Հոդվածը նորմալ ընթերցելու համար ավելի հարմար կլինի օգտվել Google Chrome դիտարկիչից:
Հանգամանքները ստիպում են մի պարզ-պրիմիտիվ հաշվարկ անել և ստանալ մոտավոր մի թիվ, որը ցույց կտա, թե որքան կռվող զինվոր կունենանք մենք վաղը, եթե կարիք լինի կռվել մեր հարևաններից որևէ մեկի դեմ:
Հաշվարկը սկսում եմ պարզ մեթոդով` մոտավորապես և գուցե ընդհանուր առմամբ ես սխալվեմ, բայց պատկերն իրականության հետ որոշակի կապ կունենա երևի…
Հայաստանի Հանրապետություն և Արցախ, բնակչությունը` մոտ 3 մլն 200 հազար: (more…)
19 տարի առաջ այս օրը պատմական հայկական Բերձորը նորից դարձավ հայկական` մի քանի հարյուր տարիներ լինելով թյուրք-քրդական հովիվների ձեռքերում (նախկին Լաչին): Բերձորից գեղեցիկ և գրավիչ վայր դժվար թե գտնվի ներկայիս Հայաստանի տարածքում: Այն պետք է մեկ անգամ տեսնել…
Շնորհավո’ր Բերձոր և Բերձորցիներ, շենացրեք Ձեր քաղաքը…
Այս անգամ բախտ վիճակվեց ուղևորվել Բերձոր, որտեղ պետք է տեղի ունենար սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքի հերթական միջոցառումը:
Արցախյան սեմինարները կազմակերպում է Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը` աջակցությամբ Արցախի մշակույթի նախարարության: Նախորդ սեմինարը տեղի էր ունեցել Քարվաճառում, այս տարվա հունվարին:
Բերձորի մասին շատ էի լսել, մի քանի անգամ անցել քաղաքի միջով` դեպի Ստեփանակերտ, սակայն լինել Բերձորում` դա ուրիշ է… (more…)
Արցախում նույնպես ՏՀՏ ոլորտը փորձում է գլուխ բարձրացնել… Եվ բարձրացնելու է:
Արցախում վերջին շրջանում նկատվող հետաքրքրության բարձրացումն ու հատուկ վերաբերմունքը տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ չնկատել անհնար է: վերջին շրջանում իրար հետևից մի քանի միջոցառումներ տեղի ունեցան Արցախում (Արցախ բարքեմփ 2010, ՏՀՏ լիդերների ֆորում-հանդիպում Արցախում, մի քանի սեմինարներ), ստեղծվեց Ստեփանակերտի ՏՏ զարգացման կենտրոնը, իսկ հիմա արդեն Արցախի հանրային հեռուստատեսությամբ եթեր է դուրս գալիս ՏՏ հաղորդում, որի հեղինակներից մեկն է Արցախից բլոգեր Ռոքսին (roqsi.livejournal.com):
Ֆոտո-պատմություն Ստեփանակերտից. Արցախյան սեմինարներ, Ստեփանակերտի օրը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում Ստեփանակերտում: Մի քանի իրադարձություններ միանգամից` հոկտեմբերի 9-ին Արցախում…
Հոկտեմբերի 9-10-ին Ստեփանակերտի ՏՏ զարգացման կենտրոնում Արթուր Ավթանդիլյանի և Արմեն Հովհաննիսյանի կողմից կազմակերպվել էր սեմինար «սոցիալական ցանցեր և տեղեկատվական անվտանգություն» թեմայով: Միևնույն ժամանակ` հոկտեմբերի 9-10-ը Ստեփանակերտում տեղի ունեցավ ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, որին մասնակցում էին 50-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներ ՀՀ-ից և ԼՂՀ-ից: Այս ամենի հետ միասին, հոկտեմբերի 9-ը Արցախը նշում էր Ստեփանակերտի օրը և քաղաքում տեղի էին ունենում բազմաթիվ միջոցառումներ: Դե էս ամեն ինչին մասնակցել ու ականատես լինել, բնականաբար, դժվար էր… :)
ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, Արցախ, Ստեփանակերտ, 9 հոկտեմբերի 2010
Քիչ առաջ Ստեփանակերտում տեղի ունեցող “ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումի” շրջանակներում կազմակերպված Արցախյան հեռահաղորդակցության խնդիրների և ապագային մասին քննարկման ժամանակ տեղի ունեցան մտքերի փոպանակումներ, բարձրացվեցին բազմաթիվ հարցեր` կապված Արցախում հեռահաղորդակցության զարգացման հետ, մասնավորապես` արցախյան ինտերնետի:
1. Մենք սուս ու փուս նայում ենք, թե Եվրոպան, ՄԱԿ-ը ու տենց լիքը ուրիշ “բանաձևերը” ինչ առաքելություններ են անում Արցախի դաշտային շրջաններում (թուրքերի ասած` Ղարաբաղի հարակից շրջաններում)…
2010թ. օգոստոսի 10-ից 13-ը մասնակցեցինք Արցախում կազմակերպված բարքեմփին: Միջոցառումների շարքը շաատ լավն էր, կազմակերպված արշավները, պրեզենտացիաները, Արցախի բնությունը, Շուշին Ստեփանակերտը, Տիգրանակերտը… ամեն ինչ հոյակապ էր: (more…)
Վերջապես մի լավ քարտեզ գտնվեց ինտերնետում, որը համապատասխանում է ներկայիս Հայաստանի և Լեռնային Արցախի Հանրապետությունների իրական սահմաններին, որը կարելի է նաև օգտագործել տարբեր ռեսուրսներում: www.map-armenia.com կայքում տեղադրված է Հայաստանի և Լեռնային Արցախի Հանրապետությունների վեկտորային քարտեզը (vector map of Armenia and Artsakh – Nagorno Karabakh), որը հնարավոր է ներբեռնել և օգտագործել: Նշեմ, որ կայքն ու միտքը այնքան են դուրս եկել, որ որոշեցի մի քանի տեղ գրանցեմ էս կայքի հղումը, նույնը խորհուրդ կտայի բոլորին, քանի որ այս քարտեզը մեր երկու հանրապետությունների իրական սահմաններով է և այն կարող է լուրջ կերպով նպաստել հայկական PR-ին ինտերնետում:
Նշեմ, որ կայքից հնարավոր է ներբեռնել քարտեզի երեք վեկտորային տարբերակներ` CDR (corel draw), EPS (illustrator) և AI տարբերակներով: