ռադիո նախագիծ

ՀԱՅ ՎԵԲԵՐ. Ուղիղ եթեր` Երեք հաղորդավարներով

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագիծն այսօր եթերում կլինի վերջին անգամ` այս եթերաշրջանում: Մինչև այս տարվա սեպտեմբեր «ՀԱՅ ՎԵԲԵՐԻ» անձնակազմը գնում է արձակուրդի :))) Այսօր ուղիղ եթերում կլինենք «ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագծի ողջ կազմոմ և կփորձենք ամփոփել նախագծի չորսամսյա աշխատանքները, վերլուծել, թե վերջին շրջանում ինչ նոր փոփոխություններ են եղել հայկական ինտերնետում և նորագույն տեխնոլոգիաների միջավայրում:

Radio Van. «Հայ Վեբեր» եթերում... 10-րդ ուղիղ եթեր

«Հայ Վեբեր» 10-րդ ուղիղ եթեր, Ռադիո Վան, FM 103.0 Ապրիլի 30-ին «Հայ Վեբերն» արդեն 10-րդ անգամ ուղիղ եթերում էր: 10-րդ հաղորդումը նվիրված էր հայկական զբոսաշրջության և ինտերնետի փոխինտեգրվածությանը, և հաղորդման հյուրն էր «Ադվենտուր» զբոսաշրջային գործակալության տնօրեն Հասմիկ Անտոնյանը:

Հայ Վեբերն այս ուրբաթ եթեր դուրս չի գա

Երեկ պարզ դարձավ, որ «Հայ Վեբեր» ռադիո նախագիծն այս ուրբաթ եթեր դուրս չի գալու (մարտի 5-ին): «Հայ Վեբեր» ռադիո նախագծի անունից ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր պատրաստվում էին ունկնդրել մեր ռադիո հաղորդումը, որն այս անգամ նվիրված էր լինելու ընդհանուր հայկական ՏՀՏ ոլորտին: Այս ուրբաթ, ինչպես մեզ տեղեկացրել են, «Հայ Վեբեր» ռադիո նախագծի փոխարեն եթերում
Read More

E-Commerce & Web Business. Հայ Վեբեր ռադիո նախագծի եթերում

E-Commerce and Web Business on Armenian Network. Live on Radio VAN, FM 103.0, Friday, 26 Feb, 2010 Էլեկտրոնային կոմերցիայի և առհասարակ վեբ բիզնեսի մասին կխոսենք այս ուրբաթ ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի ուղիղ եթերում. կունենանք հյուրեր` EDram հայկական էլեկտրոնային վճարային համակարգի ներկայացուցիչը և Parle.am կայքի և էլեկտրոնային խանութի ադմինիստրատորը:

Այս ուրբաթ եթերում` պորնո ինդուստրիայի մասին...

Երևի թե արդեն ժամանակն է նաև անդրադառնալ մարդկային թուլությունների վրա զարգացող և այժմ էլ ավելի հեշտ դարձած այց բիզնեսի և հենց մարդկային այդ թուլությունների մասին: Պորնո ինդուստրիան ինտերնետում զարգանում է ավելի արագ, քան ժամանակակից տեխնոլոգիաները :) իսկ հայկական ցանցում պորնոն մեծ անհրաժեշտություն ունեցող դեր ունի (հենց այս մասին կխոսենք ուղիղ եթերում…):

5 փետրվարի, 17:00. Radio VAN, FM 103.0 - «Հայ Վեբեր», առաջին եթեր

Այսօր, ժամը 17:00.  «ՀԱՅ ՎԵԲԵՐ» Ռադիո նախագիծն առաջին անգամ եթեր դուրս կգա RADIO VAN, FM103,0-ի եթերում: Օրվա թեման կլինի վեբ անվտանգությունը և տեղեկատվական պատերազմները: Ուղղեք ձեր հարցերը նախապես մեր հյուրերին www.ARMWEBER.com կայքի միջոցով… Մեզ կարող եք լսել նաև օն-լայն` www.RADIOVAN.am կայքի միջոցով: Ուղիղ եթերում, հաղորդման ժամանակ կընդունվեն նաև հեռախոսազանգեր: Դուք կարող եք ուղղել ձեր հարցերը
Read More