Սոցիալական մեդիա. Եվս մեկ սեմինար Երևանում` NeoVision սեմինարների շարքից

Նոր մեդիա տեխնոլոգիաների կիրառումը
NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքի շրջանակներում առաջին սեմինարը տեղի կունենա Երևանում: Սեմինարները կազմակերպվում են ՆեոՄեդիա նախագծի և Ձեռք Հ/Կ կողմից համատեղ:
Երևանյան սեմինարը տեղի կունենա հուլիսի 2-ին և 3-ին, սկիզբը` 18:00 [NeoVision – Social Media & Blogging երևանյան առաջին սեմինար]: Գրանցվել Երևանյան առաջին, ինչպես նաև առաջիկայում տեղի ունենալիք Գյումրու և Վանաձորի սեմինարներին կարող եք այս էջում:
Սեմինարների ժամանակ կանդրադառնանք սոցիալական մեդիա ոլորտում անուն հանած և այդ ոլորտում օգտակար տարբեր ռեսուրսների և գործիքներին, այնպիսին, ինչպիսիք են սոցիալական ցանցերը` facebook.com, twitter.com, google buzz, Բլոգային պլատֆորմները և համակարգերը` livejournal, blogspot, wordpress.com, wordpress cms, հայկական լոկալ սոցիալական մեդիա ռեսուրսները և այլն:


June 23, 2010
|
Posted by Vardan Papikyan
Categories:
Tags:
