
April 16, 2011
|
Posted by Vardan Papikyan
Մեկ տարի առաջ` ապրիլի 12-ին, Վարդան Գրիգորյանը կատարեց առաջին գրառումը, որով սկիզբ դրվեց հայկական առաջին միկրոբլոգային համակարգի` Armenix-ի գործունեությանը համացանցում: 2010թ. ապրիլի 16-ին Արմենիքսը ներկայացվեց IT ակումբի հերթական հանդիպումներից մեկի ժամանակ: Արմենիքսն արդեն ցանցում էր…
Մեկ տարի անց` 2011թ. ապրիլի 16-ին Արմենիքսում գրանցվեց 1000-րդ միկրոբլոգերը…ափսոս, որ այս պատմական պահը ես բաց եմ թողել երեկ գիշերը… :))
Սխալ է ասել, թե միկրոբլոգն ուներ մեծ պահանջարկ ընդհանուր հայկական ցանցում, սակայն Արմենիքսը, փաստորեն, դարձավ իրական պահանջարկ այն օգտվողների համար, ովքեր սկսեցին օգտվել միկրոբլոգի ծառայություններից և սկսեցին շփվել եռագույն լոգոյով այս ցանցի ներսում… (more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: armenian blogosphere, Armenian internet, Armenian microblog, Armenix, microblogging, արմենիքս, բլոգոսֆերա, հայկական բլոգոսֆերա, հայկական միկրոբլոգ
|
2 Comments

August 31, 2010
|
Posted by Vardan Papikyan
BLOGGING’5 2010 BLOGDAY, ARMENIA
BLOGDAY 2010-ի խորհրդի համաձայն` օգոստոսի 31-ին հրապարակում ենք հինգ բլոգների մասին, որոնց մենք բոլորովին անծանոթ ենք եղել մինչ օրս: Թե ինչ է BlogDay-ը և թե ինչպես են այն նշում, տես BlogDay.am կայքում, իսկ հիմա` այն բլոգները, որոնց հարկ եմ համարել անդրադառնալ բլոգի օրվա առթիվ. (more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: ArmBlogDay2010, Armenian bloggers, armenian blogosphere, BlogDay 2010, blogday Armenia, Արմեն Մարտիրոսյան, բլոգի օր, բլոգի օր Հայաստան, բլոգինգ, Կարինե Գուսարենկո, հայ բլոգերներ, Հայկ Մայիլյան, հայկական բլոգոսֆերա, Շուշան Շատիկյան, Ռոքսաննա Կափյան
|
3 Comments

August 30, 2010
|
Posted by Vardan Papikyan

BlogDay.am - BlogDay events in Armenia
Միջազգային մասշտաբներում բլոգի օր, որպես էդպիսին, առաջին անգամ նշվել է 2005թ.-ին, երբ բազմաթիվ բլոգերներ սկսեցին իրենց և այլ բլոգերների մասին մասսայական «հաշվետվություններ» ներկայացնել: Բլոգի օր երևույթը ի տարբերություն այլ տոնական օրերի, չի ենթադրում կերուխում, քեֆ, հարբոցի :) Այս օրը բլոգերները գտնում են բոլորովին անծանոթ 5 բլոգներ և գրում նրանց մասին…
Այդպիսով ստացվում է մի մեծ համաշխարհային ֆլեշմոբ ակցիա, երբ ցանցը մասսայականորեն հեղեղվում է տարաբնույթ բլոգների մասին տեղեկատվությամբ: (more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: armenian blogosphere, BlogDay 2010, blogday Armenia, blogging in Armenia, social media events, բլոգային օր, բլոգի օր, բլոգինգ, բլոգոսֆերա, հայկական բլոգոսֆերա
|
1 Comment

