Ամենահայկական ու ամենաանհասկանալի ,,ՏՈՆԸ,, նորից էկավ…
Ահա նորից եկավ մեր դարերի խորքից եկող հայկական ավանդական տոներից մեկը` վալենԾինը և երիտասարդությունը վաղը մեծ սիրով, շուքով, փող ծախսելով ու տենց ամեն կերպ կնշի օտարածին ու ուրիշի եսիմինչ-վալենԾինը… ծիծաղելի կլիներ, եթե էսքան ահավոր չլիներ էդ ամեն ինչը…
դե ուրեմն ՀԵՓՓԻ ՎԵԼԸՆԹԱՅՆ հայեր ջան, էն մարդիկ, ովքեր օտարի ամեն ինչն էլ սիրում են` չգիտակցելով շատ հաճախ… քանի որ դա օտարինն ա` սիրուն, հավեսով, լավ գովազդված ու տենց, ուրախ նշեք…


February 13, 2012
|
Posted by Vardan Papikyan

Categories:
Tags:
…Արդեն քանի տարի ա, ինչ Հայաստանն անկախացել ա, ինտեգրվել ա միջազգային կյանքին, գլոբալիզացիային ու նման ուրիշ Եվրոպեոիդ քաղաքակրթություններին, մեր ազգը ամբողջ եռանդով, ջանքով ու ուրախությամբ նշում ա ինչ-որ Վալենտին, կամ սուրբ Վալենտինի օր… Եվ ոչ միայն Վալենտին. Հելոուին, շնորհակալության օր, էլ չգիտեմ ինչի օր… Կաթոլիկ ե՞նք մենք, թե Հայաստանն ա դառել ԱՄՆ մի նահանգներից մեկը…