Արդեն վաղուց բլոգոլորտի հետ հազվադեպ էի սկսել շփվել. իսկ շփվում էի 3 տարբերակով.
1. Ինքս էի բավականին ակտիվ գրում իմ բլոգում (այստեղ), livejournal-ում, iReport.am-ում:,
2. Բավականին ակտիվ հետևում էի հայկական (և ոչ միայն) բլոգոսֆերային, մասնակցում քննարկումների,
3. Վարում էի սեմինարներ՝ հայկական և գլոբալ բլոգոսֆերայի, սոցիալական մեդիա ոլորտի, ինտերնետ-տեխնոլոգիաների մասին.. (more…)
Մեկ տարի անց` 2011թ. ապրիլի 16-ին Արմենիքսում գրանցվեց 1000-րդ միկրոբլոգերը…ափսոս, որ այս պատմական պահը ես բաց եմ թողել երեկ գիշերը… :))
Սխալ է ասել, թե միկրոբլոգն ուներ մեծ պահանջարկ ընդհանուր հայկական ցանցում, սակայն Արմենիքսը, փաստորեն, դարձավ իրական պահանջարկ այն օգտվողների համար, ովքեր սկսեցին օգտվել միկրոբլոգի ծառայություններից և սկսեցին շփվել եռագույն լոգոյով այս ցանցի ներսում… (more…)
Այս անգամ բախտ վիճակվեց ուղևորվել Բերձոր, որտեղ պետք է տեղի ունենար սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքի հերթական միջոցառումը:
Արցախյան սեմինարները կազմակերպում է Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը` աջակցությամբ Արցախի մշակույթի նախարարության: Նախորդ սեմինարը տեղի էր ունեցել Քարվաճառում, այս տարվա հունվարին:
Բերձորի մասին շատ էի լսել, մի քանի անգամ անցել քաղաքի միջով` դեպի Ստեփանակերտ, սակայն լինել Բերձորում` դա ուրիշ է… (more…)
Միջազգային մասշտաբներում բլոգի օր, որպես էդպիսին, առաջին անգամ նշվել է 2005թ.-ին, երբ բազմաթիվ բլոգերներ սկսեցին իրենց և այլ բլոգերների մասին մասսայական «հաշվետվություններ» ներկայացնել: Բլոգի օր երևույթը ի տարբերություն այլ տոնական օրերի, չի ենթադրում կերուխում, քեֆ, հարբոցի :) Այս օրը բլոգերները գտնում են բոլորովին անծանոթ 5 բլոգներ և գրում նրանց մասին…
Այդպիսով ստացվում է մի մեծ համաշխարհային ֆլեշմոբ ակցիա, երբ ցանցը մասսայականորեն հեղեղվում է տարաբնույթ բլոգների մասին տեղեկատվությամբ: (more…)
225 հայկական բլոգային ռեսուրսներ արդեն գրանցված են հայկական բլոգների կատալոգում: Թիվվը, ճիշտ ա, էնքան էլ արագ չի մեծանում, բայց տեմպը դեռ կա.. Հայկական բլոգոսֆերայում նոր ու հին ռեսուրսների + նաև հայկական միկրոբլոգերների հղումները հասանելի են www.armblogs.ru կատալոգում:
Մոտ մեկ ամսից ավելի է համարյա թե անգործության էր մատնվել անձնական բլոգս. գործերն էին շատ – ժամանակը` քիչ… ստիպված զոհողությանս գինը բլոգս էր լինում :)) Ու հիմա, ոնց նայում եմ – պիտի նորից ակտիվացնեմ բլոգիս կյանքը, այլապես այցելուներիս 90%-ը ներկա դրությամբ գալիս են որոնողական համակարգերից…
Երեկ NEWS.am-ի ինովացիայի թղթակիցը հարցազրույց վերցրեց ինձանից, որը ներկայացնում եմ ամբողջական տեսքով` վերցված NEWS.am լրատվական կայքից.
Արտերկրում բլոգները կարող են եկամտի իրական աղբյուր լինել, իսկ Հայաստանում այդ մշակույթը դեռ նոր է սկսում ձեւավորվել։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «ՆեոՄեդիա» նախագծի համահեղինակ եւ համաադմինիստրատոր Վարդան Պապիկյանը՝ հավելելով, որ լավ բլոգերները շատ արագ կարողանում են ընթերցողների մեծ բանակ հավաքել եւ վաստակում են ավելի շատ եկամուտներ, քան մի ամբողջ ինտերնետային խանութը։
Ինչպես գիտենք, մեդիան մոնետիզացնելու ամենահարմար ոլորտն է, քանի որ մեդիան գլոբալ վերցրած, մարդկանց ակտիվության, նախասիրությունների և ամբիցիաների հատման կենտորն կարելի է համարել: Եվ ահա, մի քիչ առաջ, ArmIdea բլոգում կարդացի հոդված, որտեղ մի լավ գաղափարի մասին էր գրված, այնսպիսին, որով մենք էլ մեր հերթին ենք շահագրգռված` բիզնես-բլոգ համագործակցության մոդել. (հոդվածի հղումը` http://armidea.com/2010/03/03/blogger):
Բիզնես-բլոգեր փոխհամագործակցության մոդելի մասին գրված է.