
October 3, 2010
|
Posted by Vardan Papikyan
Թվիթերը շուտվանից է մտել շատ մարդկանց առօրյա.. Եվ չնայած այն բանին, որ Twitter սոցիալական ցանցը լեցուն է ավտոմատ և կիսաավտոմատ մեծ քանակությամբ բովանդակությամբ, որոնք գեներացվում և հրապարակվում են տարբեր հաշվեհամարներում` տարբեր վեբ-ռեսուրսներից, այնուամենայնիվ, օրվա ընթացքում շատ հաճախ, հետևելով իմ թվիթերի հոսքին, հանդիպում եմ հետաքրքիր նյութեր և կարծիքներ…

Իմ twitter-ի արտաքին տեսքը :) (screenshot)
Թվիթերում արդեն որքան ժամանակ է ղեկավարում եմ ոչ միայն իմ հիմնական հաշվեհամարը (account)` www.twitter.com/vardanpapikyan հասցեով, այլ նաև մի քանի կորպորատիվ և լրատվական հոսքեր, որոնցից են.
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: Armenian microblogging, corporate microblogging, microblogging, Twitter, twittering, անձնական միկրոբլոգ, թվիթեր, կորպորատիվ միկրոբլոգ, միկրոբլոգ, միկրոբլոգինգ
|
No Comments

April 25, 2010
|
Posted by Vardan Papikyan
Երեկ Twitter-ում մեկը մյուսի հետևից ականատես եղա գործողությունների, որոնք արվում էին երեք Քարդաշյանների կողմից. հայերի ցեղասպանության մասին ինֆորմացիայի տարածում և թվիթերյան թրենդզի ֆլեշմոբային ակցիա: Նախ, արդեն վաղ առավոտյան Քորթնի Քարդաշյանը (Kourtney Kardashyan)-ը (http://twitter.com/KourtneyKardash) իր հետևորդներին (թվով 1,004,182) խնդրում էր աղոթել այսօր հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար…

Kim Kardashian | Քիմ Քարդաշյան
Իսկ Քորթնիի կողմից արված այդ գրառումը վերաթվիթել էին (ReTweet) հազարավոր այլ օգտվողներ, որի արդյունքում, Twitter-ում որոնելով “Armenian genocide” կապակցությունը,տեսնում էինք միայն հետևյալը` RT @KourtneyKardash I would like everyone to take a moment and say a prayer for all of the millions of people killed in the Armenian Genocide…
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ, Մեդիա և գովազդ, Վիճակագրություն
|
Tags: Armenian genocide, Armenians, Kim Kardashian, Kourtney Kardashian, trends, Twitter, թվիթեր, հայեր, հայոց ցեղասպանություն, Քիմ Քարդաշյան, Քորթնի Քարդաշյան
|
3 Comments

March 6, 2010
|
Posted by Vardan Papikyan

Կրկին ագնամ հարկ եմ համարում խոսել այս բազմաֆունկցիոնալ թվիթեր-գործիքի մասին: Այսպես, CoTweet (www.cotweet.com) կայքում գրանցվելով` թվիթերի այն օգտվողները, որոնք ունեն մեկից ավելի թվիթեր-հաշվեհամարներ, կարող են մեկ ինտերֆեյսում ղեկավարել իրենց հաշվեհամարները, կատարել գրառումներ, որոնումներ և այլն: Հատկապես ինձ դուր է գալիս, որ մեկ ինտերֆեյսի միջոցով հնարավոր է գրառումներ անել միանգամից 6 հաշվեհամարներում, որը, հավատացեք, բավականին հեշտացնում է Twitter-ից օգտվել…
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: cotweet, microblogging, Tweets, Twitter, Twitter application, twitterer, թվիթեր, միկրոբլոգինգ
|
No Comments

February 13, 2010
|
Posted by Vardan Papikyan
Twitter-ը, արդեն գաղտնիք չէ, աշխարհում, որպես նորամուծություն, ընդունվեց կայծակնային ոգևորությամբ և արդեն շատ ժամանակ չանցած, այն ինվեստորների կողմից գնահատվեց $1.000.000.000 (1 միլիարդ ԱՄՆ դոլար)… Որպես թվիթերի միկրոբլոգային ծառայության երկրպագու և արդեն 6-ամսյա թվիթերեր (twitterer), ես ինքս ավելին կգնահատեի այն:
Twitter-ի իրական արժեքը համաշխարհային նորությունների բազմակողմյա հրապարակումների մեջ է. Ուղղակիորեն օրվա ընթացքում մեկ ժամվա մեջ կարող ես տեղեկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչն է հենց այս պահին մարդկանց մոտ ակտուալ… Եվ կարիք չկա հրապարակված հղումներով այցելել` կարդալու նորությունն ամբողջությամբ. դու արդեն տեղյակ ես բազմաթիվ թվիթերերներից, տարբեր տեսանկյուններից, տարբեր կարծիքներով:
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: internet, news, surfing, tweet, Twitter, world news, թվիթեր, նորություններ
|
No Comments

January 18, 2010
|
Posted by Vardan Papikyan
Իմ կարծիքով արդեն ժամանակն է, որպեսզի հայ օգտվողներն էլ իրենց ներուժը ներդնեն համաշխարհային նոր մեդիա տիրույթում և զարգացնեն միկրոբլոգինգի հայկական մասը: Իսկ միկրոբլոգինգի ամենակարկառուն ներկայացուցիչն է Թվիթերը (www.twitter.com), որն օրեցօր կայծակնային արագությամբ ներխուժում է մարդկանց կենցաղ և դառնում անբաժանելի մաս:
Թվիթերի առավելությունների մասին խոսել կարելի ա առանձին, սակայն համար առաջին առավելությունը թվիթերի դինամիկ բնույթն է և որոշ չափով նաև` անփոխարինելիությունը, չնայած որոշ մարդիկ այն համարում են անիմաստ կամ ոչ նպատակահարմար…
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: cotweet, microblogging, multi-twitter, new media, social media, tweet, Twitter, թվիթեր, միկրոբլոգինգ
|
1 Comment

November 2, 2009
|
Posted by Vardan Papikyan
Սկսեմ նրանից, որ արդեն երրորդ ամիսն էր, ինչ սպասում էի Google ընկերության PR ափդեյթին (update): Հոկտեմբերի 31-ին, վերջապես, ինտերնետային գիգանտը որոշեց թարմացնել ինտերնետի ամենաֆենոմենալ չափանիշները… Այսպես, հենց սկզբից, որ մեր սպասումները չարդարացան. Նախագծերից շատերը դեռ մնում են կիսաինդեքսացված, մի մասն էլ զրոյական վիճակում: Հետադարձ հղումները չափազանց դանդաղ են ինդեքսացվում. դե կարծում եմ Google-ին էլ է փետք հասկանալ: Հեշտ չի միլիարդավոր էջերի հետ աշխատելը :)
Սակայն առկա են մի քանի դրական արդյունքներ. Facebook-ի իմ հաշվեհամարն այսուհետ հանդես է գալիս PR4 ցուցիչով, այսինքն, ես կատարելով գրառումներ, տեղադրելով հղումներ և այլն, փոխանցում եմ իմ 4-ծավալային ցուցանիշից տվյալ նյութին կամ նյութի աղբյուրին:
(more…)
Categories: Բլոգինգ և ինտերնետ
|
Tags: Facebook, Google, PR, Twitter, թվիթեր
|
2 Comments