July 14, 2010
|
Posted by Vardan Papikyan

հուլիսի 16 & 17, 11:00 - վանաձորի պետական մանկավարժական համալսարան - NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ երկօրյա սեմինար
Հուլիսի 16-ի ու 17-ի Վանաձոր քաղաքի սեմինարներից հետո, հայտարարում եմ արձակուրդ մինչև օգոստոսի վերջ :)) Երևանում և Գյումրիում արդեն տեղի են ունեցել NeoVision սեմինարները. Վանաձորում NeoVision ամառային սեմինարների վերջին մասը տեղի կունենա, կավարտվի ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ԵՎ ԲԼՈԳԻՆԳ սեմինարների ամառային շարքը:
Երևանյան սեմինարի մասին` http://www.ireport.am/2010/07/neovision-yerevan-day-2/:
Գյումրու սեմինարի մասին` http://www.ireport.am/2010/07/neovision-seminar-gyumri/:
Վանաձորում տեղի ունենալիք սեմինարի օրակարգն ու մանրամասները` http://www.ireport.am/2010/07/neovision-in-vanadzor/:
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ, Մեդիա և գովազդ
|
Tags: armenian blogosphere, Armenian social media, blogging seminar, neovision, neovision Vanadzor, social media seminar, Vanadzor seminar, բլոգինգ սեմինար, բլոգինգ տեխնոլոգիաներ, հայկական բլոգոսֆերա, հայկական սոցիալական մեդիա, սեմինար Վանաձորում, սոցիալական մեդիա, սոցիալական մեդիա սեմինար
|
No Comments

July 6, 2010
|
Posted by Vardan Papikyan
Երևանյան սոցիալական մեդիա և բլոգինգ որկրորդ օրվա սեմինարից հետո մի փոքր խմբով հայտնվեցինք հունական ծագում ունեցող «Միսթր Գիրոս»-ում: Բլոգերային զրույցներից մինչև սոխի մասին կարծիքներ… մի քանի ֆոտո աֆտերբլոգինգից :))

Afterblogging in Gyros
(more…)
Categories: Անվերնագիր, Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: afterblogging, Armenian bloggers, armenian blogosphere, blogging talks, Gyros, Mister Giros, աֆտերբլոգինգ, բլոգային զրույցներ, հայ բլոգերներ, միստր գիրոս
|
No Comments

June 23, 2010
|
Posted by Vardan Papikyan

Նոր մեդիա տեխնոլոգիաների կիրառումը
NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքի շրջանակներում առաջին սեմինարը տեղի կունենա Երևանում: Սեմինարները կազմակերպվում են ՆեոՄեդիա նախագծի և Ձեռք Հ/Կ կողմից համատեղ:
Երևանյան սեմինարը տեղի կունենա հուլիսի 2-ին և 3-ին, սկիզբը` 18:00 [NeoVision – Social Media & Blogging երևանյան առաջին սեմինար]: Գրանցվել Երևանյան առաջին, ինչպես նաև առաջիկայում տեղի ունենալիք Գյումրու և Վանաձորի սեմինարներին կարող եք այս էջում:
Սեմինարների ժամանակ կանդրադառնանք սոցիալական մեդիա ոլորտում անուն հանած և այդ ոլորտում օգտակար տարբեր ռեսուրսների և գործիքներին, այնպիսին, ինչպիսիք են սոցիալական ցանցերը` facebook.com, twitter.com, google buzz, Բլոգային պլատֆորմները և համակարգերը` livejournal, blogspot, wordpress.com, wordpress cms, հայկական լոկալ սոցիալական մեդիա ռեսուրսները և այլն:
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: armenian blogosphere, Armenian social media, Երևանյան սեմինար, հայկական բլոգոսֆերա, հայկական սոցիալական մեդիա, նոր մեդիա, նոր մեդիա տեխնոլոգիաներ, սեմինար Գյումրիում, սեմինար Վանաձորում, սոցիալական մեդիա, սոցիալական մեդիա գործիքներ
|
No Comments

April 1, 2010
|
Posted by Vardan Papikyan
«Կոնգրես» հյուրանոցում ապրիլի 1-ին տեղի ունեցավ նախապես հայտարարված հայ բլոգերների և «Արմենթել» ընկերության մամլո ծառայության աշխատակիցների հանդիպումը, որի նպատակն էր լսել այն անձանց, ովքեր ունեին հարցեր, առաջարկներ և նկատողություններ բջջային ծառայություններ և ինտերնետային կապ տրամադրող ընկերությանը:

(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ, Երևանյան, Մեդիա և գովազդ
|
Tags: Armenian bloggers, armenian blogosphere, Armenian mobile, Armentel, press, rounded table, Արմենթել, բլոգերների հանդիպում, կլոր սեղան, հայկական բլոգոսֆերա, հայկական բջջային շուկա, հայկական ինտերնետ
|
No Comments

March 21, 2010
|
Posted by Vardan Papikyan
Եվ այսպես, երեկ` մարտի 20-ին, Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայ բլոգերների ակումբի» 2-րդ հանդիպումը: Նախ, պետք է ասեմ, որ նախատեսված էր հանդիպումն անց կացնել այլ վայրում, որտեղ մասնակիցները պետք է տեղավորվեին շրջանաձև, որն էլ հանդիպմանը կտար թեթև և ավելի ոչ պաշտոնական բնույթ… Սակայն, հանդիպման վայրը որոշ պատճառներով տեղափոխվեց բիզնես կենտրոնի կոնֆերանսների սրահ:

