Այս տեսանյութում Google WebSpam բաժնի ղեկավար Մեթ Քաթսը (Matt Cutts) խոսքն ուղղում է որոնողական համակարգերում առաջխաղացում (SEO) իրականացնող անձանց, որոնց խորհուրդ է տալիս այս տեսանյութը տրամադրել նաև իրենց ղեկավարներին և պատվիրատուներին` հիշեցնելով որ որոնողական համակարգերում այնքան էլ կարևոր չէ, թե Դուք 5-րդ հորիզոնականում եք, թե 8-րդ, կարևորն այլ է…
Նյութը հետաքրքիր է SEO-ի և կոնվերսացիայի տեսանկյունից. (more…)
Արդեն որքան ժամանակ է, ունենալով որոնողական առաջխաղացման և ինտերնետ-գովազդային աշխատանքներ իրականացնելու փորձ, նկատել եմ մի հետաքրքիր փաստ. հայկական բիզնես-միջավայրում գործարարները մեծամասամբ դիմում են ինտերնետ-գովազդային կամ որոնողական առաջխաղացման ծառայությունների օգնությանը այն դեպքում, երբ բիզնեսն արդեն գտնվում է ծայրահեղ վատ, անհույս, կարելի է ասել «հոգին տալուց հինգ պակաս» վիճակում…
Փաստերը ստիպում եմ մտածել, որ հայ գործարարների մեծ մասը, փորձելով կամ չփորձելով բոլոր տեսակի մարքետինգային-գովազդային հնարքները և հասնելով կատարյալ մեռյալ վիճակի, նոր մտածում են դիմել այլ` «կորած-մոլորված» գովազդային տարբերակներին, որոնցից էլ համապատասխանաբար` ինտերնետ-գովազդին (հիմնականում facebook-ում, երբեմն նաև` հայկական կայքերում բաններների տեսքով), կամ SEO-ին` որոնողական առաջխաղացմանը… (more…)
Վեբ-կայքի մասին որոշակի ինֆորմացիա միշտ էլ հնարավոր է ստանալ` ստուգելով կայքի համապատասխան ցուցանիշները համապատասխան ցանցում, որոնողական համակարգում և այլուր: Սակայն մեկ վայրում, մեկ սեղմումով տեսնել բազմակողմանի վերլուծություն ավելի հեշտ է և հարմար:
SEOMetrix.net հայկական վարկանիշային կայքում հնարավոր է ստուգել կայքի ինդեքսացվածությունը որոնողական համակարգերում (Google, Yahoo, Bing), կայքի ունեցած հետադարձ հղումների թիվը (Google, Yahoo, Bing, Alexa), տեսանելիությունը որոշ կատալոգներում և սոցիալական ծառայություններում (DMOZ, Yahoo Directory, Digg, և այլն), կայքի ռեյտինգային ցուցանիշները (Google PageRank, Alexa Rank, դոմեյնի գրանցման և կայքի արխիվային պատմությունները: (more…)
Իսկ հիմա, արդեն 8 ամիս ա, ինչ չկա PR թարմացում Google-ի կողմից… Գուգլի բոլոր ֆակտորները աշխատում են էջի դասակարգման համար, բացի PR-ից… Եվ եթե դեկտեմբերի 31-ին էլ PageRank թարմացում չլինի, ուրեմն նորություն ա սպասվում ինտերնետին Գուգլի կողմից…
Որոնողական համակարգեր, որոնողական օպտիմիզացիա. Համաշխարհային ինֆորմացիայի շարժիչ ուժեր:
Վերջին շրջանում նոր-նոր ականատես ենք լինում ներքին` հայկական որոնողական օպտիմիզացիա երևույթի ի հայտ գալուն. Հայաստանում կազմակերպությունները, որոնք ունեն ինտերնետային կայք և որոնց պոտենցիալ շուկան ընդարձակ մասշտաբների է հասնում, սկսում են իրագործել ինտերնետային հսկայածավալ հնարավորությունները` նոր հաճախորդների ներգրավման համար:
Որոնողական օպտիմիզացիայի առավելությունները ակնհայտ են եղել դեռ վաղուց. այն համեմատորեն բավականին մատչելի է և արդյունավետ: Մասնավորապես, ինտերնետային տիրույթներում որոնողական համակարգերի միջոցով կազմակերպության կամ բրենդի ճանաչելիությունն իր ներուժով գերազանցում է բոլոր այլ մեդիա տարբերակներին, քանի որ որոնողական համակարգերում կատարված բուն հարցումը բերում է կոնկրետ ծառայության կամ ապրանքի/ապրանքանիշի հղումը և որի ալտերնատիվ տարբերակը դժվար թե գտնվի աշխարհում:
Որոնողական համակարգերի դերն արդեն գաղտնիք չէ, թե ինչ նշանակություն ունի համաշխարհային համարյա թե բոլոր ինդուստրիաներում. Որոնողական համակարգերը լուծում են համաշարհային ինֆորմացիոն քաոսատիպ շարժը և մարդկանց համար ապահովում համապատասխան ինֆորմացիա` ըստ մարդու նախասիրությունների.