Հայ բլոգերների ակումբ. գովազդ կլինի՞ հայկական բլոգոսֆերայում, թ՞ե ոչ…
Եվ այսպես, երեկ` մարտի 20-ին, Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայ բլոգերների ակումբի» 2-րդ հանդիպումը: Նախ, պետք է ասեմ, որ նախատեսված էր հանդիպումն անց կացնել այլ վայրում, որտեղ մասնակիցները պետք է տեղավորվեին շրջանաձև, որն էլ հանդիպմանը կտար թեթև և ավելի ոչ պաշտոնական բնույթ… Սակայն, հանդիպման վայրը որոշ պատճառներով տեղափոխվեց բիզնես կենտրոնի կոնֆերանսների սրահ:

Հանդիպման քննարկվելիք թեման, ինչպես և նախորոք հայտարարել էինք, հայկական բլոգոսֆերայի` որպես գովազդային հարթակի, հնարավորություններն ու ապագան էր: Բնականաբար, ոլորտի մոնետիզացիայի և առհասարակ օն-լայն մեդիա ոլորտի գովազդային հնարավորությունների մասին եղան տարբեր կարծիքներ, ինչպես հիմնականում բլոգերների կողմից, այնպես էլ բիզնեսի տեսանկյունից:

ՆեոՄեդիայի կողմից (այսինքն` մենք) ներկայացվեց հանդիպման թեմայի հետ կոնկրետ կապված նոր հայկական կայք` BlogoMarket.com անվանումով, որի հիմնական նպատակն է ապագայում հայկական բլոգոսֆերայի` գովազդային հարթակ հանդիսացող մասի և հայկական բիզնեսի ուղիղ խաչմերուկ ձևավորելը. Հենց այս կայքի մասին էլ եղան տարաբնույթ կարծիքներ, ընդ որում` բացասականն ավելի շատ… որոշ մասնակիցներ գտան, որ ընդհանրապես, մեր բլոգոսֆերան, ինչպես և մյուս հայկական ոլորտները, գովազդ կգտնեն ծանոթ և բարեկամների միջոցով, կարծիքներ եղան, թե առհասարակ հայկական ինտերնետի գովազդային հնարավորությունները շատ թույլ են, եղան և դրական ու պոզիտիվ կարծիքներ, ըստ որոնց հայկական բլոգոսֆերան և առհասարակ, բլոգինգ երևույը կարող է շատ բիզնես-ոլորտների համար կարևոր գովազդային հարթակ հանդիսանալ…

