P.S. Գովազդ

PS advertisement (Post Script գովազդ)Այն անձանց և կազմակերպություններին, ում կարող է հետաքրքրել գովազդ հայկական բլոգներում…

Բլոգային գովազդն ունի յուրահատուկ առավելություններ, որից առավել առանձնահատուկ է տեքստային գովազդը, որն իմ մոտ անվանված է` PS Advertisement. Ինչ է նշանակում PS. PS – Post Script, որը հետևյալ նշանակությունն ունի. գովազդային տեքստը տեղադրվում է հոդվածից հետո: Այն ունի բարձր արդյունավետություն.

  • Գովազդային տեքստը առավելագույնս համապատասխանում է հոդվածի հետ (կոնտեքստին):
  • Ընթերցողներն մեծամասամբ ուշադրություն են դարձնում գովազդային տեքստին, քանի որ այն տեղադրված է հոդվածի ստորին հատվածում և համընկնում է հոդվածի բովանդակության կամ մտքի հետ:
  • Այս տիպի գովազդը երբեք չի հնանում (1). Ընթերցողների հոսքը դեպի տվյալ հոդվածի էջը ժամանակի ընթացքում կարող է պակասել, սակայն շարունակվում է` շնորհիվ որոնողական համակարգերից տվյալ հոդվածի բովանդակությանն համապատասխան հարցումների:
  • Այս տիպի գովազդը երբեք չի հնանում (2). Մենք գիտենք, որ տեքստային գովազդն ամենահարմարն է որոնողական օպտիմիզացիայի տեսանկյունից, որն օգնում է բարձրացնել գովազդվող կայքի ռեյտինգային արդյունքները որոնողական համակարգերում: Քանի որ տեքստային գովազդը տեղադրվում է ընդմիշտ, ապա այն ունենում է հավերժ դերակատարություն գովազդվող կայքի ռեյտինգային արդյունքների համար (օրինակ` Google-Փեյջ ռանքի դեպքում):
  • Եվ վերջապես, այս տիպի գովազդը մատչելի է իր առավելությունների համեմատությամբ և ունի բարձր արդյունավետություն` գովազդային ռազմավարության ճիշտ կազմակերպման դեպքում:

Post Script տեքստային գովազդ իմ բլոգում (blog.papikyan.biz) կարող եք տեղադրել 10.000 դրամով, որի արդյունքում 1 ամսվա ընթացքում 4 տեքստային գովազդներ կտեղադրվեն Ձեր կողմից նշված ոճի, թեմատիկայի և բովանդակությամբ հոդվածներում: տեքստային գովազդի մաքսիմալ ծավալը` 350 սիմվոլ (տառ): Հղումը դեպի գովազդվող վեբ կայք կատարվում է ուղիղ ճանապրհով (առանց java script կոդերի):

Բացի իմ պաշտոնական բլոգից, ՆեոՄեդիա նախագծի շրջանակներում, առաջարկվում է նաև տեքստային Post Script գովազդի տեղադրում նաև այլ բլոգներում և նորությունների կայքերում. Այդ մասին կարդացեք NeoMedia.am կայքի Post Script Գովազդ բաժնում:

Տե’ս նաև Post Script գովազդի տարբերակ հետևյալ էջերում.

http://blog.papikyan.biz/?p=390
http://blog.papikyan.biz/?p=393

2 Կարծիք!

  1. Aram says:

    Barev dzez. cankanum em dzez mot govazd texadrel. xndrum em kapvel indz het` 055400422 hamarov. Kanxav shnorhakal em.

Թրեքբեքներ (Trackbacks) / Փինգբեքներ (Pingbacks)

  1. PRO5. ՆեոՄեդիան կհայտարարի 5 նոր ոչ կոմերցիոն բլոգների մրցույթի մասին | Vardan Papikyan

Թողնել կարծիք