
May 18, 2010
|
Posted by Vardan Papikyan

Բա մեզ պետք են դպրոցներ...?
Ծառերի դեպքում հասկանալի է. Երևանին պետք չեն ծառեր, պետք չեն, քանի որ այդ ծառերի փոխարեն կարող են ավելի կարևոր բաներ լինեն` սրճարան, հյուրանոց, գովազդային բաններ, ինչի չէ որ? Չէ որ դրանք փող են բերում. Իսկ ով ա տեսել, որ ծառը փող բերի? Ես չեմ տեսել… նույնիսկ Հայաստանի գեղատեսիլ ու զբոսաշրջային վայրերում ծառեր պետք չեն… էնտեղ էլ դրանք փող չեն բերում:
Իսկ դպրոցների դեպքում. շատ ծեծված մի թեմա վերջին մի քանի օրերի ընթացքում – օտարալեզու դպրոցներ, վերադարձ ռուսական էլիտար կրթություն և այլն, բայց ես դրա մասին միտք չունեմ բան ասելու. Նայենք դպրոցների հարցին ընդհանուր. Մեզ պետք են դպրոցներ արդյոք…?
(more…)
Categories: Անվերնագիր, Երևանյան
|
Tags: Armenia, Armenia society, Armenian nation, Armenian schools, դպրոցներ, Երևան, հայ ազգ, հայ մարդիկ, Հայաստան, հայկական հասարակություն
|
1 Comment

May 7, 2010
|
Posted by Vardan Papikyan

Դիլիջան քաղաք
Հայացք բնապահպանությանը` զբոսաշրջության տեսանկյունից…. Հայաստան.
Վերջին տարիներին շատ մեծ աղմուկով և աղաղակով հազար ու մի ամբիոններից լսելի է այն, որ Հայաստանը տուրիստական գերհզոր պոտենցիալ ունեցող երկիր է և օր առաջ պետք է արտասահմաններում ըստ պատշաճի ներկայացնել մեր հնամենի ու էկզոտիկ երկիրը… Դիլիջան, Սևան, Սյունյաց լեռներ, դարավոր եկեղեցիներ, հեթանոսական պատմություն…
Հա, լավ ա, իրոք որ ամեն ինչ ճիշտ է, Հայաստանի նման զբոսաշրջային ներուժ ունեցող երկրներ շատ քիչ են… Սակայն, էս պահի դրությամբ խոսել զբասաշրջությունից ներսում և տեսնել թե ինչ է կատարվում քաղաքում և առհասարակ ամբողջ երկրում, ուղղակի ծիծաղելի է:
(more…)
Categories: Անվերնագիր
|
Tags: Armenia tourism, benzin, ecology, Yerevan, Yerevan trees, բենզին, բնապահպանություն, բնապահպանություն և տուրիզմ, բնություն և մարդիկ, Երևան, Հայաստան, հայկական տուրիզմ, տուրիզմ
|
1 Comment

April 24, 2010
|
Posted by Vardan Papikyan
Էրեկ ու էսօր, ոնց ա ստացվում, արդեն շատ եմ գրում մեր ժողովրդի ցավոտ թեմայով` հայոց ցեղասպանության մասին… ու էդպես ա ստացվում, քանի որ ինչպես էլ շրջվես, ոնց նայես իրերին ու իրադարձությունների ընթացքին, միշտ էլ շատ բան է լինում ասելու էսօր ու միշտ, եթե կա էս թեման մեր շրջապատում… ու այն կա, և այսօր` ամենից շատ…

Ծիծոեռնակաբերդի հուշահամալիր
Երբ XXI դարում աշխարհն հիմնված է զուտ բիզնես-ֆինանսական, շահային, գեոքաղաքական, նավթա-էներգետիկ և այլ գերհզոր գործոնների վրա և երբ աշխարհում տիրում է բրենդային կենցաղի մոլուցքն ու տերություններն ամեն մեկն իր ութանկյուն քաղաքականությամբ է քեզ գրավում ու դու էլ փոքր ու հին պետություն ես…
(more…)
Categories: Անվերնագիր
|
Tags: Armenia, Armenian genocide, Armenian history, Armenians, historical faults, հայ ազգ, Հայաստան, հայկական հողեր, հայոց ցեղասպանություն, պատմական Հայաստան, պատմական սխալ
|
No Comments

February 25, 2010
|
Posted by Vardan Papikyan
Կրկին, երեկոյան սարկազմադարանից… :))

Փորձում եմ ներկայացնել 10 «հիմնավոր պատճառներ», որոնք բավարարում են, որպեսզի մարդիկ հասկանան, որ այնքան էլ անհրաժեշտ չէ լքել Հայաստանը…
(more…)
Categories: Անվերնագիր
|
Tags: Armenian life, I Love Armenia, Երևանյան կյանք, էմիգրանտ, Հայաստան, հայկական օրենքներ, միգրացիա, ներքին օրենքներ, սփյուռք
|
7 Comments

