Անցնել փողոցը արժեցավ 3000 դրամ…
Այո, երբ անցնում ես փողոցը ոչ այն վայրից, որտեղ որ նախատեսված է հետիոտնի համար, արժե 3000 դրամ… :) Այսօր երեկոյան ժամը 22:00-ին ես փորձեցի առանց ամաչելու անցնեմ Տերյան փողոցը` Սայաթ Նովա – Տերյան խաչմերուկից մի փոքր վերև հատվածում. և այդ սխրագործությունս կատարեցի հենց ոստիկանության ավտոմեքենայի դիմաց…
Պարոնայք ճանապարհային ոստիկանները բարեհամբույր կանգնեցրին ինձ` շտապող հետիոտնիս և առաջարկեցին տեղափոխվել բաժանմունք կամ փոխարենը կանխիկ տարբերակով տուգանվել 3000 դրամ: Դե, քանի որ բաժանմունքի հավեսը ոչ-ոք չունի, ես ընդունեցի երկրորդ տարբերակը, սակայն կանխիկ գումար չունենալու պատճառով ստիպված եղա ոստիկանական ավտոմեքենայով հասնել մոտակա Յունիբանկի բանկոմատը, հանել 3000 դրամ, այնուհետև տուգանվել :)
Երբևէ չէի պատկերացնի, որ քայլելիս նույնպես կարող ես տուգանվել… Պարոնայք ոստիկանների պետհամարանիշերը մուտքագրեցի ուղեղիս մեջ, և, թողնելով տուգանային կտրոնը իրենց, կիսամանթրաշ և կիսածիծաղելի վիճակով հեռացա` ոստիկաններին ասելով, որ սա լավ նյութի թեմա կհանդիսանա և այսօր անպայման կգրեմ այս մասին… Դե իսկ պետհամարանիշերը կարծում եմ կարիք չկա հրապարակելու, անցած լինի :)
Դե ինչ, ափսոս էր 3000 դրամս… Good bye 3000 drams :)


November 5, 2009
|
Posted by Vardan Papikyan
Categories:
Tags:
