Այն ժամանակվանից, երբ ինտերնետ-հասարակության մեջ սկսվեց տարածվել լայքերի արժեքի մասին ինֆորմացիան, սկսվեց նաև լայքերի թվի ընդհանուր կրճատումը: Facebook-ն ինքը ժամանակին (նախորդ տարվա սկզբին )նույնիսկ դժվարացրեց Facebook-յան էջերի լայքերի քանակի բազմացման գործընթացը, երբ հնարավոր էր մեծաթիվ ընկերների հրավիրել և նրանցից շատերը դառնում էին էջի հետևորդ: Զարգանում էր բիզնեսը, ուրախ էին բոլորը` էջի հեղինակ բիզնեսմենը, բլոգերը, հրապարակողը, էջին միացողները (followers), Facebook-ը: Սակայն այդպիսով Facebook-ի գովազդային հնարավորություններից շատ քչերն էին օգտվում` իրենց էջը գովազդելու համար, որն էլ բերեց Facebook-ի «քծիբության» դեմոնստրացիային և էջերում ընկերներին հրավերները դարձան համարյա թե անիմաստ երևույթ, քանի որ հրավերներից իրականում 1-2%-ն է տեսանելի դառնում հրավիրվածներին և ստացվում է ինքնախաբեություն և’ Facebook-ի կողմից և’ մեր` էջ հրավիրողներիս… (more…)
Ստեղծվեց Google+սոցիալական ցանցը, որի գործարկումից որոշ ժամանակ առաջ արդեն ստեղծվել էր Google-ի +1 կոճակը (Plus One button), որն աշխատում էր ինչպես Google.comորոնողական համակարգի հարցումների արդյունքներում, այնպես էլ վեբ-կայքերում տեղադրված +1 կոճակների միջոցով:
Նորամուծության իրական նպատակն է ավելի լավացնել որոնողական համակարգի աշխատանքներն ու որոնողական համակարգի արդյունքների ցուցադրման էջում (SERP – search engine results page) ցուցադրել առավել կարևոր (relevant) և մարդկանց իրականում հետաքրքիր ռեսուրսներ: Սա, իրականում, SEO-ի նոր և ժամանակակից կարևորագույն ինովացիոն քայլ էր Google-ի կողմից, որի տված պտուղները դեռ կտեսնենք ապագայում (Տես մանրամասն այս գործընթացների մասին այստեղ` “Ինտերնետային սոցիալիզացիա“)…
Բոլոր ֆեյսբուքյան օգտվողներին. շուտով ֆեյսբուքում հին տիպի բոլոր խմբերը փակվելու են, այդ իսկ պատճառով խնդրում եմ Ձեզ միանալ այս էջերին և սեղմել Like կոճակը:
Այն ամենից, ինչից ծնվեց նոր մեդիան, այժմ այնքան էլ այդ ոլորտի մաս չի ընդունվում…
Նոր մեդիա, նոր հնարավորություններ (Նոր մեդիա-աշխարհ)
Նոր մեդիա անվանումն ու երևույթն առաջացան, երբ թվային աշխարհում ի հայտ եկան այնպիսի գործիքներ, որոնք կարողանում էին կրել և տարածել ինֆորմացիա:
Նոր մեդիան շատ հաճախ նույնացվում է սոցիալական մեդիայի հետ, սակայն ընդհանուր առմամբ, դա այնքան էլ այդպես չէ: Նոր մեդիայի շրջանակներն ի սկզբանե ընդգրկում էին թվային կրիչների (digital media) բոլոր տարբերակները` մեդիա բովանդակության թվային կրիչները, որոնք ի հայտ եկան 20-րդ դարի վերջում: (more…)
Այն ամենից, ինչից ծնվեց նոր մեդիան, այժմ այնքան էլ այդ ոլորտի մաս չի ընդունվում…
Նոր մեդիա անվանումն ու երևույթն առաջացան, երբ թվային աշխարհում ի հայտ եկան այնպիսի գործիքներ, որոնք կարողանում էին կրել և տարածել ինֆորմացիա:
Նոր մեդիան շատ հաճախ նույնացվում է սոցիալական մեդիայի հետ, սակայն ընդհանուր առմամբ, դա այնքան էլ այդպես չէ: Նոր մեդիայի շրջանակներն ի սկզբանե ընդգրկում էին թվային կրիչների բոլոր տարբերակները` մեդիա բովանդակության թվային կրիչները, որոնք ի հայտ եկան 20-րդ դարի վերջում:
Ի վերջո, նոր մեդիա և սոցիալական մեդիա տերմիններն ունեն մեկ ընդհանրություն` երկուսն էլ հիմնված են թվային տեխնոլոգիաների վրա և գործում են թվային աշխարհում…
Հայկական մի քանի էջերի հղումներ, որոնք լավ կլիներ և օգտակար, եթե այցելեիք և սեղմեիք <<Հավանել>> (LIKE): Կրկնակի լավ կլիներ, եթե նաև տարածեիք Ձեր ֆեյսբուքյան պատին… Նախապես շնորհակալություն և’ տարածելու, և’ լայքելու, և’ անտարբեր մնալու համար :))
ՆեոՄեդիա ընկերությունը 2011թ. գարնանային հատուկ առաջարկների շրջանակներում, սկսած մարտի 15-ից առաջարկում է սոցիալական մեդիա առաջխաղացման հատուկ փաթեթ հայկական փոքր և միջին բիզնեսների համար:
Գովազդ և առաջխաղացում հայկական սոցիալական մեդիա տիրույթում
“ՆեոՄեդիա” ընկերության գարնանային հատուկ առաջարկների շրջանակներում հայկական փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին է ներկայացվում Սոցիալական մեդիա գարուն (Social Media Spring) փաթեթը: Նշյալ փաթեթի շրջանակներում տրամադրվում են հետևյալ ծառայությունները համալիր տարբերակով.
Facebook.com սոցիալական ցանցում կազմակերպության կամ բրենդի պաշտոնական էջի (facebook page) ստեղծում և առաջխաղացում: Կազմակերպության նորությունների տարածում պաշտոնական էջի հետևորդների շրջանում:
Գովազդային հայտարարությունների ցուցադրություններ Facebook.com սոցիալական ցանցում – ամսեկան 20.000 ցուցադրություններ, որոնք տեսանելի կլինեն ֆեյսբուքյան հայկական սեգմենտին` մոտ 140.000 օգտվողներին:
Կազմկերպության կամ բրենդի պաշտոնական հոսքի ստեղծում և առաջխաղացում Twitter.com միկրոբլոգային համակարգում: Կազմակերպության նորությունների, ակցիաների և այլ ինֆորմացիայի տարածում թվիթերյան հետևորդների շրջանում: (more…)
Վանաձոր. սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարի երկրորդ օրը
Մի քիչ առաջ վերադարձանք Վանաձորից, որտեղ հուլիսի 16, 17-ին կազմակերպել էինք NeoVision սեմինարների շարքի3-րդ միջոցառումը: Տպավորությունները Վանաձորից շատ լավն են, թե քաղաքի, մարդկանց, օդի և եղանակի,և թե մասնակիցների ու երկօրյա սեմինարի ընթացքի մասով: (more…)