Հնդկահավիզմի վերջի սկիզբ…

Հայոց պատմության ո’չ գրքերում և ո’չ էլ գրքերից դուրս ես չեմ հիշում այնպիսի մի դեպք, երբ Հայաստանից դուրս տեղի ունենա այնպիսի իրադարձություն, որն իրականում բխում է հայ ազգի և Հայք երկրի շահերից… Մինչև վերջին պահն էլ ես չէի հավատում, որ Ֆրանսիայում վերջապես տեղի կունենա այն, ինչը կարող է բեկումնային լինել և շատ փոփոխություններ բերել պատմության մեջ…

Բայց դա տեղի ունեցավ. Ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի վերին պալատի` սենատի կողմից… Արդարությունը երբեմն իրոք ուժ ունենում է, որքան էլ որ նավթն ու այլ կեղտոտ քաղաքական թանկարժեք փուչիկներ կան աշխարհում: Վիվա Ֆրանս – այս արտահայտությունն, ինձ թվում է դեռ տարիներ անց էլ կլսենք հայերի շուրթերից, քանի որ այսօր տեղի ունեցածն այս պահին այնքան էլ կարևոր չէ, որքան այն վաղն է կարևոր լինելու:

Ո’չ հնդկահավերին, և կեցցե Հայքն ու հայոց աշխարհը…

Պատմության թուրքական մոդել…

Թուրքիան շարունակում է կեղծել պատմությունը` դպրոցներում մանուկ հասակից երեխաներին ներկայացնելով կեղծված թուրքական մոդելի պատմություն: Այսպիսի պատմությունն էլ հետագայում հայերի և հայկական հարցի և հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքերին դրդում է ոչ թե ուրանալ հայոց ցեղասպանությունը, այլ ընդամենը չիմանալ դրա մասին և էլ ավելին` հայերին տեսնել որպես թուրքերին ժամանակին ոչնչացնող… իսկական թուրքական մոդել!

Սալը Գելին և թուրքական պատմություն / Armenian history falsification by Turkey >>

Kourtney & Kim Kardashians on Twitter about Armenian genocide

Երեկ Twitter-ում մեկը մյուսի հետևից ականատես եղա գործողությունների, որոնք արվում էին երեք Քարդաշյանների կողմից. հայերի ցեղասպանության մասին ինֆորմացիայի տարածում և թվիթերյան թրենդզի ֆլեշմոբային ակցիա: Նախ, արդեն վաղ առավոտյան Քորթնի Քարդաշյանը (Kourtney Kardashyan)-ը (http://twitter.com/KourtneyKardash) իր հետևորդներին (թվով 1,004,182) խնդրում էր աղոթել այսօր հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար…

Kim Kardashian | Քիմ Քարդաշյան

Kim Kardashian | Քիմ Քարդաշյան

Իսկ Քորթնիի կողմից արված այդ գրառումը վերաթվիթել էին (ReTweet) հազարավոր այլ օգտվողներ, որի արդյունքում, Twitter-ում որոնելով “Armenian genocide” կապակցությունը,տեսնում էինք միայն հետևյալը` RT @KourtneyKardash I would like everyone to take a moment and say a prayer for all of the millions of people killed in the Armenian Genocide…

(more…)

Ծիծեռնակաբերդ. ապրիլի 24, 2010թ.

April 24, Armenian genocide memorial – Tsitsernakaberd, Yerevan city, Armenia

Tsitsernakaberd memorial of Armenian genocide victims in Ottoman empire, 1915

(more…)

Ու նորից…

Էրեկ ու էսօր, ոնց ա ստացվում, արդեն շատ եմ գրում մեր ժողովրդի ցավոտ թեմայով` հայոց ցեղասպանության մասին… ու էդպես ա ստացվում, քանի որ ինչպես էլ շրջվես, ոնց նայես իրերին ու իրադարձությունների ընթացքին, միշտ էլ շատ բան է լինում ասելու էսօր ու միշտ, եթե կա էս թեման մեր շրջապատում… ու այն կա, և այսօր` ամենից շատ…

Ծիծոեռնակաբերդի հուշահամալիր

Ծիծոեռնակաբերդի հուշահամալիր

Երբ XXI դարում աշխարհն հիմնված է զուտ բիզնես-ֆինանսական, շահային, գեոքաղաքական, նավթա-էներգետիկ և այլ գերհզոր գործոնների վրա և երբ աշխարհում տիրում է բրենդային կենցաղի մոլուցքն ու տերություններն ամեն մեկն իր ութանկյուն քաղաքականությամբ է քեզ գրավում ու դու էլ փոքր ու հին պետություն ես…

(more…)

23 ապրիլի, 2010. Երևանյան ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 23-ի ջահերով երթի մի հատվածից. Երևան, 2010

Երևան, ջահերով երթ. 23 ապրիլի 2010 (more…)

Դեսպաններ թուրքահպատակ, վերադարձեք չոբանիստան…

Swden map and flagԱյսպես, այսօր Շվեդիայի խորհրդարանը շատ անսպասելի ընդունեց և դատապարտեց հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. ընթացքում:

Շվեդական սառնասրտությունն, այնուամենայնիվ, հաղթահարեց թուրքական ռազմա-բոյկոտա-քաղաքական ճնշումները և գրանցեց առաջադեմ քայլ, որը, իմ կարծիքով, ավելի ընդգծեց այն փաստը, որ Սկանդինավներում թքած ունեն 1000 տեսակ թյուրք-չոբանների վրա, չէ՞ որ գիտենք, որ Մարիա Յոհանսոնը սկանդինավներից է, և նրանք չեն կարող հաշվի չնստել այն փաստի հետ, որ այդ կինն է այնքան փաստերով տեղեկացրել պատմական իրադարձությունների մասին աշխարհին իր հայտնի օրագրով….

(more…)

Ամերիկայում խիղճ ասվածից դեռ մնացել է… THE GREAT CHAPALAX TO TURKEY!!!

USA flagԱյնպիսի ֆեդերատիվ հանրապետություն, ինչպիսին ԱՄՆ-է իր սահմանադրությամբ և օրենքներով, և որի 51 նահանգներից 42-ն արդեն ընդունել էին հայոց ցեղասպանության հարցը և դատապարտել այն, և որ հենց այդ նույն ֆեդերատիվ պետությունն այսքան ժամանակ մերժում էր ընդունել հայոց ցեղասպանության հարցը… աբսուրդ !!!

Հարցը բազմաթիվ անգամներ, բազմաթիվ մեթոդներով, տարբեր ժամանակաշրջաններում մտել է կոնգրես և նույն կերպ դուրս եկել, քանի որ Թուրքիան միշտ լավ բարեկամ է եղել ԱՄՆ-ի համար… հիմա էլ վատ բարեկամ չէ, սակայն արդեն բավականին ինքնուրույն, բավականին վստահ իր ուժերի վրա և սեփական նախաձեռնողական ու հետևողական քաղաքականության վրա հիմնված մոդելով, որը տարաբնույթ «խաղեր» կարող է տալ ցանկացած ժամանակ և’ Ռուսաստանի Դաշնության, և’ Իրանի հետ, և փորձել տարածաշրջանում թելադրել որոշակի գործընթացներ…

(more…)

Էջեր 1 / 11