
July 1, 2011
|
Posted by Vardan Papikyan

network filter
Հայկական ցանցի մասին է խոսքը և առհասարակն չեմ փորձում համաշխարհային ցանցի ֆիլտրացիայի մասին կոսել: Բոլորիս համար պարզից էլ պարզ է, որ Հայաստանում կա մեկ ՇԱՏ մեծ սոցիալական ցանց – օդնօկլասնիկի.ռու և կա մի այլ մեծ ցանց` ֆեյսբուք.քոմ:
Շատերը Հայկական սոցիալական ցանցային իրավիճակը բնութագրում են այսպես. ֆեյսբուքյան հասարակությունը քիչ թե շատ ֆիլտրացված ցանց է օդնօկլասնիկի հարաբերությամբ:
Եվ ահա ստեղծվում է google-ի պլյուս սոցիալական ցանցը: Հիմա արդեն այն կարող է դառնալ երկրորդային ֆիլտրացիոն ցանցը, հիմա արդեն ֆեյսբուքի նկատմամբ :)) Ինչ է ստացվում (եթե ստացվում է). Հայկական ցանցը այսքան փոքր ու այսքան սեղմ է, բայց անցնում է կրկնակի ֆիլտրացիա… խեղճ հայկական ցանց :)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: Armenian internet, filtration, google plus, social networks, հայկական ինտերնետ, սոցիալական ցանցեր, ֆիլտրացիա
|
No Comments

May 26, 2011
|
Posted by Vardan Papikyan

Armenian internet boom
Հայկական ինտերնետային բում - այսպիսի արտահայտություններ, վստահ եմ, շուտով կտեսնենք բազմաթիվ լրատվականներում, հեռուստատեսությամբ, ամսագրերում, բլոգներում, մարդկանց շուրթերին…
Հայկական ինտերնետն իսկական բում է ապրում… ես ինքս արդեն չեմ հասցնում հետևել հայկական ցանցի նորամուծություններին. անկեղծ ուրախանում եմ մեր ցանցի այսպիսի զարգացումներով, երբ ամեն օր հնարավոր է նորանոր ծառայություններ և կայքեր հայտնաբերել, երբ facebook-յան օգտվողների ակտիվությունն անցել է բոլոր հնարավոր չափերը, և երբ բիզնես-ինտերնետ և գովազդ-ինտերնետ կապը սկսում է հիմնավոր դրական միտումներ ցույց տալ: Խոտան կա բնականաբար, սակայն խոտանի մասին մտահոգվել այս պահին ավելորդ է.. (more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: Armenian internet, business internet, e-marketing, internet boom, internet business, բիզնես ինտերնետ, ինտերնետային բիզնես, ինտերնետային բում, ինտերնետիզացիա, հայկական ինտերնետ
|
5 Comments

May 16, 2011
|
Posted by Vardan Papikyan
Այսօր հարկ եղավ հայկական տարբեր կայքեր այցելել և փորձել պարզել մի քանի տասնյակի հետադարձ կապերը, մասնավորապես` էլեկտրոնային փոստերի հասցեները (e-mails):

Հետադարձ կապ բաժինն հիմնականում այսպիսի տեսք է ունենում...
Circle.am-ի համապատասխան բաժինների համապատասխան կայքերն հերթով այցելելուց հետո պարզեցի մի տխուր փաստ. կայքերի մեծ մասն ուղղակի չունի հետադարձ կապի տվյալներ, որոնց փոխարեն ուղղակի դրված է ստանդարտ օն-լայ հաղորդագրության ֆորմա:
Իսկ, եթե ինձ հարկավոր է հենց էլեկտրոնային փոստի հասցե՞ն… չկա, ստիպված ես լինում այցելել մյուսին… շատ հնարավոր էր, որ ես կարևոր հաղորդագրություն և այլ ֆայլ էի ցանկանում ուղարկել և չկա այնքան ժամանակ, որ ես օն-լայն հաղորդագրության միջոցով նախ պարզեի հասցեն և հետո նոր ուղարկեի: (more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: Armenian internet, Armenian webmasters, Armenian websites, հայ վեբմաստերներ, հայկական ինտերնետ, հայկական կայքեր
|
No Comments

May 15, 2011
|
Posted by Vardan Papikyan
Հայկական ինտերնետ գովազդային ծառայությունը (Adverox.com) նոր թափ կհաղորդի հայկական բիզնեսների առաջխաղացմանը:

Հայկական ինտերնետ գովազդային ծառայությունը նոր թափ կհաղորդի հայկական բիզնեսների առաջխաղացմանը
Adverox-ի գործընկեր հարթակների թիվն արդեն հասել է 31-ի, որոնց թվում են iReport.am, RadioVan.am, Tesankyun.am, EnjoyArmenia.com, ArmeniaMobile.net, ArmFeeds.com, HotList.am և այլ կայքեր, որտեղ ցուցադրվում են Adverox-ի գովազդատուների բաններները և տեքստային գովազդները (գործընկեր հարթակների ցուցակն ամբողջությամբ տես այստեղ` www.adverox.com/partners): (more…)
Categories: AdFly, Մեդիա և գովազդ
|
Tags: adverox, Armenian internet, e-marketing, internet advertising, internet marketing, ինտերնետ գովազդ, ինտերնետային գովազդ, հայկական ինտերնետ
|
No Comments

