CoTweet. Twitter-ի հրաշալի գործիք

Կրկին ագնամ հարկ եմ համարում խոսել այս բազմաֆունկցիոնալ թվիթեր-գործիքի մասին: Այսպես, CoTweet (www.cotweet.com) կայքում գրանցվելով` թվիթերի այն օգտվողները, որոնք ունեն մեկից ավելի թվիթեր-հաշվեհամարներ, կարող են մեկ ինտերֆեյսում ղեկավարել իրենց հաշվեհամարները, կատարել գրառումներ, որոնումներ և այլն: Հատկապես ինձ դուր է գալիս, որ մեկ ինտերֆեյսի միջոցով հնարավոր է գրառումներ անել միանգամից 6 հաշվեհամարներում, որը, հավատացեք, բավականին հեշտացնում է Twitter-ից օգտվել…
Իսկ այն մարդիկ, ովքեր դեռ չեն օգտվում թվիթերի ծառայություններից, ապա ուղղակի խորհուրդ կտայի միանալ այս ցանցին, քանի որ այն բազմաթիվ հնարավորություններ է տալիս ինտերնետային միջավայրում տարատեսակ միջոցառումների համար, սկսած ուղղակի ընկերների հետ շփվելուց, մինչև օրվա կարևորագույն տեղեկատվությանը տիրապետելը…
Նշեմ նաև, որ երեկվա տվյալներով, պետք է որ Twitter-ի գրառումների ընդհանուր քանակը անցած լիներ 10.000.000.000-ից… / 10.000.000.000 Tweets on Twitter… /:
—————————————————-
PostScript by NeoMedia ::
♦ Հետևեք ՆեոՄեդիա նախագծի միկրոբլոգային գրառումներին և նյութերին Twitter-ում.
Տեղադրել պոստ սկրիպտ գովազդ >>









March 6, 2010 | Հրապարակել է Vardan Papikyan-Ը
Նյութի բաժինը`
Պիտակներ`

