Անիմաստ սոցիալական ակտիվություն…

USԵնթադրենք «X» սուբյեկտը ունի մե~ծ պոտենցիալ, նրան ճանաչում են, նա կարող է լուծել որոշակի հարցեր, կարող է օգտակար լինել ինչ-ինչ հարցերում, սակայն այն դիվանագիտական առաքելություն է կատարում… Եվ այդ «X» օբյեկտը և օբյեկտի հրամանատարը` դեսպանը, ուսումնասիրում են հայկական բլոգոսֆերան և սոցիալական մեդիա ոլորտը: Ուսումնասիրությունը կարող է մի քանի նպատակներ հետապնդել, սակայն ներկայանալ սոցիալական ինտերակտիվ համակարգերում նշանակում է ակտիվացնել ներկայությունը այս ոլորտում:

Սոցիալական մեդիա ոլորտում ակտիվ լինել ենթադրում է ունենալ որոշակի նպատակներ այդ ոլորտի վրա ազդելու կամ ոլորտն օգտագործելու որոշակի արդյունքների համար, այնպես չէ՞:

Իսկ ի՞նչ վերնագրով պետք է ԱՄՆ դեսպանը վարի բլոգ կամ միկրոբլոգ… Ես սա չեմ կարող հասկանալ, քանի որ դեսպանը, կամ փոխդեսպանը, հյուպատոսը կատարում են դիվանագիտական աշխատանք և նրանք չեն կարող քաղաքականացված լինել: Նրանք չեն կարող որևէ այլ բլոգում թողնել մեկնաբանություն, արտահայտել միտք, կիսվել ինչ-որ իրադարձությունների մասին. այդ ամենը կկրի պաշտոնական բնույթ և հետո հետևանքները շատ ծանր կլինեն սոցիալական մեդիայի «սիրահարների» համար :) Իսկ եթե չեն կարող այս տեսակի մեջ ներկայանալ, ապա ի՞նչ տեսակի մեջ ներկայանալ…. գրել անձնական առօրյայի մասի՞ն, թե խոսել տարբեր ուտեստների բաղադրատոմսերի կամ ճոխ մեքենաների մասի՞ն… :)

Ուրեմն, ես խորհուրդ կտայի ԱՄՆ դեսպանատան ողջ անձնակազմին` մոռանալ Սոցիալական մեդիա ոլորտում առաջխաղացման, կամ թեկուզ ինֆորմացիոն տեսանկյունից ակտիվացման մտքերից: Դա աննպատակ քայլ կլինի և մեր ցանցն ուղղակի կհարստանա մի քանի ծանրակշիռ բայց անիմաստ բլոգով, սոցիալական խմբով, միկրոբլոգների ցանցով և այլն:

Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԱՄՆ դեսպանատան մի բաժին այսուհետ պետք է հայկական բլոգոսֆերան ուսումնասիրի և, կատարելով ռեվյու (Armenian blogs review)` ներկայացնի դեսպանին, սա արդեն այլ հարց է: Փաստ է, որ հայկական բլոգոսֆերան կլինի արդեն ԱՄՆ պետական մակարդակի ուշադրության կենտրոնում… Թե ինչ հետևություններ է պետք անել, դա պետք է մտածենք մենք` հայ բլոգերներս, ամեն մեկն իր թեմատիկային համապատասխան: Սակայն, հարկ է նշել, որ դա ամենևին էլ վախենալու տեղիք չի տալիս, այլ ընդհակառակը` խոսքդ ու միտքդ, կարող ես համոզված լինել, հասնելու է ինչ-որ պաշտոնական ուղղությամբ` ինչ-որ տեղ և այն գուցե դեր ու նշանակություն ունենա մեկ այլ պետության քաղաքականության դրսևրումներում… Դե ինչ ասեմ, ողջույն դեսպա~ն :)))

P.S. Այսօր ԱՄՆ դեսպանատանը կազմակերպվել էր կլոր սեղան «նոր մեդիա» – բլոգինգ և սոցիալական մեդիա ոլորտի վերաբերյալ…

Վարդան Պապիկյան / blog.papikyan.biz

Bookmark and Share



2 comments

  1. Lucci says:

    Ճիշտ տարբերակ է ԱՄՆ-ի վրա փոքր, միկրոսկոպիկ, բայց ինչևէ, ազդեցություն թողնելու…

    Եթե բլոգեր լինեի, անպայման կաշխատեի այդ ուղղությամբ:


Trackbacks / Pingbacks

  1. iReport.am ամենօրյա գրառումներ » Աննպատա՞կ, թե՞ խորապես մտածված…

Թողնել մեկնաբանություն