Թվեր 2010-ից… TwiMix news
2010-ի Google-ի առաջին PageRank ափդեյթին կարծես թե քիչ է մնացել. անցել է արդեն 2 ամիս, իսկ Google-ից դեռ «ձայն չկա» :) PR-ով հետաքրքրվողներն արդեն լավատեղյակ են, որ Google-ի հերթական ափդեյթները տեղի են ունենում անսպասելի` երկու կամ երեք ամիսը մեկ անգամ, ամսվա վերջին:
Սակայն որոշակի քայլերի դեպքում, դեռ պաշտոնապես հաստատված PR ցուցանիշների բացակայության դեպքում էլ կարելի է ենթադրել տվյալ ռեսուրսի մոտավոր առաջընթացի կամ հետընթացի մասին: Դա կարելի է իմանալ` կատարելով որոնողական հարցում որոշակի բանալի բառերով, որոնք ըստ ձեզ, հաստատ բնութագրում են տվյալ կայքի բովանդակությունը. Օրինակ ռուսական բովանդակությամբ news.TwiMix.ru կայքի մոտալուտ PR ցուցանիշը ակնկալվում է 2 կամ 3, քանի որ կայքը բավարար և հստակ ինդեքսացված չէ Google-Ի կողմից և որոնողական կոնկրետ հարցումների դեպքում արդյունքը լինում է բավականին վատ:
Սակայն այս ամենը ինչ-որ տեղ մի փոքր կասկածի տեղիք է տալիս, քանի որ Google-Ն արդեն հասկացել է և իր ռոբոտին կայք է ուղարկում մինիմում 2 անգամ օրեկան: Սա ի հարկե վատ չէ, և ստացվում է, որ որոնողական համակարգի համար News.TwiMix.ru-ն արդեն որոշակի արժեք ունի: Կարճ ասած, եթե նույնիսկ Google-ի PR ափդեյթի արդյունքում TwiMix նորությունների բլոգը ստանա բարձր (4 կամ 5) ցուցանիշ, ապա դա տրված կլինի այսպես ասած «փոխառությամբ» (на доверие), որը ենթադրում է, որ կայքը կթարմացվի և կներկայացնի մինչև հաջորդ ափդեյթ նույն քանակով և էնտուզիազմով…
Լինում են նույնիսկ դեպքեր, երբ Google-ը, դեռ հաջորդ ափդեյթին չհասած, փոխում է իր կողմից на доверие տրված PageRank ցուցանիշը, այդպիսով հաստատելով, որ իր ռոբոտներն աշխատում են բավականին աչալրջորեն :)
PR ադփեյթի սպասումով…
P.S. տես նաև ռուսալեզու բովանդակությամբ ինտերնետային տեխնոլոգիաներին նվիրված բլոգը` New.TwiMix.ru հասցեով:
—————————————————————
![]()
P.S. գովազդ (PostScript Advertisement) | Հատուկ գովազդային տարբերակներ բլոգներում:









February 23, 2010 | Հրապարակել է Vardan Papikyan-Ը
Նյութի բաժինը`
Պիտակներ`

