Անցնել փողոցը արժեցավ 3000 դրամ…



հետիոտնԱյո, երբ անցնում ես փողոցը ոչ այն վայրից, որտեղ որ նախատեսված է հետիոտնի համար, արժե 3000 դրամ… :) Այսօր երեկոյան ժամը 22:00-ին ես փորձեցի առանց ամաչելու անցնեմ Տերյան փողոցը` Սայաթ Նովա – Տերյան խաչմերուկից մի փոքր վերև հատվածում. և այդ սխրագործությունս կատարեցի հենց ոստիկանության ավտոմեքենայի դիմաց…

Պարոնայք ճանապարհային ոստիկանները բարեհամբույր կանգնեցրին ինձ` շտապող հետիոտնիս և առաջարկեցին տեղափոխվել բաժանմունք կամ փոխարենը կանխիկ տարբերակով տուգանվել 3000 դրամ: Դե, քանի որ բաժանմունքի հավեսը ոչ-ոք չունի, ես ընդունեցի երկրորդ տարբերակը, սակայն կանխիկ գումար չունենալու պատճառով ստիպված եղա ոստիկանական ավտոմեքենայով հասնել մոտակա Յունիբանկի բանկոմատը, հանել  3000 դրամ, այնուհետև տուգանվել :)

Երբևէ չէի պատկերացնի, որ քայլելիս նույնպես կարող ես տուգանվել… Պարոնայք ոստիկանների պետհամարանիշերը մուտքագրեցի ուղեղիս մեջ, և, թողնելով տուգանային կտրոնը իրենց, կիսամանթրաշ և կիսածիծաղելի վիճակով հեռացա` ոստիկաններին ասելով, որ սա լավ նյութի թեմա կհանդիսանա և այսօր անպայման կգրեմ այս մասին… Դե իսկ պետհամարանիշերը կարծում եմ կարիք չկա հրապարակելու, անցած լինի :)

Դե ինչ, ափսոս էր 3000 դրամս… Good bye 3000 drams :)



Category Բաժնեշարք` Անվերնագիր, Երևանյան  |  Tag Գրանշաշարք` , , , ,  |  Comments Թող քո կարծիքը..


3 Կարծիք!

  1. Hermine says:

    ba …. vor asum em mi xaxteq…. ;)))))

  2. Artak says:

    Vard jan:))))Lurj es inch orn es @ngel:))))Lava yes hl@ en shofer jamanakneric mi qani gaishnik em verbavat arel, hima chnayats vorpes hetiotn chem tuganvum, sakayn anhrajeshtutyan depqum zangum em speci Artoin, kam 3 zvodi Haykin, kam el xudoy kanec mer @nger naxkin gayishnik simpo Jiroin:)))))
    Hamars unes, te eli uzenan tuganen, tsngcta-3000 drami mi 6 hat osti shaurma kutenq:)))))

  3. Vardan Papikyan says:

    Art jan, axr xoxmen en a, vor yes el ham motik @ngerner unem GAI-um, ham el vochinchot canotner :)) bayc xaytarakutyun a eli, zanges ases poxoc@ ancneluc xaxtum em arel :))) de tenc 3000 mej arin…

Թողնել կարծիք