April 25, 2011
|
Posted by Vardan Papikyan

Trends.am հարցումներ
Trends.am կայքում բացված են մի քանի հարցումներ, որոնց կխնդրեի մասնակցել` անցնելով ներքոնշյալ հղումներով առանձին-առանձին: Բոլոր հարցումներին մասնակցելը կտանի ընդամենը 2-3 րոպե ժամանակ:
Շնորհակալություն հարցումները անուշադրության չմատնելու համար ;)
Categories: Անվերնագիր
|
Tags: Armenian internet, Armenian polls, polls, հայկական ինտերնետ, հանգիստ, հարցումներ, տուրիմզ
|
No Comments

April 16, 2011
|
Posted by Vardan Papikyan
Մեկ տարի առաջ` ապրիլի 12-ին, Վարդան Գրիգորյանը կատարեց առաջին գրառումը, որով սկիզբ դրվեց հայկական առաջին միկրոբլոգային համակարգի` Armenix-ի գործունեությանը համացանցում: 2010թ. ապրիլի 16-ին Արմենիքսը ներկայացվեց IT ակումբի հերթական հանդիպումներից մեկի ժամանակ: Արմենիքսն արդեն ցանցում էր…
Մեկ տարի անց` 2011թ. ապրիլի 16-ին Արմենիքսում գրանցվեց 1000-րդ միկրոբլոգերը…ափսոս, որ այս պատմական պահը ես բաց եմ թողել երեկ գիշերը… :))
Սխալ է ասել, թե միկրոբլոգն ուներ մեծ պահանջարկ ընդհանուր հայկական ցանցում, սակայն Արմենիքսը, փաստորեն, դարձավ իրական պահանջարկ այն օգտվողների համար, ովքեր սկսեցին օգտվել միկրոբլոգի ծառայություններից և սկսեցին շփվել եռագույն լոգոյով այս ցանցի ներսում… (more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: armenian blogosphere, Armenian internet, Armenian microblog, Armenix, microblogging, արմենիքս, բլոգոսֆերա, հայկական բլոգոսֆերա, հայկական միկրոբլոգ
|
2 Comments

April 14, 2011
|
Posted by Vardan Papikyan
Trends.am-ի 2-րդ ամսվա առաջին հրապարակումները.
09.04.2011թ.
Հենդմեյդ. մերն օրիգինալ է…

Armenian handmade gift - Founded Dream
Վերջին շրջանում սոցիալական հարթակներում, կայքերում, բլոգներում և, ինչու չէ, օֆ-լայնում հաճախակի է հայտնվում “Hand Made” տերմինը` որոշ մարդկանց անունների կողքին կամ որևէ ընկերության, նախաձեռնության մասին պատմող համատեքստում: Անգլերենից թարգմանաբար այս տերմինը նշանակում է “ձեռքով պատրաստած”, ինչն արդեն իսկ ասում է երևույթի ինչ լինելու մասին: Այդ իրերի “առք-վաճառքի” հիմնական հարթակը սոցիալական կայքերն են, որտեղ մարդիկ կարող են պայմանավորվել իր գնելու կամ պատվիրելու համար: Մի քանի տարի առաջ “թափ առած” այս երևույթն արդեն բավականին տարածում է գտել Հայաստանում:
(more…)
Categories: AdFly
|
Tags: Armenian internet, Armenian tourism, Armenian trends, handmade gifts, Iranians in Yerevan, Sayat Nova, trends, Yerevan trends, զբոսաշրջություն, հայկական տենդենցներ
|
No Comments

January 9, 2011
|
Posted by Vardan Papikyan

Հայկական ինտերնետային միջավայրը վերջին շրջանում արագ տրանսֆորմացիաների է ենթարկվում. փոփոխություններ են նկատվում նաև հայկական վեբ-կայքերի և հայաստանյան ամենահաճախվող վեբ-կայքերի վիճակագրություններում:
Կարդալ ամբողջությամբ` հայկական ինտերնետային վիճակագրություն- հունվար 2011
Categories: Բլոգինգ և ինտերնետ, Վիճակագրություն
|
Tags: Armenian internet, Armenian websites, internet stats, ինտերնետ, ինտերնետային վարկանիշ, հայկական ինտերնետ, հայկական վեբ-կայքեր
|
No Comments

November 15, 2010
|
Posted by Vardan Papikyan

ArmNet Awards 2010
ArmNet Awards 2010 մրցանակաբաշխության հանրային քվեարկությունը սկսված է…
Այսօրվանից` նոյեմբերի 15-ից սկսած, բոլոր հայ ինտերնետ օգտվողները կարող են քվեարկել իրենց նախընտրած հայկական վեբ-կայքերի օգտին: Հայկական վեբ-կայքերի մրցանակաբաշխության առաջին փուլը կընդգրկի նոյեմբերի 15-ից մինչ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը, որի ժամանակ հայ օգտվողները կքվեարկեն կայքերի օգտին, որից հետո երկրորդ փուլ կանցնեն ընդհանուր առմամբ թվով 75 առավելագույն ձայներ հավաքած կայքերը:
Տես մանրամասն ArmNet Awards 2010-ի մասին այստեղ…
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: Armenian internet, Armenian websites, Armenian websites awards, ArmNet Awards 2010, կայքերի մրցանակաբաշխություն, հայկական ինտերնետ, հայկական կայքեր
|
No Comments