Blogging և նման այլ բաներ…
E ակումբ հաղորդում N 15 մաս 2
A1+ի E-ակումբ նախագծի եթերում մի փոքր հարցազրույց ինձ հետ..
E ակումբ հաղորդում N 15 մաս 2
A1+ի E-ակումբ նախագծի եթերում մի փոքր հարցազրույց ինձ հետ..
Այս անգամ բախտ վիճակվեց ուղևորվել Բերձոր, որտեղ պետք է տեղի ունենար սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքի հերթական միջոցառումը:
Արցախյան սեմինարները կազմակերպում է Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը` աջակցությամբ Արցախի մշակույթի նախարարության: Նախորդ սեմինարը տեղի էր ունեցել Քարվաճառում, այս տարվա հունվարին:
Բերձորի մասին շատ էի լսել, մի քանի անգամ անցել քաղաքի միջով` դեպի Ստեփանակերտ, սակայն լինել Բերձորում` դա ուրիշ է… (more…)

Expedition 206 - Yerevan meeting in 13 september 2010
EXPEDITION 206 – այսպիսի անվանումով մի հետաքրքիր խումբ սեպտեմբերի 13-ին կլինի Հայաստանում: Expedition 206-ի երևանյան այցի մասին կարդացեք այստեղ:
Բլոգերների արշավախմբի հետ սեպտեմբերի 13-ին The Club ակումբում նախատեսվում է հանդիպում` հայ բլոգերների մասնակցությամբ:
Հանդիպման օրը` սեպտեմբերի 13
Հանդիպման ժամը` 15:00 – 17:00
Հանդիպման վայրը` The Club ակումբ (Թումանյան 40, Punto Zara խանութի շենք)
Հանդիպման կարող են մասնակցել` սոցիալական մեդիա ոլորտում ակտիվ բոլոր անձինք
Հանդիպման կազմակերպիչ` Coca-Cola (more…)
Մոտ մեկ ամսից ավելի է համարյա թե անգործության էր մատնվել անձնական բլոգս. գործերն էին շատ – ժամանակը` քիչ… ստիպված զոհողությանս գինը բլոգս էր լինում :)) Ու հիմա, ոնց նայում եմ – պիտի նորից ակտիվացնեմ բլոգիս կյանքը, այլապես այցելուներիս 90%-ը ներկա դրությամբ գալիս են որոնողական համակարգերից…
Եվ այսպես, ժամանակն է արդեն հանդիպելու երկրորդ անգամ` քննարկելու հայկական բլոգոսֆերային վերաբերող ակտուալ հարցեր և խնդիրներ:
Հայ բլոգերների ակումբի 2-րդ հանդիպման նպատակն է քննարկել հայկական ինտերնետային գովազդային շուկան և նրանում բլոգերների/բլոգների ինտեգրվածությունը, բլոգների մոնետիզացիային վերաբերող լուծումներ և այլն: Բլոգային կոմերցիան արդեն վաղուց բավականին զարգացած է այլ երկրներում, որը բազբաթիվ գովազդային լուծումներ է կարողանում առաջարկել գովազդատուներին. Եվ ժամանակն է, որ հայկական բիզնեսը ևս տեղյակ լինի բլոգային կոմերցիայի, բլոգների` որպես գովազդային հարթակ, կարևոր նշանակության մասին:
Այս նպատակով Բլոգերների ակումբի երկրորդ հանդիպմանը ՆեոՄեդիայի կողմից կներկայացվի նոր կայք, որը կխթանի հայկական բլոգոսֆերայի և ինտերնետային գովազդի փոխադարձ ինտեգրմանը:
Ինչպես գիտենք, մեդիան մոնետիզացնելու ամենահարմար ոլորտն է, քանի որ մեդիան գլոբալ վերցրած, մարդկանց ակտիվության, նախասիրությունների և ամբիցիաների հատման կենտորն կարելի է համարել: Եվ ահա, մի քիչ առաջ, ArmIdea բլոգում կարդացի հոդված, որտեղ մի լավ գաղափարի մասին էր գրված, այնսպիսին, որով մենք էլ մեր հերթին ենք շահագրգռված` բիզնես-բլոգ համագործակցության մոդել. (հոդվածի հղումը` http://armidea.com/2010/03/03/blogger):
Բիզնես-բլոգեր փոխհամագործակցության մոդելի մասին գրված է.
Բլոգ կամ վիրտուալ օրագիր` ծաղկաձորյան սեմինարի օրակարգում:
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս բացել ու օգտագործել վիրտուալ տարածքի այն նորաձեւ անկյունը, որ բլոգ է կոչվում, ինչպե՞ս զարգացնել այն ու սեփական նպատակներին ծառայեցնել, ի վերջո ինչպե՞ս հարեւանություն անել հայազգի այլ բլոգերների հետ եւ որդյո՞ք գոյություն ունի բլոգ վարելու էթիկա: Այս եւ նմանատիպ այլ հարցեր քննարկելու համար էին շուրջ 40 երիտասարդներ դեկտեմբերի 11-13-ը հավաքվել Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում: Ամբողջ հոդվածը տես հետևյալ հղումով:
Ներկայացնում եմ նաև Սեդա Պապոյանի կողմից պատրաստված ռադիոռեպորտաժը, որը հեռարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի եթերով` «Մաքսլիբերթի» հաղորդման շրջանակներում:
Ինտերնետային ցանկացած «օբյեկտ», ստեղծման օրվանից կարիք ունի առաջխաղացման. այն է` կայքի վարկանիշի, հաճախելիության և տեսանելիության բարձրացում: Բլոգն էլ իր հերթին, լինելով վեբ-կայք, առաջխաղացման նույն գործոններով է առաջնորդվում` մի քանի բացառություններով:
Առաջին հերթին, բլոգը, որպես տեղեկատվության և շփման ռեսուրս, պետք է հաճախ թարմացվի: Ցանկալի է, որ բլոգային ռեսուրսում օրեկան տեղ գտնեն մի քանի գրառումներ: Այս միջոցով դուք երկու կարևոր քայլ կկատարեք. նախ, այցելուն կունենա նյութ փնտրելու մեծ հնարավորություն և ավելի հավանական կլինի նրա հաջորդ այցելությունը ձեր բլոգ մոտական մի քանի օրերի ընթացքում: Երկրորդ, և ավելի կարևոր քայլ. Որոնողական համակարգերն ավելի բարձր են գնահատում հաճախ թարմացվող կայքերը (բլոգներն` առավել ևս): Իսկ այն ռեսուրսը, որը օրական մի քանի նոր նյութ է ունենում առաջարկելու, ինքնաբերաբար հայտնվում է որոնողական համակարգերի առավել հաճախ թարմացվող ռեսուրսների ցանկում, և նրա ինդեքսացնող ռոբոտը նույնիսկ օրեկան մի քանի անգամ կարող է այցելել ձեր ռեսուրս, նոր նյութերի ինդեքսացման համար: Այդպիսով, ձեր բլոգի վարկանիշի բարձրացման համար, ամենակարևոր պայմանն է բլոգի հաճախ թարմացումը: