Ինչ եմ ուզում ասել…

…այլ վերնագիր չստացվեց…

Արդեն վաղուց բլոգոլորտի հետ հազվադեպ էի սկսել շփվել. իսկ շփվում էի 3 տարբերակով.

1. Ինքս էի բավականին ակտիվ գրում իմ բլոգում (այստեղ), livejournal-ում, iReport.am-ում:,
2. Բավականին ակտիվ հետևում էի հայկական (և ոչ միայն) բլոգոսֆերային, մասնակցում քննարկումների,
3. Վարում էի սեմինարներ՝ հայկական և գլոբալ բլոգոսֆերայի, սոցիալական մեդիա ոլորտի, ինտերնետ-տեխնոլոգիաների մասին.. (more…)

Հայկական 5 Բլոգներ, որտեղ արժե գովազդ տեղադրել

Այսօր, որքան էլ որ խոսենք հայկական ինտերնետ-ինդուստրիայի կայծակնային զարգացման մասին և որքան էլ որ հայ ինտերնետ-օգտվողների թիվը ամսե-ամիս մեծանում է, դժվար է խոսել հայկական ինտերնետ-գովազդային շուկայի զարգացման մասին մեծ հիացմունքով: Հայկական բլոգների թիվն արդեն դժվար է հաշվել. անցել են այն ժամանակները, երբ հնարավոր էր տարբեր ռեսուրսներն օգտագործելով` գոնե ստանալ հայկական բլոգոսֆերայի մոտավոր թիվ (կար ժամանակ, որ հաշվել էինք մոտավոր` այն է 3500 ակտիվներ…):

Սակայն այսօր դեռ խոսել բլոգային միջավայրում մասսայական գովազդի և բլոգի` ավանդական տարբերակով կոմերցիալիզացիայի մասին, դեռ վաղ է, և հարկ է կատարել խորը ֆիլտրացիա` գտնելու սակավաթիվ բլոգներ, որոնցում գովազդը գոնե մասամբ կարող է արդարացնել սպասելիքները:

Բլոգի միջոցով գումար վաստակելու ամենահարմար տարբերակը >

(more…)

Հայկական միկրոբլոգը` մեկ տարեկան…

Մեկ տարի առաջ` ապրիլի 12-ին, Վարդան Գրիգորյանը կատարեց առաջին գրառումը, որով սկիզբ դրվեց հայկական առաջին միկրոբլոգային համակարգի` Armenix-ի գործունեությանը համացանցում: 2010թ. ապրիլի 16-ին Արմենիքսը ներկայացվեց IT ակումբի հերթական հանդիպումներից մեկի ժամանակ: Արմենիքսն արդեն ցանցում էր…

Մեկ տարի անց` 2011թ. ապրիլի 16-ին Արմենիքսում գրանցվեց 1000-րդ միկրոբլոգերը…ափսոս, որ այս պատմական պահը ես բաց եմ թողել երեկ գիշերը… :))

Armenix Icon - Tricolor

Սխալ է ասել, թե միկրոբլոգն ուներ մեծ պահանջարկ ընդհանուր հայկական ցանցում, սակայն Արմենիքսը, փաստորեն, դարձավ իրական պահանջարկ այն օգտվողների համար, ովքեր սկսեցին օգտվել միկրոբլոգի ծառայություններից և սկսեցին շփվել եռագույն լոգոյով այս ցանցի ներսում… (more…)

Գործարկվեց Trends.am օն-լայն շաբաթագիրը

Մարտի 12-ին գործարկվեց հայկական տենդենցների վերաբերյալ օն-լայն շաբաթագիրը` Trends.am-ը: Օն-լայն շաբաթագիրն ամեն շաբաթ օրկներկայանա հայկական ամենաակտուալ թեմաների վերաբերյալ նոր հոդվածներով և վերլուծություններով, որոնք մասնավորապես կառընչվեն հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, զբոսաշրջությանը, մշակութային արժեքներին, գիտամշակութային անցուդարձերին և քաղաքային կյանքին:

trends.am #1.1

trends.am #1.1

Trends.am առաջին համարում հրապարակվել են հետևյալ հոդվածները. (more…)

BlogDay 2010 Armenia: 5 blogs

BLOGGING’5 2010 BLOGDAY, ARMENIA

BLOGDAY 2010-ի խորհրդի համաձայն` օգոստոսի 31-ին հրապարակում ենք հինգ բլոգների մասին, որոնց մենք բոլորովին անծանոթ ենք եղել մինչ օրս: Թե ինչ է BlogDay-ը և թե ինչպես են այն նշում, տես BlogDay.am կայքում, իսկ հիմա` այն բլոգները, որոնց հարկ եմ համարել անդրադառնալ բլոգի օրվա առթիվ. (more…)

Բլոգի օրը 2010

BlogDay.am - BlogDay events in Armenia

BlogDay.am - BlogDay events in Armenia

Միջազգային մասշտաբներում բլոգի օր, որպես էդպիսին, առաջին անգամ նշվել է 2005թ.-ին, երբ բազմաթիվ բլոգերներ սկսեցին իրենց և այլ բլոգերների մասին մասսայական «հաշվետվություններ» ներկայացնել: Բլոգի օր երևույթը ի տարբերություն այլ տոնական օրերի, չի ենթադրում կերուխում, քեֆ, հարբոցի :) Այս օրը բլոգերները գտնում են բոլորովին անծանոթ 5 բլոգներ և գրում նրանց մասին…

