Բլոգի մասին

Արդեն որքան ժամանակ է` պատրաստվում էի գործարկել անձնական բլոգս, որը տեղադրված կլիներ իմ դոմեյնային անվանման վրա (Papikyan.biz), սակայն, ինչպես ասում են` կոշկակարի կոշիկը միշտ ծակ ա լինում…

RSS channelՈրպես ՄՈԼՈՐԱԿ նախագծի համահեղինակ` այսքան ժամանակ տարբեր անհատների համար պատրաստելով անհատական բլոգներ, ես ինքս չունեի իմ անձնականը, այլ օգտվում էի դեռ վաղուց բացված Վարդան Պապիկյանի ոչ պաշտոնական բլոգի ծառայություներից блог.ru համակարգում (www.panion.blog.ru):

Այժմ արդեն Ձեզ եմ ներկայացնում իմ անհատական բլոգը, որում հիմնականում կտեղադրեմ այն գրառումները, որոնք ինչ-որ կերպ կվերաբերվեն մեր նախագծի (NeoMedia) գործունեության հետ, ինչպես նաև անձնական ոճի, երևանյան կյանքին վերաբերող և ՏՏ ոլորտին առընչվող նյութեր:

Բարի գալուստ իմ անձնական բլոգը…

Վարդան Պապիկյան

Թողնել մեկնաբանություն