտ 40% ավելի շատ և էջերի դիտումները ավելացել են մոտ 50%-ով:

ireport stats - october 2009

Կայքի ունիկալ այցելուները (ամսվա կտրվածքով, մեկ համակարգչից` մեկ միավոր) սեպտեմբեր ամսին կազմել էին 1486, իսկ հոկտեմբեր ամսին` 2106 հոգի: Սյսպիսով iReport.am կայքի մասին իմացել են նոր` 620 այցելուներ: Կայքի սահմաններում այցելուների դիտարկումների միջին ժամանակահատվածը կազմել է 1,6 րոպե, միջին հաշվով մեկ այցելուն դիտել է 3,1 էջ:

(more…)

Էջեր 1 / 11