Այդպիսով ստացվում է մի մեծ համաշխարհային ֆլեշմոբ ակցիա, երբ ցանցը մասսայականորեն հեղեղվում է տարաբնույթ բլոգների մասին տեղեկատվությամբ: (more…)

Վանաձորից հետո` ուղիղ արձակուրդ…

հուլիսի 16 & 17, 11:00 - վանաձորի պետական մանկավարժական համալսարան - NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ երկօրյա սեմինար

հուլիսի 16 & 17, 11:00 - վանաձորի պետական մանկավարժական համալսարան - NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ երկօրյա սեմինար

Հուլիսի 16-ի ու 17-ի Վանաձոր քաղաքի սեմինարներից հետո, հայտարարում եմ արձակուրդ մինչև օգոստոսի վերջ :)) Երևանում և Գյումրիում արդեն տեղի են ունեցել NeoVision սեմինարները. Վանաձորում NeoVision ամառային սեմինարների վերջին մասը տեղի կունենա, կավարտվի ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ԵՎ ԲԼՈԳԻՆԳ սեմինարների ամառային շարքը:

Երևանյան սեմինարի մասին` http://www.ireport.am/2010/07/neovision-yerevan-day-2/:
Գյումրու սեմինարի մասին` http://www.ireport.am/2010/07/neovision-seminar-gyumri/:
Վանաձորում տեղի ունենալիք սեմինարի օրակարգն ու մանրամասները` http://www.ireport.am/2010/07/neovision-in-vanadzor/:

(more…)

225 գրանցված հայկական բլոգներ..

հայկական բլոգների կատալոգ և որոնողական համակարգ

հայկական բլոգների կատալոգ և որոնողական համակարգ

225 հայկական բլոգային ռեսուրսներ արդեն գրանցված են հայկական բլոգների կատալոգում: Թիվվը, ճիշտ ա, էնքան էլ արագ չի մեծանում, բայց տեմպը դեռ կա.. Հայկական բլոգոսֆերայում նոր ու հին ռեսուրսների + նաև հայկական միկրոբլոգերների հղումները հասանելի են www.armblogs.ru կատալոգում:

(more…)

Հաջորդ կանգառը` Վանաձորում

Այսօր NeoVision ծրագրի թիմով վերադարձանք Գյումրիից, որտեղ այդ ծրագրի շրջանակներում անց կացրեցինք սոցիալական մեդիա և բլոգինգ երկօրյա սեմինարները: Պետք  է նշել, որ բավականին ակտիվ լսարան էր հավաքվել Գյումրու Պոլիտեխնիկ ինստիտուտում, որտեղ էլ տեղի էր ունենում միջոցառումը:

Social Media & Blogging seminar in Gyumri city, 10 July 2010

Social Media & Blogging seminar in Gyumri city, 10 July 2010

Մինչ սեմինարների մասին մանրամասն ռեպորտաժի հրապարակումն ասեմ, որ Գյումրու սեմինարներին իրենց ներկայացումներով հանդես եկան Արմեն Հովհաննիսյանը Ձեռք Հ/Կ-ից, բլոգեր Լուսինե Բարսեղյանը և մարքետոլոգ Լուսինե Նալբանդյանը: Մասնավորապես մեր թիմով շնորհակալ ենք Լուսինե Բարսեղյանին, ով մեծապես օգնեց Գյումրու սեմինարի կազմակերպչական և տեխնիկական հարցերում:

(more…)

Սոցիալական մեդիա. Եվս մեկ սեմինար Երևանում` NeoVision սեմինարների շարքից

Նոր մեդիա տեխնոլոգիաների կիրառումը

Նոր մեդիա տեխնոլոգիաների կիրառումը

NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքի շրջանակներում առաջին սեմինարը տեղի կունենա Երևանում: Սեմինարները կազմակերպվում են ՆեոՄեդիա նախագծի և Ձեռք Հ/Կ կողմից համատեղ:

Երևանյան սեմինարը տեղի կունենա հուլիսի 2-ին և 3-ին, սկիզբը` 18:00 [NeoVision – Social Media & Blogging երևանյան առաջին սեմինար]:  Գրանցվել Երևանյան առաջին, ինչպես նաև առաջիկայում տեղի ունենալիք Գյումրու և Վանաձորի սեմինարներին կարող եք այս էջում:

Սեմինարների ժամանակ կանդրադառնանք սոցիալական մեդիա ոլորտում անուն հանած և այդ ոլորտում օգտակար տարբեր ռեսուրսների և գործիքներին, այնպիսին, ինչպիսիք են սոցիալական ցանցերը` facebook.com, twitter.com, google buzz, Բլոգային պլատֆորմները և համակարգերը` livejournal, blogspot, wordpress.com, wordpress cms, հայկական լոկալ սոցիալական մեդիա ռեսուրսները և այլն:

(more…)

Էջեր 1 / 212