Արդեն վաղուց բլոգոլորտի հետ հազվադեպ էի սկսել շփվել. իսկ շփվում էի 3 տարբերակով.
1. Ինքս էի բավականին ակտիվ գրում իմ բլոգում (այստեղ), livejournal-ում, iReport.am-ում:,
2. Բավականին ակտիվ հետևում էի հայկական (և ոչ միայն) բլոգոսֆերային, մասնակցում քննարկումների,
3. Վարում էի սեմինարներ՝ հայկական և գլոբալ բլոգոսֆերայի, սոցիալական մեդիա ոլորտի, ինտերնետ-տեխնոլոգիաների մասին.. (more…)
Մոտ մեկ ամսից ավելի է համարյա թե անգործության էր մատնվել անձնական բլոգս. գործերն էին շատ – ժամանակը` քիչ… ստիպված զոհողությանս գինը բլոգս էր լինում :)) Ու հիմա, ոնց նայում եմ – պիտի նորից ակտիվացնեմ բլոգիս կյանքը, այլապես այցելուներիս 90%-ը ներկա դրությամբ գալիս են որոնողական համակարգերից…
Եվ այսպես, երեկ` մարտի 20-ին, Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայ բլոգերների ակումբի» 2-րդ հանդիպումը: Նախ, պետք է ասեմ, որ նախատեսված էր հանդիպումն անց կացնել այլ վայրում, որտեղ մասնակիցները պետք է տեղավորվեին շրջանաձև, որն էլ հանդիպմանը կտար թեթև և ավելի ոչ պաշտոնական բնույթ… Սակայն, հանդիպման վայրը որոշ պատճառներով տեղափոխվեց բիզնես կենտրոնի կոնֆերանսների սրահ:
Հանդիպման քննարկվելիք թեման, ինչպես և նախորոք հայտարարել էինք, հայկական բլոգոսֆերայի` որպես գովազդային հարթակի, հնարավորություններն ու ապագան էր: Բնականաբար, ոլորտի մոնետիզացիայի և առհասարակ օն-լայն մեդիա ոլորտի գովազդային հնարավորությունների մասին եղան տարբեր կարծիքներ, ինչպես հիմնականում բլոգերների կողմից, այնպես էլ բիզնեսի տեսանկյունից:
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս բացել ու օգտագործել վիրտուալ տարածքի այն նորաձեւ անկյունը, որ բլոգ է կոչվում, ինչպե՞ս զարգացնել այն ու սեփական նպատակներին ծառայեցնել, ի վերջո ինչպե՞ս հարեւանություն անել հայազգի այլ բլոգերների հետ եւ որդյո՞ք գոյություն ունի բլոգ վարելու էթիկա: Այս եւ նմանատիպ այլ հարցեր քննարկելու համար էին շուրջ 40 երիտասարդներ դեկտեմբերի 11-13-ը հավաքվել Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում: Ամբողջ հոդվածը տես հետևյալ հղումով:
Ներկայացնում եմ նաև Սեդա Պապոյանի կողմից պատրաստված ռադիոռեպորտաժը, որը հեռարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի եթերով` «Մաքսլիբերթի» հաղորդման շրջանակներում:
Ասում եմ ու, ինչը հետաքրքիր ա` հավատում եմ ասածիս… Էսօրվա հայկական տենդենցները ոնց որ ուզում են էդ ամեն ինչը ապացուցեն: Խոսքս հայկական ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու նրա հետ կապված կամ սերտ առընչություն ունեցող ոլորտների մասին ա` ընդհանուր հայկական ինտերնետը, ինտերնետից օգտվողների քանակը, որակն ու չափանիշները, հայկական սոցիալական մեդիան և այլն…
Վերջին շրջանում իմ լավատեսական մոտեցումներին էսօր ևս մեկն էլ ավելացավ. Էրեկ վերադարձանք ծաղկաձորից, որտեղ «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր Բլոգինգ. բլոգի կառավարման էթիկան եռօրյա սեմինար քննարկումները: Էս տարի արդեն մի քանի հանդիպումներ և սեմինարներ արդեն տեղի են ունեցել` կապված հայկական բլոգոսֆերայի հետ և սա արդեն խոսում է ոլորտի զարգացման տենդենցների ու ոլորտի հանդեպ հետաքրքրության բարձրացման մասին:
