
July 14, 2010
|
Posted by Vardan Papikyan

Blog.papikyan.biz հունիս ամսվա վիճակագրություն
Արդեն գրել էի, որ էս տարվա հունիսին շատ պասիվ էի բլոգս վարում, հավեսի ու ժամանակի բացակայությունն իրանն ասել էր.. բայց ինչքան էլ պասիվ ստացվեց հունիսը, միևնույն ա` կա վիճակագրություն ու որը բավականին խայտաբղետ ա ստացվել:
Այսպես, սկզբի համար ասեմ, որ blog.papikyan.biz ռեսուրսի 1310 էջեր ինդեքսացված են Google.com որոնողական համակարգի կողմից (հուլիսի 14-ի տվյալներով): 653 էջ էլ ինդեքսացրել է Yahoo-ն, իսկ Bing-ը, չգիտես ինչի` 71 էջ…
Google-ը դեպի blog.papikyan.biz գրանցել է իր բազաներում 65 հետադարձ հղումներ: Բլոգի համար, այնքան էլ վատ ցուցանիշ չէ: blog.papikyan.biz-ը գրանցված է DMOZ հանրահայտ կատալոգում (http://search.dmoz.org/cgi-bin/search?search=u:blog.papikyan.biz): Яндекс Блоги ծառայությունն այս պահի դրության իմ բլոգի մասի հիշեցումներ է գրանցել 215 ռեսուրսներում և էջերում: Blog.papikyan.biz-ում կատարված գրառումներն ավտոմատ տարածվում են Facebook-ի իմ էջում, HotList.am էլեկտրոնային մեդիա և ArmFeeds.com բլոգային հայկական ագրեգատորներում, իմ Twitter էջում (twitter.com/vardanpapikyan), Armenian Media և iMegaStorm Twitter-յան էջերում, FriendFeed համակարգի իմ էջում, Armenix.com-ի իմ RSS բաժնում:
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ, Վիճակագրություն
|
Tags: Armenia map, blog stats, DMOZ կատալոգ, june statistics, Karabakh map, search results, Trinidad and Tobago, բանալի բառեր, բլոգային կյանք, բլոգի վիճակագրություն, որոնողական համակարգեր, որոնողական հարցումներ, Վիճակագրություն
|
No Comments

April 17, 2010
|
Posted by Vardan Papikyan
J’son and Partners Consulting ընկերությունը կատարելով վիճակագրական հետազոտություններ նախկին սոցիալիստական լագերի երկրներում, ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որը ցույց է տալիս, թե նախկին սոց. լագերի երկրներում` ԱՊՀ-ում և արևելյան Եվրոպական երկրներում որ սոցիալական ցանցերն են ամենա հանրահայտը:

Ըստ վիճակագրության` տեսանելի է, որ ԱՊՀ երկրներում մեծամասամբ օգտվում են ռուսական սոցիալական ցանցերից` ВКонтакте.ру, Одноклассники, МойМир@Mail.ru, LiveInternet…
Ռուսաստանում սոցիալական ցանցերի առաջին հորիզոնականում է ВКонтакте-ն, այնուհետև МойМир@Mail.ru-ն և Одноклассники-ն:
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ, Մեդիա և գովազդ, Վիճակագրություն
|
Tags: Facebook, Odnoklassniki, social media, social networks, statistics, ԱՊՀ, սոցիալական մեդիա, սոցիալական ցանցեր, Վիճակագրություն
|
2 Comments

March 26, 2010
|
Posted by Vardan Papikyan
Ռուսալեզու նորությունների միքսված բլոգն արդեն այս ամսվա վերջում ցուցադրում է հիանալի ցուցանիշներ. News.TwiMix.ru “двойной микс” անվանումով բլոգային ռեսուրսն արդեն 677 այցելու է ունեցել միայն որոնողական համակարգերից.