December 30, 2009
|
Posted by Vardan Papikyan
Ամենակարևորը, որ կարելի ա ցանկանալ մեզ, մեր ժողովրդին ու պետությանը, էդ հայկական պատմության, ինքնության ու ազզգային մշակույթի ճիշտ ներկայացումն ա, առանց ինքնանպատակի… պետք ա հասնել նրան, որ թյուրք-չոբանները, ինչքան էլ շատ լինեն, չկարողնանան մեր ԱՐԱՐԱՏԸ ներկայացնել որպես աղրիդաղ (նույնիսկ Wikipedia-յում Արարատի մասին տեղեկությունները տարբեր մասերով հարցականի տակ են դնում շատ նյուանսներ… տես այս էջը` http://en.wikipedia.org/wiki/Mount_Ararat), չկարողանան ներկայացնել մեր պատմությունը աղավաղված, չկարողանան իրենց ներկայացնել որպես Անատոլիայի հնագույն ժողովուրդների հետնորդներ` դրանով իսկ հերքելով էն փաստը, որ մենք` հայերս, արդեն քանի հազար տարի ապրում ենք էս հողերում, պետք ա տեր կանգնել մեր ունեցածին ու մեր արժեքներին, իսկ էդ ամեն ինչին առաջին հերթին խանգարում ա թյուրք-չոբանը…

(more…)
Categories: Անվերնագիր
|
Tags: Ararat, Armenia, Great Armenia, history Armenia, viva Armenia, Արարատ, թյուրք, Հայաստան, հայոց պատմություն, Մեծ Հայք, չոբանլար
|
2 Comments

December 10, 2009
|
Posted by Vardan Papikyan
Աննախադեպ իրադարձություններով ու անսպասելի գլխացավանքներով լեցուն օր ստացվեց երեկ` դեկտեմբերի 9-ին…
Սկսեմ նրանից, որ նախորդ ամիս antirussia.org վերնագրով ստացել էի SMS-հաղորդագրություն, որը կոչ էր անում այն ուղարկել բոլոր իմ ընկերներին (չէ մի չէ..): Նույն օրը նաև ստացա էլեկտրոնային նամակ (սփամ) մեր կայքերից մեկի էլ. փոստի հասցեին, որտեղ նույնն էր` ավելի մեծ բովանդակությամբ ու մի քանի լեզվով:
հենց նույն օրը այստեղ` իմ բլոգում մի փոքր նյութ տեղադրեցի “Հերթական պառակտիչ շարժումը Հայաստանում” վերնագրով, որտեղ նշեցի, թե ինչքան անիմաստ ու զզվելի դեպքեր ասես չես հանդիպի մեզ մոտ: Իմ կարծիքով այդ այսպես կոչված “շարժումը” պետք է որ կամ վրացական կամ էլ ադրբեջանական ծագում ունենային…
(more…)
Categories: Անվերնագիր
|
Tags: IWPR, MTS, VivaCell, Հայաստան, ՄՏՍ, քաշքշուկ
|
1 Comment

November 20, 2009
|
Posted by Vardan Papikyan
Վերջապես մի լավ քարտեզ գտնվեց ինտերնետում, որը համապատասխանում է ներկայիս Հայաստանի և Լեռնային Արցախի Հանրապետությունների իրական սահմաններին, որը կարելի է նաև օգտագործել տարբեր ռեսուրսներում: www.map-armenia.com կայքում տեղադրված է Հայաստանի և Լեռնային Արցախի Հանրապետությունների վեկտորային քարտեզը (vector map of Armenia and Artsakh – Nagorno Karabakh), որը հնարավոր է ներբեռնել և օգտագործել: Նշեմ, որ կայքն ու միտքը այնքան են դուրս եկել, որ որոշեցի մի քանի տեղ գրանցեմ էս կայքի հղումը, նույնը խորհուրդ կտայի բոլորին, քանի որ այս քարտեզը մեր երկու հանրապետությունների իրական սահմաններով է և այն կարող է լուրջ կերպով նպաստել հայկական PR-ին ինտերնետում:

Նշեմ, որ կայքից հնարավոր է ներբեռնել քարտեզի երեք վեկտորային տարբերակներ` CDR (corel draw), EPS (illustrator) և AI տարբերակներով:
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: Armenia map, Karabakh map, Արցախ, Հայաստան, Հայաստանի քարտեզ, Ղարաբաղ, Ղարաբաղի քարտեզ
|
4 Comments

November 14, 2009
|
Posted by Vardan Papikyan
էսօր արդեն ստացել էի սփամային հաղորդագրությոն AntiRussia.org վերնագրով, որը հղվում է դեպի համանուն կայք, որտեղ հրապարակված են ինչ-որ հակառուսական նոր շարժման նյութեր. քարոզվում է հակառուսական թեմաներ, իբր քանի Հայաստանում առկա են ռուսական սահմանապահները, Հայաստանը չի կարող լինել ազատ և անկախ…
Քիչ առաջ էլ բջջայինիս եկավ ANTIRUSSIA վերնագրով հաղորդագրություն, որը կոչ էր անում միանալ այս համահայկական շարժմանը և այն ուարկել իմ ընկերներին (!):
Նախ կխնդրեի, որ Հայաստանի բջջային օպերատորները ուշադրություն դարձնեն, թե այս ով է որոշել այս մեթոդներով առանց այն էլ պառակտված էս եկիրը էլ ավելի պառակտել իրենց ցանցերի միջոցով: Ճիշտ կլիներ հետևել և պարզել, թե ինչ աղբյուրից են օգտվել հաղորդագրության հեղինակները` ուղարկելով մասսայական message-ներ: (more…)
Categories: Անվերնագիր
|
Tags: Հայաստան, պրովոկացիա, Ռուսաստան, քաղաքականություն
|
7 Comments