Հայկական 5 Բլոգներ, որտեղ արժե գովազդ տեղադրել
Այսօր, որքան էլ որ խոսենք հայկական ինտերնետ-ինդուստրիայի կայծակնային զարգացման մասին և որքան էլ որ հայ ինտերնետ-օգտվողների թիվը ամսե-ամիս մեծանում է, դժվար է խոսել հայկական ինտերնետ-գովազդային շուկայի զարգացման մասին մեծ հիացմունքով: Հայկական բլոգների թիվն արդեն դժվար է հաշվել. անցել են այն ժամանակները, երբ հնարավոր էր տարբեր ռեսուրսներն օգտագործելով` գոնե ստանալ հայկական բլոգոսֆերայի մոտավոր թիվ (կար ժամանակ, որ հաշվել էինք մոտավոր` այն է 3500 ակտիվներ…):
Սակայն այսօր դեռ խոսել բլոգային միջավայրում մասսայական գովազդի և բլոգի` ավանդական տարբերակով կոմերցիալիզացիայի մասին, դեռ վաղ է, և հարկ է կատարել խորը ֆիլտրացիա` գտնելու սակավաթիվ բլոգներ, որոնցում գովազդը գոնե մասամբ կարող է արդարացնել սպասելիքները:


February 4, 2012
|
Posted by Vardan Papikyan
Categories:
Tags:
