Ինտերնետ. գին, որակ և ստրատեգիա (Armenian Internet = Error_)



Tele-communicationsՍտրատեգիական նշանակություն ունեցող ապրանքները, որպես կանոն, պետության կողմից վերցվում են հատուկ հովանավորության տակ և վերահսկվում որպես կենսական նշանակություն ունեցող և պետության ռազմավարական գործողությունների համար հույժ կարևոր գործիք:

Հայաստանի Հանրապետությունն այսօր, կարծում եմ, ինտերնետը` որպես ապրանք, դիտում է ուղղակի ինչ-որ այնքան էլ ոչ կարևոր, ուղղակի կոմունիկացիոն, զվարճալիքների համար նախատեսված երևույթ… Այսպիսի կարծիք կարող է ստեղծվել ուղղակի կողքից նայելու դեպքում, քանի որ մեզ մոտ ինտերնետն ուղղակի բարձիթողի վիճակում է` բովանդակության, որակի, գնի իմաստներով:

Իսկ ահա, այսօր NEWS.am-ը գրում է այն մասին, որ Թուրքիայում գերարագ ինտերնետի գինն է $3…

Smile ADSL –ը Թուրքիայում ինտերնետը բոլորին հասանելի դարձնելու նպատակով սկսել է նոր ակցիա։ Smile ADSL-ը 4 Գբ ծավալով եւ 1 մեգաբիթ/վրկ արագությամբ ինտերնետը առաջարկում է ամսական 3 ԱՄՆ դոլարով, իսկ գերարագ, 8 մեգաբիթ/վրկ արագությամբը՝ 4 դոլարով։

Այս գները բավական են, որպեսզի պարզ դառնա թե ինչ գնային իրավիճակ է Հայաստանի ինտերնետի շուկայում։

Մեջբերում NEWS.am-ից:

Իսկ ես ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ Հայաստանում ՏՀՏ ոլորտը արդեն կարծեմ 2-րդ տարին է` հայտարարված է գերակա ճյուղ…



Category Բաժնեշարք` Բլոգինգ և ինտերնետ, Վիճակագրություն  |  Tag Գրանշաշարք` , , , , ,  |  Comments Թող քո կարծիքը..


2 Կարծիք!

  1. Tatev says:

    :) Էհհհ, հին դարդեր ենք իրար տալիս..
    Հայաստանում ՏՏ ոլորտը գերակա ճյուղ է հայտարարված արդեն 10 տարի, բա!
    Բայց ինձ թվում է կամ մենք ենք “գերակա ճյուղ”-ը սխալ հասկանում, կամ դա հայտարարողները,
    Այսքան տարվա մեջ ՏԵղեկատվական ՏԵխնոլոգիաները գերակա են եղել միայն վարչապետի ճառերում:

  2. Տիգրան says:

    Եթե բիզնես ծրագրեր ես ուզում իրականացնել եվ արտերկրի գործընկերների հետ նամակագրական կապ ես հաստատում ու HI-Line անսահմանափակ ինտերնետդ չի աշխատում ժամերով, ապա նրանք էլ վատ կարծիք կունենան ներդրում իրականացնելու հարցում: Երեվի 2-3 տարի պետք է որակյալ կապ ունենալու համար այդ հարցով կարելի է դիմել «Արմենթել»ՓԲԸ-ին միգուցե պատասխանեն աըդ հարցին:

Թողնել կարծիք