Մեծ մասով, մեզ և’ որպես բլոգեր, և’ որպես պոտենցիալ գովազդատու, հետաքրքիր էր լսել կարծիքներ` կապված բլոգոսֆերայի մոնետիզացման հետ, ինչպես նաև իմանալ, թե ընդհանուր ինչ տրամադրվածություններ կան հայկական բլոգոսֆերայում մեր գործունեության հետ: Որպես ՆեոՄեդիայի համահեղինակ և նաև համաադմինիստրատոր, կարող եմ ասել, որ ամեն ինչ հիմնականում արդեն պարզ է և մենք արդեն գիտենք` մեր հետագա անելիքների ուղղվածությունը որ կողմ է թեքվելու:
Հանդիպման երկրորդ մասում ներկայացվեց HSearch.am հայկական որոնողական համակարգի և նրա մի մասը կազմող Hanguyc Points հայկական կոնտեքստային գովազդային համակարգի մասին: Համակարգը դեռ համեմատաբար նոր է, և որն էլ մեծապես կախված է հայկական ինտերնետային հասարակության ձևավորման հետ, ինչպես նաև կարիք ունի հայ ինտերնետային օգտվողների, կայքերի ադմինիստրատորների և բեզնեսի հետաքրքրվածության:
hanguyc Points համակարգը թույլ է տալիս տեղադրել կայքերում և բլոգներում գովազդային բլոկներ, որոնց հղումներով կատարված այցելություների համար համակարգը վճարում է կայքին կամ բլոգին: Պոտենցիալ գովազդատուների համար նշեմ, որ համակարգում արդեն ընդգրկված են ավելի քան 60 կայքեր, որոնցում ցուցադրվում են համակարգի կոնտեքստային գովազդային բլոկները:
հարկավոր է շեշտել, որ Հանգույցը ներառում է նաև որոնողական համակարգ, որն էլ կոնտեքստային գովազդի հնարավորություններն ավելի է մեծացնում գովազդատուների համար:
Կայքի հասցեն` www.HSearch.am
Եվ մի փոքր նաև անդրադառնամ BlogoMarket.com կայքի և նրա ապագայի մասին.
Կայքի հասցեն` www.BlogoMarket.com / բլոգոսֆերա – բիզնես խաչմերուկ
Նպատակը` Հայկական բլոգոսֆերայի և բիզնեսի փոխինտեգրում. բլոգոսֆերա – բիզնես խաչմերուկ
Հնարավորություններ` կայքում դեռևս ստեղծված է բլոգների գրանցման ֆունկցիա. Հրապարակվում են բլոգների մասին տեղեկություններ, որոնք պատրաստ են տեղադրել իրենց ռեսուրսում որոշակի տարբերակներով գովազդներ (նշված են 4 գովազդային արբերակներ, որոնք կարող են ընտրել գրանցվողները): Կայքում տեղեկությունները հրապարակվում են ամբողջությամբ բաց տարբերակով, և կայքը չի հետապնդում որևէ եկամուտ` բլոգների և բիզնես հայտարարությունների հրապարակումից կամ գովազդային հաջող գործարքներից: (մանրամասները` տես www.BlogoMarket.com կայքում)
Կայքը դեռ մոտակա ժամանակներս կլինի բետա` փորձարարական տարբերակում: Այսինքն, կայքում կարող են տեղի ունենալ փոփոխություններ` կապված ֆունկցիաների, նոր ֆորմաների և այլնի հետ: Ինչպես նաև, կայքը տարբեր ինտերնետային պրովայդերների այցելուների համար կարող է ժամանակավորապես չգործել, քանի որ երեկվանից ունենք DNS-ների խնդիրներ, ինչի համար ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ովքեր հետաքրքրված սեղմում են հղումը և հայտնվում դատարկ էջում :|
www.BlogoMarket.com կայքը ապագայում կպարունակի նաև մաս` նախատեսված բիզնես առաջարկների և հայտարարությունների համար, որոնք կվերաբերեն հայկական բլոգոսֆերային: Ինչպես նաև, հնարավոր է ավելացվեն գրանցված բլոգների մասին որոշակի վիճակագրական տեղեկություններ պարունակող դետալներ:
Իսկ, ինչ վերաբերում է իմ անձնական տեսակետին` կապված հայկական բլոգոսֆերայի մոնետիզացիայի և մեր օն-լայն գովազդային ոլորտի զարգացման հետ, ապա գտնում եմ, որ այն դեռ ունի շատ զարգանալու տեղ, բայց հարկավոր է արագացնել այդ զարգացումը և ինտեգրումը մեր հասարակությանն ու գործող բիզնեսներին և որի համար էլ կազմակերպեցինք այս քննարկումը և ստեղծեցինք նոր կայք, որն էլ հուսով ենք` կօգնի այդ զարգացումների արագացմանը…
Շնորհակալ եմ բոլոր բլոգերներին և առհասարակ` բոլորին, ովքեր մասնակցեցին հանդիպմանը և մասնավորապես` քննարկումներին:
Հաջորդ հանդիպման մասին կտեղեկացնենք շուտով մեր բոլոր ռեսուրսներով, որը վերաբերելու է հայկական բոլորովին նոր բլոգային համակարգին. հանդիպումը կլինի ուղղակի պրեզենտացիոն տարբերակով, այսինքն, հատուկ թեմաներ չեն լինի ընդգրկված, ուղղակի կներկայացվի նոր համակարգը և կխոսենք հենց այդ ոլորտի մասին, որին էլ պատկանելու է նոր համակարգը:







