Ամերիկայում խիղճ ասվածից դեռ մնացել է… THE GREAT CHAPALAX TO TURKEY!!!



USA flagԱյնպիսի ֆեդերատիվ հանրապետություն, ինչպիսին ԱՄՆ-է իր սահմանադրությամբ և օրենքներով, և որի 51 նահանգներից 42-ն արդեն ընդունել էին հայոց ցեղասպանության հարցը և դատապարտել այն, և որ հենց այդ նույն ֆեդերատիվ պետությունն այսքան ժամանակ մերժում էր ընդունել հայոց ցեղասպանության հարցը… աբսուրդ !!!

Հարցը բազմաթիվ անգամներ, բազմաթիվ մեթոդներով, տարբեր ժամանակաշրջաններում մտել է կոնգրես և նույն կերպ դուրս եկել, քանի որ Թուրքիան միշտ լավ բարեկամ է եղել ԱՄՆ-ի համար… հիմա էլ վատ բարեկամ չէ, սակայն արդեն բավականին ինքնուրույն, բավականին վստահ իր ուժերի վրա և սեփական նախաձեռնողական ու հետևողական քաղաքականության վրա հիմնված մոդելով, որը տարաբնույթ «խաղեր» կարող է տալ ցանկացած ժամանակ և’ Ռուսաստանի Դաշնության, և’ Իրանի հետ, և փորձել տարածաշրջանում թելադրել որոշակի գործընթացներ…

Հենց այս ժամանակ, երբ Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններն այսքան վատացան, երբ հայ-թուրքական խառն ու անորոշ հարաբերությունների հարցն է թատերաբեմում, և որտեղ Թուրքիան ակնհայտորեն իրեն «վատ է պահում», ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշեց ընդունել թիվ 252 բանաձևը, որը վերաբերվում է հայոց ցեղասպանությանը Թուրքիայի նախկին կայսրությունում:

Թվում է, թե ԱՄՆ-ում դեռ մնացել է մի փոքր խիղճ, և մասնավորապես կարդալով որոշ կոնգրեսականների զեկույցներ, ավելի իրական է այն թվում… մնում է միայն ԱՄՆ կոնգրեսն ու սենատը հաստատեն այդ բանաձևը, որը սակայն համարյա թե 100%-ով անհնար է. Թուրքիան արդեն հասկացավ իր պատժի իմաստը և արդեն գուցե խելոք կմնա, իսկ եթե շարունակ նույն գայլային տրամադրվածությամբ քաղաքականությունն ու ոռնոցը, ապա շատ հնարավոր է նաև, որ նույնիսկ Իսրայելը ընդունի հայոց ցեղասպանության մասին որևէ բանաձև…

Ժամանակը ցույց կտա…

The great chapalax to Turkey…

A US congressional panel has described the killing of Armenians by Turkish forces during World War I as genocide, despite White House objections. The resolution was narrowly approved by the House Foreign Affairs Committee. Turkey, a key US ally, responded by recalling its ambassador in Washington for consultations. It has fiercely opposed the non-binding resolution.

The White House had warned that the vote would harm reconciliation talks between Turkey and Armenia… /from BBC News



Category Բաժնեշարք` Անվերնագիր  |  Tag Գրանշաշարք` , , , , , , , , ,

Կարծիքներ և մեկնաբանություններ

Թող կարծիքդ այստեղ