Սոցիալական մեդիա առաջխաղացում և PR. մաս 1. Flickr
Ինչ է Flickr-ը ???
Flickr.com-ը ժամանակակից այն սոցիալական ցանցերից է, որտեղ մարդիկ կարող են և շփվել և փոխանակվել ինֆորմացիայով: Տվյալ դեպքում ինֆորմացիայի դերում հանդես են գալիս լուսանկաները և տեսահոլովակները: Տեսահոլովակների ու լուսանկարների այլ սերվերներից ու ցանցերից, ինչպիսիք են օրինակ YouTube-ը կամ PhotoBlog.com-ը, Flickr-ը տարբերվում է իր յուրահատուկ ինտերակտիվությամբ և որոշակի ֆունկցիաների առավելություններով:
Նշեմ, որ Flickr.com ցանցը պատկանում է Yahoo ընկերությանը, որն ինտերնետում հայտնի է որպես Google և Bing որոնողական կայքերի հզոր մրցակից: Այդ իսկ պատճառով այս ընկերությունները մրցակցում են ոչ միայն ինտերնետային որոնողական շուկայում, այլ նաև ինտերակտիվ-սոցիալական համակարգերի, այսպես ասած` [wikipedia]սոցիալական մեդիա[/wikipedia] ոլորտում ևս:


November 12, 2009
|
Posted by Vardan Papikyan
Categories:
Tags:
