ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` բլոգոսֆերայում

Ս.թ. հունվարի 14-ից սկսած, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն հասանելի է նաև ինտերնետային տիրույթում, որտեղ նրա առաջին գրառման տողերով` նա պատրաստվում է ավելի անմիջականորեն շփվել հասարակության հետ.
…Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից:
Կարծում եմ` շատ կարևոր է այն [...]

Բլոգինգ. բլոգի կառավարման էթիկա. հարցազրույցներ

Բլոգ կամ վիրտուալ օրագիր` ծաղկաձորյան սեմինարի օրակարգում:
Սեդա Պապոյան
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս բացել ու օգտագործել վիրտուալ տարածքի այն նորաձեւ անկյունը, որ բլոգ է կոչվում, ինչպե՞ս զարգացնել այն ու սեփական նպատակներին ծառայեցնել, ի վերջո ինչպե՞ս հարեւանություն անել հայազգի այլ բլոգերների հետ եւ որդյո՞ք գոյություն ունի բլոգ վարելու էթիկա: Այս եւ նմանատիպ այլ հարցեր քննարկելու համար էին [...]

2010-ը` լուրջ փոփոխությունների տարի…

Ասում եմ ու, ինչը հետաքրքիր ա` հավատում եմ ասածիս… Էսօրվա հայկական տենդենցները ոնց որ ուզում են էդ ամեն ինչը ապացուցեն: Խոսքս հայկական ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու նրա հետ կապված կամ սերտ առընչություն ունեցող ոլորտների մասին ա` ընդհանուր հայկական ինտերնետը, ինտերնետից օգտվողների քանակը, որակն ու չափանիշները, հայկական սոցիալական մեդիան և այլն…
Վերջին շրջանում իմ լավատեսական մոտեցումներին էսօր ևս [...]

Նոյեմբերյան վիճակագրություն

Բլոգս գործում է արդեն մեկ ամսից ավելի` հոկտեմբերի 30-ից: Որպես անձնական բլոգ` կայքի արդյունավետությունը արդեն կարելի է միջին որակի համարել (այսինքն, նայած` ում տեսանկյունից): Այսպես, ներկայացնում եմ Blog.papikyan.biz-ի նոյեմբեր ամսվա վիճակագրական մի քանի տվյալներ, որն ի դեպ առաջին անգամն է ներկայացվում:
Ըստ LiveInternet-ի հաշվիչի ցուցմունքների` բլոգի էջերի դիտումների քանակը նոյեմբեր ամսին ունեցել է 1918 ցուցանիշը: Բլոգ [...]

Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպման մասին..

Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպման մասին պատմող, կամ այդ թեմայով նյութեր:

Բլոգերների ակումբի առաջին հանդիպումը կայացավ – http://www.7or.am/blog/?p=1437
Հայ բլոգերների ակումբ. նպատակներից մեկն է զարգացնել հայերեն բլոգները – http://ankakh.com/?p=23024
Հայ բլոգերների ակումբ. ֆոտո-ռեպորտաժ – http://blogs.radiovan.am/first-armenian-bloggers-meeting-fotoreportazh/
Հայ բլոգերների հավաքը – http://taisha48.livejournal.com/22316.html
(հումորային :) )Armenian Bloggers Beg Government to Prohibit Blogging in Armenia – http://armcomedy.com/2009/11/26/armenian-bloggers/

Կայացավ հայ բլոգերների ակումբի 1-ին հանդիպումը

Հանդիպումը կայացավ:

Ներկա էին բլոգերներ, լրագրողներ և ուսանողներ, որոնք բոլորն էլ հետաքրքրված էին հայկական բլոգոսֆերայի զարգացմամբ և նրան առնչվող խնդիրներով: Քննարկումները բազմազան ստացվեցին. սկսած նրանից, թե ինչ վիճակում և կարգավիճակում է այսօր հայկական բլոգոսֆերան և թե ինչպես բլոգը օգտագործել որպես գործիք հայկականն ու ճշմարիտն առաջ տանելու համար:
Հանդիպման մասին կարդացեք ամբողջական հոդվածը iReport.am կայքում:
 

Հայ բլոգերների ակումբ. այսօր, 19:00

Նորից հիշեցնեմ այն ընթերցողներիս, ովքեր կարող են հետաքրքրված լինել հայկական բլոգոսֆերայով. այսօր, նոյեմբերի 21-ին, կազմակերպվում է հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա Սարմենի 1 հասցեում գտնվող “ԳՈՐԾՔ” ընկերության հանդիպումների սրահում երեկոյան ժամը 19:00-ին:
Մուտքն ազատ է բոլորի համար:
Ավելի մանրամասն կարդացեք այստեղ >

Անիմաստ սոցիալական ակտիվություն…

Ենթադրենք «X» սուբյեկտը ունի մե~ծ պոտենցիալ, նրան ճանաչում են, նա կարող է լուծել որոշակի հարցեր, կարող է օգտակար լինել ինչ-ինչ հարցերում, սակայն այն դիվանագիտական առաքելություն է կատարում… Եվ այդ «X» օբյեկտը և օբյեկտի հրամանատարը` դեսպանը, ուսումնասիրում են հայկական բլոգոսֆերան և սոցիալական մեդիա ոլորտը: Ուսումնասիրությունը կարող է մի քանի նպատակներ հետապնդել, սակայն ներկայանալ սոցիալական ինտերակտիվ համակարգերում [...]

Բլոգինգ և սոցիալական կայքեր. վիճակագրություն և համեմատություններ

Հայաստանում բլոգային ծառայություններից ամենապոպուլյարն է մնում հանրահայտ «կենդանի օրագիրը»` LiveJournal.com-ը: Ըստ NationMaster վիճակագրական և վերլուծական ընկերության վերջին տվյալների` Հայաստանից այս ծառայությունում գրանցված են 114 օգտվողներ (այս տվյալները կարող են կտրուկ փոփոխված լինել), Ադրբեջանից նույն ժամանակամիջոցում գրանցված են եղել 507 և Թուրքիայից 386 բլոգերներ: Այսպիսով Ադրբեջանցիներն ավելի ակտիվ են LiveJournal-ի տիրությում, որը մտածելու տեղիք է տալիս:
Առհասարակ, [...]