$5.000.000-ոց ներարկիչ…
«Մայքլ Ջեքսոն լավ իմացի~ր, էս ցավերին չեմ դիմանա… »
Ժամանակին երգված էս երգն այսօր արդեն իմաստ է ստանում :))

…Որոշել են Մայքլ Ջեքսոնի «վերջին ասեղը» աճուրդի միջոցով վաճառել… Ինչպես գրում է Panorama.am-ը.
Ներարկիչը, որով Մայքլ Ջեքսոնը ստացել է իր դեղի վերջին չափաբաժինը, հանվել է աճուրդի: «Daily Telegraph»-ը հայտնում է, որ ներարկիչի նախնական գինը 5 միլիոն դոլար է:
Ենթադրվում է, որ ներարկիչն անօրինական ճանապարհով է հայտնվել ներկայիս «տիրոջ» ձեռքում: Անհայտ վաճառողի փաստաբանները, ինչպես նախատեսված է օրենքով, Ջեքսոնի ընտանիքին նախապես հայտնել են վաճառքի մասին: Բայց փոփ- երգչի ընտանիքն արդեն բողոքել է և ամեն ջանք գործադրում է, որպեսզի այդ աճուրդը չիրականան:
Նախնական տվյալներով, ներարկիչը վաճառքի կհանվի հունիսի 25-ին` աշխարհահռչակ երգչի մահվան առաջին տարելիցի օրը:
Հիշեցնենք, որ փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009-ի հունիսի 25-ին: Նրա արյան մեջ հայտնաբերել էին պրոպոֆոլի չափաբաժնի գերազանցում: Մ. Ջեքսոնի մահվան գործով հիմնական կասկածյալը նրա անձնական բժիշկն է` Կոնրադ Մյուրեյը, թեև նա չի ընդունում իր մեղքը:
Panorama.am
Դե, հերթական ամերիկյան աբսուրդը և ցնդաբանությունը… կարդացեք նաև > America. Կյանք թե շոու?









March 16, 2010 | Հրապարակել է Vardan Papikyan-Ը
Նյութի բաժինը`
Պիտակներ`