Հետաքրքիր է, որ նախորդ ամսվա` փետրվարի նկատմամբ, նորությունների բլոգի այցելուների քանակը որոնողական համակարգերից աճել է մոտ 5.5 անգամ:
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ, Վիճակագրություն
|
Tags: double mix, IT news, mixed news, monthly stats, statistics, TwiMix, двойной микс, твимикс, ինտերնետային նորություններ, միքս, Վիճակագրություն, ՏՀՏ նորություններ
|
No Comments

March 10, 2010
|
Posted by Vardan Papikyan
Flag Counter-ի վիճակագրությունն այսօրվա տվյալներով ցույց է տալիս, թե iReport.am-ի այցելուները որքան բազմազան են… այս մասին է խոսում այն փաստը, որ iReport.am-ի վերջին նոր երկրի այցելուն Տրինիդադ և Տոբագոյից (Тринидад и Тобаго) է եղել…
Եթե շարժվենք ենթադրություններով, ապա այդ թանկարժեք այցելուն կամ Տրինիդադ և Տոբագոյում ապրող մեր միակ սփյուռքահայ բարեկամը կարող էր լինել, որը զբաղվում է հայկական Ջերմուկի առաջխաղացմամբ այդ երկրի ծովափներում, որը ենթադրաբար թափառում եր հայկական կայքերով և պատահաբար այցելել էր iReport` ինչ-որ մի պատահական հղման միջոցով…
(more…)
Categories: Վիճակագրություն
|
Tags: internet stats, ireport, Trinidad & Tobago, ինտերնետ, Վիճակագրություն, Տրինիդադ և Տոբագո
|
No Comments

February 23, 2010
|
Posted by Vardan Papikyan
2010-ի Google-ի առաջին PageRank ափդեյթին կարծես թե քիչ է մնացել. անցել է արդեն 2 ամիս, իսկ Google-ից դեռ «ձայն չկա» :) PR-ով հետաքրքրվողներն արդեն լավատեղյակ են, որ Google-ի հերթական ափդեյթները տեղի են ունենում անսպասելի` երկու կամ երեք ամիսը մեկ անգամ, ամսվա վերջին:
Սակայն որոշակի քայլերի դեպքում, դեռ պաշտոնապես հաստատված PR ցուցանիշների բացակայության դեպքում էլ կարելի է ենթադրել տվյալ ռեսուրսի մոտավոր առաջընթացի կամ հետընթացի մասին: Դա կարելի է իմանալ` կատարելով որոնողական հարցում որոշակի բանալի բառերով, որոնք ըստ ձեզ, հաստատ բնութագրում են տվյալ կայքի բովանդակությունը. Օրինակ ռուսական բովանդակությամբ news.TwiMix.ru կայքի մոտալուտ PR ցուցանիշը ակնկալվում է 2 կամ 3, քանի որ կայքը բավարար և հստակ ինդեքսացված չէ Google-Ի կողմից և որոնողական կոնկրետ հարցումների դեպքում արդյունքը լինում է բավականին վատ:
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ, Վիճակագրություն
|
Tags: 2010, content, Google, PageRank, PR, stats, websites, Բլոգինգ և ինտերնետ, Վիճակագրություն
|
No Comments

February 5, 2010
|
Posted by Vardan Papikyan
Անցած ամիս` հունվարին, անձնական բլոգիս վիճակագրական թվերը մեծ անկում են ապրել. դե նախ քիչ գրառումներ և նյութեր եմ տեղադրել, հետևաբար քիչ եմ հրապարակել էդ նյութերի մասին և հետևաբար էլ քիչ են այցելել ու մեկնաբանել…
Ամեն դեպքում, ներկայացնեմ կարճ վիճակագրական տվյալներ. blog.papikyan.biz են այցելել 385 այցելուներ, որոնք դիտել են ընդհանուր առմամբ 823 էջեր: Ամենից շատ բլոգի այցելուները եղել են Google-ից, որը բավականին լավ արդյունք է (185 այցելություններ), այնուհետև հավաքել են ուղղակիորեն բլոգիս հասցեն (105 անգամ), Այցելություններ եղել են թվով մոտ 60 էջերից, ինչը նորություն է բլոգիս վիճակագրության համար…
(more…)
Categories: Վիճակագրություն
|
Tags: blog stats, keywords, բլոգի վիճակագրություն, Բլոգինգ և ինտերնետ, Վիճակագրություն
|
1 Comment

