Սոցիալական ցանցերի պոպուլյարությունը Արևելյան Եվրոպայում
J’son and Partners Consulting ընկերությունը կատարելով վիճակագրական հետազոտություններ նախկին սոցիալիստական լագերի երկրներում, ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որը ցույց է տալիս, թե նախկին սոց. լագերի երկրներում` ԱՊՀ-ում և արևելյան Եվրոպական երկրներում որ սոցիալական ցանցերն են ամենա հանրահայտը:

Ըստ վիճակագրության` տեսանելի է, որ ԱՊՀ երկրներում մեծամասամբ օգտվում են ռուսական սոցիալական ցանցերից` ВКонтакте.ру, Одноклассники, МойМир@Mail.ru, LiveInternet…
Ռուսաստանում սոցիալական ցանցերի առաջին հորիզոնականում է ВКонтакте-ն, այնուհետև МойМир@Mail.ru-ն և Одноклассники-ն:
Ուկրաինայում հասարակությունն առավելապես ակտիվ է բլոգային ռեսուրսներում` LiveJournal և LiveInternet, արանցից հետո միայն` ВКонтакте:
Հայաստանյան վիճակագրությունը հետևյալն է` 1. Oдноклассники.ру 2. Hayland.am 3. МойМир@Mail.ru
Արևելաևրոպական երկրներում համարյա թե բացակայում են ռուսական սոցիալական ցանցերը. այստեղ գործող դերերում են տեղական ցանցերը. Լեհաստանում առավել տարածված են Nasza-Klasa.pl և Fotka.pl սոցիալական ցանցերը, Չեխիայում` Lide.cz և Libimseti.cz ցանցերը:
Ռումինիայում առաջին հորիզոնականում է Hi5.com հանրահայտ ցանցը, որից հետո` Okay.ro և Placere.ru ցանցերը:

Սոցիալական ցանցերի հաճախումների թվով առաջին հորիզոնականում է Ռուսաստանը, որի աճը սակայն, ավելի ցածր է, քան ԱՊՀ այլ երկրներում սոցիալական ցանցերի հաճախելիության աճերը:
Բաժնեշարք` Բլոգինգ և ինտերնետ, Մեդիա և գովազդ, Վիճակագրություն
|
Գրանշաշարք` Facebook, Odnoklassniki, social media, social networks, statistics, ԱՊՀ, սոցիալական մեդիա, սոցիալական ցանցեր, Վիճակագրություն
|
Թող քո կարծիքը..


April 17, 2010
|
Հեղինակ` Vardan Papikyan

Թրեքբեքներ (Trackbacks) / Փինգբեքներ (Pingbacks)