Վանաձորից հետո` ուղիղ արձակուրդ…

Հուլիսի 16-ի ու 17-ի Վանաձոր քաղաքի սեմինարներից հետո, հայտարարում եմ արձակուրդ մինչև օգոստոսի վերջ :)) Երևանում և Գյումրիում արդեն տեղի են ունեցել NeoVision սեմինարները. Վանաձորում NeoVision ամառային սեմինարների վերջին մասը տեղի կունենա, կավարտվի ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ԵՎ ԲԼՈԳԻՆԳ սեմինարների ամառային շարքը:
Երևանյան սեմինարի մասին` http://www.ireport.am/2010/07/neovision-yerevan-day-2/:
Գյումրու սեմինարի մասին` http://www.ireport.am/2010/07/neovision-seminar-gyumri/:
Վանաձորում տեղի ունենալիք սեմինարի օրակարգն ու մանրամասները` http://www.ireport.am/2010/07/neovision-in-vanadzor/:

Հաջորդ կանգառը` Վանաձորում

Այսօր NeoVision ծրագրի թիմով վերադարձանք Գյումրիից, որտեղ այդ ծրագրի շրջանակներում անց կացրեցինք սոցիալական մեդիա և բլոգինգ երկօրյա սեմինարները: Պետք  է նշել, որ բավականին ակտիվ լսարան էր հավաքվել Գյումրու Պոլիտեխնիկ ինստիտուտում, որտեղ էլ տեղի էր ունենում միջոցառումը:
Մինչ սեմինարների մասին մանրամասն ռեպորտաժի հրապարակումն ասեմ, որ Գյումրու սեմինարներին իրենց ներկայացումներով հանդես եկան Արմեն Հովհաննիսյանը Ձեռք Հ/Կ-ից, բլոգեր Լուսինե [...]

Բլոգինգ. բլոգի կառավարման էթիկա. հարցազրույցներ

Բլոգ կամ վիրտուալ օրագիր` ծաղկաձորյան սեմինարի օրակարգում:
Սեդա Պապոյան
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս բացել ու օգտագործել վիրտուալ տարածքի այն նորաձեւ անկյունը, որ բլոգ է կոչվում, ինչպե՞ս զարգացնել այն ու սեփական նպատակներին ծառայեցնել, ի վերջո ինչպե՞ս հարեւանություն անել հայազգի այլ բլոգերների հետ եւ որդյո՞ք գոյություն ունի բլոգ վարելու էթիկա: Այս եւ նմանատիպ այլ հարցեր քննարկելու համար էին [...]