** «Հայ բլոգերների ակումբի» 2-րդ հանդիպման մասին մեծ ռեպորտաժը կհրապարակենք երկուշաբթի` մարտի 22-ին:
——————————— տեղեկություն —————————
Կազմակերպիչների տվյալները.
NeoMedia Project. iSOCIAL initiation
www.neomedia.am
www.isocial.biz
E-Mail: info@neomedia.am
Twitter: www.twitter.com/neopromoter
Tel: (+374 94) 339488, (+374 93) 608606Նախորդ` “Հայ բլոգերների ակումբի” 1-ին հանդիպման մասին պատմող նյութ և ֆոտո-ռեպորտաժ` http://www.ireport.am/2009/11/bloggers-club-meeting-report
“Հայ բլոգերների ակումբի” 2-րդ հանդիպմանը աջակցում են հետևյալ ռեսուրսները և կազմակերպությունները.
ARMACAD / www.armacad.org
YeritaSARD blog / http://sard.hetq.am
iReport.am MegaBlog / www.iReport.am
—————————–
Տես նաև ինտերնետային գովազդային տարբերակների մասին բնութագրեր`AdWiki.NeoMedia.am
Բաժնեշարք` Բլոգինգ և ինտերնետ, Երևանյան, Մեդիա և գովազդ
|
Գրանշաշարք` ads on blogs, armenian blogger, armenian blogosphere, Armenian blogs, blogomarket, blogs advertisement, context ads, բլոգինգ, բլոգների պոտենցիալ, գովազդ բլոգներում, հայ բլոգեր, հայ բլոգերների ակումբ, հայկական բլոգներ, հայկական բլոգոսֆերա
|
Թող քո կարծիքը..


March 21, 2010
|
Հեղինակ` Vardan Papikyan

Միջոցառումը հիանալի անցավ, շնորհակալություն, առավել ևս, հենց այս քննարկման ընթացքում ծնվեցին մի շարք հետաքրքիր գաղափարներ: Հուսանք շարունակական կլինի: :)
Ողջույն, հանդիպումը հետաքրքիր էր, հատկապես որ առաջին անգամն էի մասնակցում։ Տպավորությունները տարբեր էին, թեև մոդերատորության խնդիր կար։ Կուզենայի, որ մինչև նոր նախագծեր ներկայացնելը դրանք քննարկվեին աշխատանքային խմբերում։
Ճիշտ եք նկատել Մարատ, ամեն դեպքում, ի սկզբանե նախատեսված էր, որ մոդերատորական և ննմանատիպ նյուանսներ չեն լինելու հանդիպումների ընթացքում, քանի որ հանդիպումները պետք է անցնեին ակումբային միջավայրում` բլոգերների ակումբի անվանը համապատասխան… սակայն, ցավոք, թե ոչ ցավոք, հանդիպումը անցավ կոնֆերանսների դահլիճում, հետևաբար էլ զգացվեց մոդերատորական պակաս…
համենայն դեպս, արդեն հաջորդ հանդիպումների համար հստակ նախագիծ կմշակվի:
Շնորհակալություն!
Հանդիպումը իրոք շատ հետաքրքիր էր ու շատ օգտակար, քննարկված հարցերը մտածելու տեղիք տվեցին: Հուսով եմ, որ արդյունքները երկար չեն սպասեցնի ու նոր նախագիծը կկայանա այնպես, ինչպես որ դուք նախատեսում եք: Շատ ընտիր գաղափար է բլոգերների ակումբային հանդիպումներ կազմակերպելը, չնայած որ հանդիպման ֆորմատի մասին արժի մտածել: Հուսով եմ հաջորդ` 3-րդ հանդիպումն էլ շուտով տեղի կունենա :)
Այո, հաջորդ հանդիպումն արդեն կկազմակերպվի բոլորովին այլ ֆորմատով, Լուսինե ջան: Սակայն մինչ հաջորդ` 3-րդ հանդիպումը, երևի թե կլինեն այլ միջոցառումներ մեր կողմից: