Սոցիալական մեդիա առաջխաղացում. գործիքներ և առաջխաղացման մեթոդներ
Բազմիցս արդեն խոսել եմ [wikipedia]սոցիալական մեդիա[/wikipedia]յի` որպես մարքետինգային հզոր գործիքի մասին, գրել մի քանի հոդվածներ, որոնք նվիրված են կա’մ[wikipedia] սոցիալական մեդիա[/wikipedia] ոլորտին կամ բլոգոսֆերային մասնավորապես: Սակայն ժամանակն է նաև անդրադառնալ սոցիալական մեդիա ոլորտի առանձին ճյուղերին, ենթաճյուղերին և այս ոլորտում առաջխաղացման բոլոր գործիքներին:
Թե ինչպես պետք է առաջխաղացնել բլոգը ինտերնետում, կարող եք կարդալ հետևյալ էջում [Ինչպես առաջխաղացնել բլոգը], որին դեռ էլի կանդրադառնամ առանձին նյութերով:
Սակայն [wikipedia]սոցիալական մեդիա[/wikipedia]ն իր մեջ ներառում է բազմաթիվ գործիքներ, որոնք կարող են լինել հասարակ վեբ-կայքեր, բլոգային հանգույցներ, կատալոգներ, ինտերակտիվ ծառայություններ, էջանշումների համակարգեր և այլն:
Սոցիալական մեդիան հասարակության մեջ ներկայանալու և կազմակերպությունը կամ անձին առաջխաղացնելու (PR անելու :) ) լավագույն տարբերակներ ունի:
Հատկապես հոդվածների տեսքով կանդրադառնամ հետևյալ ծառայություններին և համակարգերին.
- Flickr (սոցիալական ցանց, ֆոտո և վիդեո հրապարակումների համակարգ, պատկանում է Yahoo ընկերությանը)
- YouTube (Համաշխարհային վիդեո ծառայություն, որը նույնպես պատկանում է Google-ին)
- FeedBurner/RSS (բլոգային գրառումներին բաժանորդագրվելու համակարգ) և Google Reader (նախորդի անալոգային տարբերակը)
- Twitter (միկրոբլոգային ծառայություն և սոցիալական ցանց)
- DMOZ (Mozilla ընկերության համաշխարհային նշանակության վեբ-կայքերի կատալոգ)
- Facebook (Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը)
- Blogspot (Blogger.com, Google ընկերության բլոգային ծառայություն, անվճար բլոգների սերվիս)
- Technorati և այլ բլոգերային ռեսուրսների կատալոգ-համակարգեր
- Երկրորդային բլոգների ստեղծում և օգտագործում առաջնային ռեսուրսի առաջխաղացման համար
- Cotweet (Twitter միկրոբլոգային ծառայությունից օգտվողների համար)
- MoeMesto, Digg և այլ սոցիալական էջանշումների համակարգեր
- Սոցիալական խմբերի ստեղծում և ծավալում սոցիալական ցանցերում
Այս ամենին հարկավոր է անդրադառնալ առանձին,ք անի որ բոլոր այս համակարգերն ու գործնական քայլերն ունեն առանձին յուրահատկություններ, որոնք առաջխաղացման լայն հնարավորություններ են տալիս ինտերնետային տիրույթում:
Կարդա նաև հետևյալ հոդվածը սոցիալական մեդիա ոլորտի և գովազդի մասին` Սոցիալական մեդիա. գովազդ և մարքետինգ:









November 10, 2009 | Հրապարակել է Vardan Papikyan-Ը
Նյութի բաժինը`
Պիտակներ`


Վարդան ջան, մի բան եմ նկատել որ սոցիալական մեդիաների առանձնահատկությունա-Բացասական արձագանքը ավելի շուտ ու պրակտիկորեն անկառավարելիյա այստեղ: Ոնց սրա դեմը կարելիյա առնել?
Արտակ ջան, առանձահատկությունա-բացասականը չհասկացա, մեկ էլ` այյստեղ – որտեղ? :)