Հայ բլոգերների ակումբ. 2-րդ հանդիպում: Մամլո հաղորդագրություն

Հայ բլոգերների ակումբ. 2-րդ հանդիպում: 20 մարտի, 2010թ. 19:00

2010թ. մարտի 20-ին, ժամը` 19:00-ին, ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի կունենա ՆեոՄեդիա նախագծի iSocial նախաձեռնության կողմից կազմակերպվող “Հայ բլոգերների ակումբի” 2-րդ հանդիպումը:

Հայկական բլոգոսֆերայի զարգացման վերջին շրջանի տենդենցների, ինչպես նաև օն-լայն գովազդային և մեդիա ոլորտների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը զուգահեռ iSocial նախաձեռնությունը նպատակ է հետապնդում բազմակողմանի քննարկումների և ներկայացումների միջոցով փոխինտեգրման գործընթացներ իրականացնել հայկական օն-լայն մեդիա ոլորտի ներկայացուցիչների միջև:

(more…)

Հայ բլոգերների ակումբի 2-րդ հանդիպումը` մարտի 20-ին

Եվ այսպես, ժամանակն է արդեն հանդիպելու երկրորդ անգամ` քննարկելու հայկական բլոգոսֆերային վերաբերող ակտուալ հարցեր և խնդիրներ:

հայ բլոգերների ակումբի երկրորդ հանդիպում. մարտի 20, 2010թ.Հայ բլոգերների ակումբի 2-րդ հանդիպման նպատակն է քննարկել հայկական ինտերնետային գովազդային շուկան և նրանում բլոգերների/բլոգների ինտեգրվածությունը, բլոգների մոնետիզացիային վերաբերող լուծումներ և այլն: Բլոգային կոմերցիան արդեն վաղուց բավականին զարգացած է այլ երկրներում, որը բազբաթիվ գովազդային լուծումներ է կարողանում առաջարկել գովազդատուներին. Եվ ժամանակն է, որ հայկական բիզնեսը ևս տեղյակ լինի բլոգային կոմերցիայի, բլոգների` որպես գովազդային հարթակ, կարևոր նշանակության մասին:

Այս նպատակով Բլոգերների ակումբի երկրորդ հանդիպմանը ՆեոՄեդիայի կողմից կներկայացվի նոր կայք, որը կխթանի հայկական բլոգոսֆերայի և ինտերնետային գովազդի փոխադարձ ինտեգրմանը:

(more…)

Էջեր 1 / 11