Նախագծեր

Այստեղ Ձեզ եմ ներկայացնում այն բոլոր նախագծերը իրենց հղումներով, որոնց ղեկավարներից կամ համահեղինակներից եմ հանդիսանում նաև ես.

NeoMedia Project – ՆեոՄեդիա նախագիծը ներկայացնում է դիզայներական, վեբ և այլ ծառայություններ, որոնց թվում` վեբ-կայքերի պատրաստում և ղեկավարում, դոմեյնային անվանումների գրանցում, վեբ հոսթինգ փաթեթենրի տրամադրում, գրաֆիկական դիզայն, ինտերնետային գովազդ և առաջխաղացում (e-marketing), ինտերնետային ինտերակտիվ նախագծերի մշակում և այլն: ՆեոՄեդիա նախագծի կազմմի մեջ են մտնում մի քանի այլ նախագծեր և ենթանախագծեր:

iReport.am – Իմ հեղինակային մեգաբլոգը (Բլոգային գրառումներ` առանց թեմատիկ և ոճային սահմանափակումների): Ամենօրյա անհատական ռեպորտաժներ, լուսանկարներ, պրեզենտացիաներ և այլն:

DJ2DJ.am – Հայկական ակումբային երաժշտության և դիջեյական պորտալ: Ներկայացնում է Երևան քաղաքի ակումբային կյանքը, էլեկտրոնային երաժշտության նորություններ և ներբեռնումներ, օն-լայն 24-ժամյա տրանս-ռադիո հեռարձակում, առաջիկա և տեղի ունեցած միջոցառումների լուսաբանումներ և ֆոտո-ռեպորտաժներ: Կայքում գործում է օգտվողների համար նախատեսված միավորների համակարգ: Մանրամասները` կայքում:

iSOCIAL – Հայկական սոցիալական ինտերակտիվ համակարգ: Հայ բլոգերների ակումբի կազմակերպում, բոլգինգ և սոցիալական համակարգերի մասին սեմինարների կազմակերպում Երևան քաղաքում:

ArmLinker.com – Հայկական առաջին սոցիալական էջանշումների համակարգ: ՄՈԼՈՐԱԿ նախագիծ – Հատուկ նախագիծ այն անձանց համար, ովքեր կարիք ունեն անձնական բլոգների: Նախագծի շրջանակներում պատրաստվում է անձնական, ոչ կոմերցիոն պրոֆեսոիոնալ բլոգներ բոլոր ցանկացողների համար:

ArmFeeds.com – Հայկական բլոգերային գրառումների կենտրոնացված հեռարձակման համակարգ: Բոլոր գրառումները մեկ տեղում:

MegaStorm – Հայկական սոցիալական մեդիա համագործակցության և առաջխաղացման ինտերակտիվ խումբ: Համագործակցություն փոխշահավետության սկզբունքների հիման վրա:

«Հայ Վեբեր» ռադիո նախագիծ – նախագիծ, որի գործարկման վրա աշխատել ենք ավելի քան 4 ամիս: Ռադիո նախագիծն այժմ արդեն հեռարձակվում է ամեն ուրբաթ, 17:00, RADIO VAN (FM 103.0)-ի ուղիղ եթերում: Եթերում լինում ենք մենք` Վարդան Պապիկյանը, Վարդան Գրիգորյանը, Արման Սուլեյմանյանը և հաղորդման հյուրերը:

ArmeniaMobile.net (Beta Mode/փորձնական) – Հայկական բջջային և հեռահաղորդակցության ոլորտների մասին շաբաթեկան նորություններ և ռեպորտաժներ: Պորտալում հրապարակվում են նաև հեղինակային նյութեր` կապված ՏՀՏ և հեռահաղորդակցության աշխարհի հետ:

NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարք Հայաստանի տարբեր քաղաքներում. ՆեոՄեդիա նախագծի կազմում լինելով և ՁԵՌՔ Հ/Կ-ի հետ համատեղ 2010թ. ամռանը / հուլիս / Երևանում, Գյումրիում և Վանաձորում իմ մասնակցությունն եմ ունեցել սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարներին: Տեղի ունեցած սեմինարների մասին տես առանձի ռեպորտաժների տեսքով հետևյալ հղումներով.

  1. NeoVision Yerevan Seminar – Social Media & Blogging technologies
  2. NeoVision Gyumri Seminar – Social Media & Blogging technologies
  3. NeoVision Vanadzor Seminar – Social Media & Blogging technologies

NeoVision ծրագրի շրջանակներում մեր կողմից ստեղծվել է նաև սոցիալական մեդիա և բլոգինգ տեխնոլոգիաների, վեբ հրապարակման գործիքների մասին առանձին բաժին neomedia.am կայքում` www.neomedia.am/publishing: NeoVision ծրագիը շուտով կունենա նաև իր պաշտոնական բլոգ-պորտալը www.neovision.am հասցեով:

Armenian Social Partnership – խումբ, որը զբաղվում է հայկական ինտերնետային կարևոր բովանդակության արագ և արդյունավետ տարածմամբ: Խումբը դեռ կազմավորման գործընթացում է գտնվում:

Առաջիկայում այս ցանկը կավելանա ևս մի քանի նորամուծություններով…

Թողնել մեկնաբանություն