December 29, 2009
|
Posted by Vardan Papikyan

Կարծես, թե արդեն 2009-ին պատրաստ ենք ճանապարհել… ամփոփել ենք տարվա բոլոր իրադարձությունները ու ռեփորթ արել :) մնում ա ընդհանուր, ՆեոՄեդիայի կոնտեքստի մեջ, հակիրճ ներկայացնել, թե ինչ էղավ, երբ ու ոնց…
2009-ի ժամանակագրություն
Հունվար. Ինչպես բոլորի մոտ, մեր մոտ նույնպես, հետամանորյա անգործություն, հետո` ադապտացիա, հետո` նոր ճամփաներ որոնելու կարիքի զգացում…
(more…)
Categories: Վիճակագրություն
|
Tags: 2009, neomedia, statistics, ամանորյա, նախատոնական, նեոմեդիա, Վիճակագրություն
|
4 Comments

December 26, 2009
|
Posted by Vardan Papikyan
2009թ.-ը բարով-խերով ճանապարհելու ու անցած տարվա իրադարձությունները ամփոփելու ժամանակն ա արդեն…
Տարին սկսվեց մի քիչ պասիվ. դե, բնականաբար, ամանորից հետո ոչ մեկ զահլա չի ունենում գործ անելու, նոր բան սկսելու, համ էլ ոչ շարժ ա լինում ոչ էլ… 2009-ի հունվար ամսվա վերջին արդեն ունեինք նոր նախագծի պլան, որն էլ գործի դրեցինք ու ազդարարեցինք հայկական նոր, նախադեպը չունեցող գովազդային համակարգի մուտքը, որն ի դեպ, գործում էր ոչ միայն հայկական ցանցում, այլ նախատեսված էր նաև ռուսական ցանցի համար: Նախագծի անունն էր ArmBux.ru – Армянский спонсор. Ասեմ, որ «բուքս-համակարգերի» մեջ (bux systems, pay-per-click) մենք առանձնացանք մեր ազնվությամբ :)) քանի որ ցանցային այս ոլորտում բավականին դժվար է վստահություն ունենալ օգտվողների շրջանում, մանավանդ, երբ գործ ունես ռուսալեզու ցանցի օգտվողների հետ և որտեղ գումար վաստակելու, գովազդ տարածելու միտքն է հիմքում… այդպես, մենք մուտք գործեցինք pay-per-click ոլորտ և աշխատեցինք մոտ 3 ամիս` կորցնեոլվ ահագին ներվեր, գումար և ժամանակ :)
(more…)
Categories: Վիճակագրություն
|
Tags: 2009, neomedia, անցած տարի, նեոմեդիա, Վիճակագրություն
|
7 Comments

December 6, 2009
|
Posted by Vardan Papikyan
Բլոգս գործում է արդեն մեկ ամսից ավելի` հոկտեմբերի 30-ից: Որպես անձնական բլոգ` կայքի արդյունավետությունը արդեն կարելի է միջին որակի համարել (այսինքն, նայած` ում տեսանկյունից): Այսպես, ներկայացնում եմ Blog.papikyan.biz-ի նոյեմբեր ամսվա վիճակագրական մի քանի տվյալներ, որն ի դեպ առաջին անգամն է ներկայացվում:
Ըստ LiveInternet-ի հաշվիչի ցուցմունքների` բլոգի էջերի դիտումների քանակը նոյեմբեր ամսին ունեցել է 1918 ցուցանիշը: Բլոգ այցելողների թիվը (մեկ IP-ից) եղել է 578: Բլոգ հիմնականում այցելել են` հավաքելով բլոգի հասցեն` http://blog.papikyan.biz (386 անգամ): Այնուհետև, ամենից շատ բլոգ են այցելել Ֆեյսբուքից (Facebook)` 303 անգամ: Որոնողական արդյունքներով իմ բլոգ են այցելել 48 անգամ Google-ից: Որոնողական հարցումները, որոնք դեպի իմ բլոգ են բերել այցելուներին հետևյալն են. Armenian map, orangearmenia.am և/կամ orangearmenia, Ղարաբաղի քարտեզ, հայ բլոգերները, antirussia.org, դեսպան բլոգ և մի հոգի էլ այցելել է իմ բլոգ` որոնելով Vardan Papikyan :)
(more…)
Categories: Վիճակագրություն
|
Tags: Google, PR, statistics, բլոգինգ, հայ բլոգեր, Վիճակագրություն
|
No Comments