Արդեն վաղուց բլոգոլորտի հետ հազվադեպ էի սկսել շփվել. իսկ շփվում էի 3 տարբերակով.
1. Ինքս էի բավականին ակտիվ գրում իմ բլոգում (այստեղ), livejournal-ում, iReport.am-ում:,
2. Բավականին ակտիվ հետևում էի հայկական (և ոչ միայն) բլոգոսֆերային, մասնակցում քննարկումների,
3. Վարում էի սեմինարներ՝ հայկական և գլոբալ բլոգոսֆերայի, սոցիալական մեդիա ոլորտի, ինտերնետ-տեխնոլոգիաների մասին.. (more…)
Այս անգամ բախտ վիճակվեց ուղևորվել Բերձոր, որտեղ պետք է տեղի ունենար սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքի հերթական միջոցառումը:
Արցախյան սեմինարները կազմակերպում է Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը` աջակցությամբ Արցախի մշակույթի նախարարության: Նախորդ սեմինարը տեղի էր ունեցել Քարվաճառում, այս տարվա հունվարին:
Բերձորի մասին շատ էի լսել, մի քանի անգամ անցել քաղաքի միջով` դեպի Ստեփանակերտ, սակայն լինել Բերձորում` դա ուրիշ է… (more…)
Քանի բլոգիս հետ ինչ-որ արտառոց դեպքեր էին տեղի ունեցել և ստիպված էի տեխնիկական զննում անցկացնել, որոշեցի նաև ինչ-որ բան գրել. ահագին ժամանակ է բլոգս համարյա անգործության էր մատնվել… ոչ թե գրելու թեմա չկար, այլ թեման գրելու չի հասնում… գուցե ե՞ս բլոգիցս էի հանգստանում և ինքն էլ ինձանի՞ց: Ինչևէ, մենք նորից անցնում ենք գործի: Ահա այսպիսի համարյա գրառում` շատ սիրողական տարբերակով…
BLOGDAY 2010-ի խորհրդի համաձայն` օգոստոսի 31-ին հրապարակում ենք հինգ բլոգների մասին, որոնց մենք բոլորովին անծանոթ ենք եղել մինչ օրս: Թե ինչ է BlogDay-ը և թե ինչպես են այն նշում, տես BlogDay.am կայքում, իսկ հիմա` այն բլոգները, որոնց հարկ եմ համարել անդրադառնալ բլոգի օրվա առթիվ. (more…)
Միջազգային մասշտաբներում բլոգի օր, որպես էդպիսին, առաջին անգամ նշվել է 2005թ.-ին, երբ բազմաթիվ բլոգերներ սկսեցին իրենց և այլ բլոգերների մասին մասսայական «հաշվետվություններ» ներկայացնել: Բլոգի օր երևույթը ի տարբերություն այլ տոնական օրերի, չի ենթադրում կերուխում, քեֆ, հարբոցի :) Այս օրը բլոգերները գտնում են բոլորովին անծանոթ 5 բլոգներ և գրում նրանց մասին…
Այդպիսով ստացվում է մի մեծ համաշխարհային ֆլեշմոբ ակցիա, երբ ցանցը մասսայականորեն հեղեղվում է տարաբնույթ բլոգների մասին տեղեկատվությամբ: (more…)
225 հայկական բլոգային ռեսուրսներ արդեն գրանցված են հայկական բլոգների կատալոգում: Թիվվը, ճիշտ ա, էնքան էլ արագ չի մեծանում, բայց տեմպը դեռ կա.. Հայկական բլոգոսֆերայում նոր ու հին ռեսուրսների + նաև հայկական միկրոբլոգերների հղումները հասանելի են www.armblogs.ru կատալոգում:
Այսօր NeoVision ծրագրի թիմով վերադարձանք Գյումրիից, որտեղ այդ ծրագրի շրջանակներում անց կացրեցինք սոցիալական մեդիա և բլոգինգ երկօրյա սեմինարները: Պետք է նշել, որ բավականին ակտիվ լսարան էր հավաքվել Գյումրու Պոլիտեխնիկ ինստիտուտում, որտեղ էլ տեղի էր ունենում միջոցառումը:
Social Media & Blogging seminar in Gyumri city, 10 July 2010
Մինչ սեմինարների մասին մանրամասն ռեպորտաժի հրապարակումն ասեմ, որ Գյումրու սեմինարներին իրենց ներկայացումներով հանդես եկան Արմեն Հովհաննիսյանը Ձեռք Հ/Կ-ից, բլոգեր Լուսինե Բարսեղյանը և մարքետոլոգ Լուսինե Նալբանդյանը: Մասնավորապես մեր թիմով շնորհակալ ենք Լուսինե Բարսեղյանին, ով մեծապես օգնեց Գյումրու սեմինարի կազմակերպչական և տեխնիկական հարցերում: