Հազվադեպ եմ տեսնում մարդկանց, որոնք կարող են չբողոքել երթուղայինի վարորդների երաժշտական ճաշակներից… հիմնական բողոքները կապված են… դե բնական է` “ավանդական հայկական մուղամի հետ”: Trends.am-ի այս համարում փորձ ենք արել պարզել, թե ի՞նչ ոճի երաժշտություն է առավել հաճախ հանդիպում մարդկանց երթուղայինների մեջ…
հենց նոր “Երևան” հեռուստաընկերության լուրերով հաղրոդավարը երկու անգամ կրկնեց ՆԱԽՉԻՎԱՆ անվանումը` խոսելով Ի. Ալիևի` Նախիջևան այցելության մասին… Հարկ եմ համարում տեղեկացնել “Երևան” հեռուստաընկերության լրատվականի պատասխանատուներին և տնօրինությանը, որ ՆԱԽՉԻՎԱՆ-ը թուրք-ազերականացված անվանումն է, իսկ Նախիջևանը հայկական հին բնակավայր է, որի ԻՍԿԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆ Է ՆԱԽԻՋևԱՆ (!) անվանման և պատմության թուրքականացմանը անձամբ խրախուսում են փաստորեն նաև մեր հեռուստաընկերությունով… (?)
Այսուհետ հարկավոր է իմանալ, տեղեկացվել, հասկանալ, հասկացնել մյուսներին, տարածել, և առաջարկել գրանցել քաղաքային օրինագծերում այն, որ Երևանյան յուրաքանչյուր այգիում պետք է լինի 4-ից ոչ ավելի քանակությամբ ծառ. առանց մեծ դժվարությունների կարելի է հասկանալ, որ ախր այդ ծառերը ոչ մի եկամուտ չեն բերում…
Եվ պե’տք է գրանցել ևս մեկ շատ կարևոր փաստ. այն, որ երևանյան յուրաքանչյուր փողոց պետք է ունենա նվազագույնը 4 գետնանցում, որոնցից պետք է օգտվեն օրեկան գոնե 4 հոգի… (more…)
Աշխարհահռչակ Bing.com որոնողական համակարգի (Microsoft ընկերության) ֆոնային պատկերների ցանկում այսօր կարելի է տեսնել Երևանյան կասկադի լուսանկարը` որպես background image:
Bing.com որոնողական կայքի արտաքին տեսքը. 22 հուլիսի 2010. որպես ֆոնային պատկեր, ցուցադրվում է Երևան քաղաքի Կասկադ համալիրը
Մասնավորապես, Կասկադ համալիրի պատկերի վրա պահելով մկնիկը տեսնում ենք մի քանի բացատրություններ Երևան քաղաքի պատմության, Կասկադ համալիրի և այլնի մասին: (more…)
Ծառերի դեպքում հասկանալի է. Երևանին պետք չեն ծառեր, պետք չեն, քանի որ այդ ծառերի փոխարեն կարող են ավելի կարևոր բաներ լինեն` սրճարան, հյուրանոց, գովազդային բաններ, ինչի չէ որ? Չէ որ դրանք փող են բերում. Իսկ ով ա տեսել, որ ծառը փող բերի? Ես չեմ տեսել… նույնիսկ Հայաստանի գեղատեսիլ ու զբոսաշրջային վայրերում ծառեր պետք չեն… էնտեղ էլ դրանք փող չեն բերում:
Իսկ դպրոցների դեպքում. շատ ծեծված մի թեմա վերջին մի քանի օրերի ընթացքում – օտարալեզու դպրոցներ, վերադարձ ռուսական էլիտար կրթություն և այլն, բայց ես դրա մասին միտք չունեմ բան ասելու. Նայենք դպրոցների հարցին ընդհանուր. Մեզ պետք են դպրոցներ արդյոք…?
Վերջին տարիներին շատ մեծ աղմուկով և աղաղակով հազար ու մի ամբիոններից լսելի է այն, որ Հայաստանը տուրիստական գերհզոր պոտենցիալ ունեցող երկիր է և օր առաջ պետք է արտասահմաններում ըստ պատշաճի ներկայացնել մեր հնամենի ու էկզոտիկ երկիրը… Դիլիջան, Սևան, Սյունյաց լեռներ, դարավոր եկեղեցիներ, հեթանոսական պատմություն…
Հա, լավ ա, իրոք որ ամեն ինչ ճիշտ է, Հայաստանի նման զբոսաշրջային ներուժ ունեցող երկրներ շատ քիչ են… Սակայն, էս պահի դրությամբ խոսել զբասաշրջությունից ներսում և տեսնել թե ինչ է կատարվում քաղաքում և առհասարակ ամբողջ երկրում, ուղղակի ծիծաղելի է: