Twitter-ը, արդեն գաղտնիք չէ, աշխարհում, որպես նորամուծություն, ընդունվեց կայծակնային ոգևորությամբ և արդեն շատ ժամանակ չանցած, այն ինվեստորների կողմից գնահատվեց $1.000.000.000 (1 միլիարդ ԱՄՆ դոլար)… Որպես թվիթերի միկրոբլոգային ծառայության երկրպագու և արդեն 6-ամսյա թվիթերեր (twitterer), ես ինքս ավելին կգնահատեի այն:
Twitter-ի իրական արժեքը համաշխարհային նորությունների բազմակողմյա հրապարակումների մեջ է. Ուղղակիորեն օրվա ընթացքում մեկ ժամվա մեջ կարող ես տեղեկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչն է հենց այս պահին մարդկանց մոտ ակտուալ… Եվ կարիք չկա հրապարակված հղումներով այցելել` կարդալու նորությունն ամբողջությամբ. դու արդեն տեղյակ ես բազմաթիվ թվիթերերներից, տարբեր տեսանկյուններից, տարբեր կարծիքներով:
(more…)