Հանդիպման քննարկվելիք թեման, ինչպես և նախորոք հայտարարել էինք, հայկական բլոգոսֆերայի` որպես գովազդային հարթակի, հնարավորություններն ու ապագան էր: Բնականաբար, ոլորտի մոնետիզացիայի և առհասարակ օն-լայն մեդիա ոլորտի գովազդային հնարավորությունների մասին եղան տարբեր կարծիքներ, ինչպես հիմնականում բլոգերների կողմից, այնպես էլ բիզնեսի տեսանկյունից:
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ, Երևանյան, Մեդիա և գովազդ
|
Tags: ads on blogs, armenian blogger, armenian blogosphere, Armenian blogs, blogomarket, blogs advertisement, context ads, բլոգինգ, բլոգների պոտենցիալ, գովազդ բլոգներում, հայ բլոգեր, հայ բլոգերների ակումբ, հայկական բլոգներ, հայկական բլոգոսֆերա
|
6 Comments

March 17, 2010
|
Posted by Vardan Papikyan
Հայ բլոգերների ակումբ. 2-րդ հանդիպում: 20 մարտի, 2010թ. 19:00
2010թ. մարտի 20-ին, ժամը` 19:00-ին, ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի կունենա ՆեոՄեդիա նախագծի iSocial նախաձեռնության կողմից կազմակերպվող “Հայ բլոգերների ակումբի” 2-րդ հանդիպումը:
Հայկական բլոգոսֆերայի զարգացման վերջին շրջանի տենդենցների, ինչպես նաև օն-լայն գովազդային և մեդիա ոլորտների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը զուգահեռ iSocial նախաձեռնությունը նպատակ է հետապնդում բազմակողմանի քննարկումների և ներկայացումների միջոցով փոխինտեգրման գործընթացներ իրականացնել հայկական օն-լայն մեդիա ոլորտի ներկայացուցիչների միջև:
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ, Մեդիա և գովազդ
|
Tags: ads and blogs, Armenian bloggers, Armenian bloggers club, armenian blogosphere, bloggers club meeting, context ads, Hanguyc points, hsearch, Onnik Krikoryan, text ads, Բլոգինգ և ինտերնետ, կոնտեքստ գովազդ, հայ բլոգեր, հայ բլոգերների ակումբ, հայկական բլոգոսֆերա, տեքստային գովազդ
|
No Comments

March 11, 2010
|
Posted by Vardan Papikyan
Եվ այսպես, ժամանակն է արդեն հանդիպելու երկրորդ անգամ` քննարկելու հայկական բլոգոսֆերային վերաբերող ակտուալ հարցեր և խնդիրներ:
Հայ բլոգերների ակումբի 2-րդ հանդիպման նպատակն է քննարկել հայկական ինտերնետային գովազդային շուկան և նրանում բլոգերների/բլոգների ինտեգրվածությունը, բլոգների մոնետիզացիային վերաբերող լուծումներ և այլն: Բլոգային կոմերցիան արդեն վաղուց բավականին զարգացած է այլ երկրներում, որը բազբաթիվ գովազդային լուծումներ է կարողանում առաջարկել գովազդատուներին. Եվ ժամանակն է, որ հայկական բիզնեսը ևս տեղյակ լինի բլոգային կոմերցիայի, բլոգների` որպես գովազդային հարթակ, կարևոր նշանակության մասին:
Այս նպատակով Բլոգերների ակումբի երկրորդ հանդիպմանը ՆեոՄեդիայի կողմից կներկայացվի նոր կայք, որը կխթանի հայկական բլոգոսֆերայի և ինտերնետային գովազդի փոխադարձ ինտեգրմանը:
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ, Երևանյան, Մեդիա և գովազդ
|
Tags: Armenian bloggers club, armenian blogosphere, Armenian blogs, blogosphere, blogs monetization, Hanguyc points, բլոգային կոմերցիա, բլոգերների ակումբ 2, բլոգինգ, Բլոգինգ և ինտերնետ, բլոգների մոնետիզացիա, հայ բլոգեր, հայ բլոգերների ակումբ, հայկական բլոգներ, հայկական բլոգոսֆերա, հանգույց համակարգ
|
1 Comment