Ներկա էին բլոգերներ, լրագրողներ և ուսանողներ, որոնք բոլորն էլ հետաքրքրված էին հայկական բլոգոսֆերայի զարգացմամբ և նրան առնչվող խնդիրներով: Քննարկումները բազմազան ստացվեցին. սկսած նրանից, թե ինչ վիճակում և կարգավիճակում է այսօր հայկական բլոգոսֆերան և թե ինչպես բլոգը օգտագործել որպես գործիք հայկականն ու ճշմարիտն առաջ տանելու համար:
Նորից հիշեցնեմ այն ընթերցողներիս, ովքեր կարող են հետաքրքրված լինել հայկական բլոգոսֆերայով. այսօր, նոյեմբերի 21-ին, կազմակերպվում է հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա Սարմենի 1 հասցեում գտնվող “ԳՈՐԾՔ” ընկերության հանդիպումների սրահում երեկոյան ժամը 19:00-ին:
Այսօր պաշտոնապես հայտարարեցինք «Հայ բլոգերների ակումբի» առաջին հանդիպման անցկացման և ամսաթվի մասին: Հանդիպումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 21-ին, Սարմենի 1 հասցեում գտնվող ԳՈՐԾՔ ընկերության հանդիպումների սրահում (Գեղարվեստի ակադեմիայի ետնամաս):
Ենթադրենք «X» սուբյեկտը ունի մե~ծ պոտենցիալ, նրան ճանաչում են, նա կարող է լուծել որոշակի հարցեր, կարող է օգտակար լինել ինչ-ինչ հարցերում, սակայն այն դիվանագիտական առաքելություն է կատարում… Եվ այդ «X» օբյեկտը և օբյեկտի հրամանատարը` դեսպանը, ուսումնասիրում են հայկական բլոգոսֆերան և սոցիալական մեդիա ոլորտը: Ուսումնասիրությունը կարող է մի քանի նպատակներ հետապնդել, սակայն ներկայանալ սոցիալական ինտերակտիվ համակարգերում նշանակում է ակտիվացնել ներկայությունը այս ոլորտում:
Սոցիալական մեդիա ոլորտում ակտիվ լինել ենթադրում է ունենալ որոշակի նպատակներ այդ ոլորտի վրա ազդելու կամ ոլորտն օգտագործելու որոշակի արդյունքների համար, այնպես չէ՞:
Հայաստանում բլոգային ծառայություններից ամենապոպուլյարն է մնում հանրահայտ «կենդանի օրագիրը»` LiveJournal.com-ը: Ըստ NationMaster վիճակագրական և վերլուծական ընկերության վերջին տվյալների` Հայաստանից այս ծառայությունում գրանցված են 114 օգտվողներ (այս տվյալները կարող են կտրուկ փոփոխված լինել), Ադրբեջանից նույն ժամանակամիջոցում գրանցված են եղել 507 և Թուրքիայից 386 բլոգերներ: Այսպիսով Ադրբեջանցիներն ավելի ակտիվ են LiveJournal-ի տիրությում, որը մտածելու տեղիք է տալիս:
Առհասարակ, Հայաստանում ամենից շատ օգտվում են 3 բլոգային ծառայություններից` LiveJournal, Blogger.com (Blogspot.com) և WordPress.com համակարգերից: Նրանցից ամեն մեկն ունի իր յուրահատկությունները, առավելությունները և թերությունները: Ըստ ինձ, LiveJournal-ը, որքան էլ պոպուլյար է ամբողջ աշխարհում, այնքան էլ հարմար չէ բլոգ վարելու համար` համեմատած Blogspot-ի կամ WordPress-ի հետ: WordPress համակարգն ավելի մեծ հնարավորություններ է տալիս բլոգերին. տեղադրել բազմատեսակ պլագիններ (plugins` համակարգային հավելումներ), որոնք բլոգն ավելի ինտերակտիվ և հետաքրքիր են դարձնում: WordPress-ը նաև հարմար է բլոգի ինտերֆեյսի (interface) ընտրության առումով: Այսօր ցանցում առկա են հազարավոր WordPress համակարգի թեմաներ, սկսած սովորական պարզ բլոգի համար նախատեսված, մինչև պրոֆեսոիոնալ ֆոտո-պորտալների և լրատվական հանգույցների համար: Blogspot-ն իր հերթին մեծ հնարավորություններ է տալիս: