Հայ բլոգերների ակումբ. առաջին հանդիպումը` նոյեմբերի 21-ին:

Այսօր պաշտոնապես հայտարարեցինք «Հայ բլոգերների ակումբի» առաջին հանդիպման անցկացման և ամսաթվի մասին: Հանդիպումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 21-ին, Սարմենի 1 հասցեում գտնվող ԳՈՐԾՔ ընկերության հանդիպումների սրահում (Գեղարվեստի ակադեմիայի ետնամաս):
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
1. Հայկական բլոգոսֆերայի և սոցիալական մեդիա ոլորտի զարգացման հեռանկարներ և առաջխաղացման պայմաններ (կներկայացնի Վարդան Պապիկյանը):
2. Թեմատիկ բլոգների և սոցիալական խմբերի հեռանկարները Հայաստանում:
Նշենք, որ մինչ հանդիպման օրը, Դուք կարող եք առաջարկել հանդիպման ժամանակ քննարկման նյութ: Առաջարկները կարող եք գրել միջոցառման ֆեյսբուքյան էջում կամ այստեղ` մեկնաբանության տեսքով: Ստորև ներկայացնում ենք նաև հանդիպման վայրի տեղանքը` կողմնորոշման համար:

Բաժնեշարք` Բլոգինգ և ինտերնետ
|
Գրանշաշարք` armenian blogger, armenian blogosphere, հայ բլոգերներ
|
Թող քո կարծիքը..


November 5, 2009
|
Հեղինակ` Vardan Papikyan
