Մարդկության համառոտ պատմություն
…Սկզբից մարդիկ իրար շատ նման էին: Ապրում էին որտեղ պատահի, պաշտպանվում անձրևից, արևից, փոթորիկներից, դինոզավրերից ու սնվում այն ամենով, ինչ կարողանում էին գտնել շրջակայքում, վախենում էին բոլոր աստվածներից: Հետո որոշեցին, որ կարող են միանալ ու միասին ավելի շատ սնունդ ճարեն: Հետո առաջացան թագավորներ, որոնց խոսքը տարածվում էր հպատակների վրա: Հետո թագավորները որոշեցին կռվել իրար հետ` տեսնելու թե ում մարդիկ են ավելի ուժեղ… հետո մարդիկ որոշեցին շատ անասուններ կամ ստրուկներ ունենալ, տարբերություն առանձնապես չկար… հետո մարդիկ սկսեցին կրոններ հորինել… հետո նրանք սկսեցին հասկանալ, որ իրենց հարևան թագավորներն իրենց գնալով ավելի շատ են խանգարում… հետո մարդիկ սարքեցին փող, որ կարանան իրար առնել ու ծախել… հետո առաջացան կայսրություններ, որոնք կուլ տվեցին մանր-մունր թագավորություններն ու թագավորիներին: Հետո մարդիկ սկսեցին նոր երկրներ փնտրել ու սկսեցին ինչքան հնարավոր ա շատ պրոբլեմներ ստեղծեն իրանց համար, որ հետո լուծեն դրանք:
Հետո սկսեցին ավելի շատ նեղվել իրենց հարևան ուժեղ պետություններից ու սկսեսցին իրար կուլ տալ… հետո մարդկանցից մեկը հորինեց էլեկտրական հոսանքը… մի օր էլ սկսեցին առանց իրար տեսնելու, իրար հետ խոսալ… հետո մարդիկ սարքեցին ակերի վրա գնացող երկաթե հարմարանքներ, որ ավելի արագ գնան իրանց հարևան երկրներ ու եթե պետք լինի իրանց կուլ տան… հետո մարդիկ հորինեցին մի տուփ, որի մեջից էլի շատ մարդիկ էին էրևում… հետո սկսեցին էդ տուփին մեծ ուշադրություն դարձնել ու դրանով փող աշխատել, որ իրար ավելի շատ սկսեն առնել ու ծախել… հետո մարդիկ որոշեցին ինչ-որ ազգեր վերացնել, որովհետև իրանց շատ էին խանգարում… հետո ինչ-որ տեղ կումունիստներ հայտնվեցին… միաժամանակ առաջացան կանաչներ, կապիտալիստներ ու էլի տենց հազարավոր բնավորության գծեր… հետո ինչ-որ մեկը նկարեց “տերմինատոր” կինոն… հետո մարդիկ սկսեցին սեքսին մեծ ուշադրություն դարձնել… հետո ինչ-որ տեղ մարդիկ սկսեցին շատ սիրել Անջլինա Ջոուլիին ու նրա (…)…

Հետո տարբեր բնավորության գծերով մարդիկ սկսեցին իրար վերացնել… հետո մարդիկ սկսեցին մոռանալ իրենց ստեղծած կրոնների մասին… հետո մարդիկ ստեղծեցին ու զարգացրեցին ժողովրդավարությունը, որով ավելի հեշտ էր ուրիշ մարդկանց ղեկավարելը… հետո մարդիկ լարեր քաշեցին ամբողջ աշխարհով ու սկսեցին առանց իրար տեսնելու ամեն ինչ անել… հետո մարդիկ որոշեցին պատժել աֆղաններին… հետո մարդիկ սկսեցին շատ նախանձել չինացիներին, քանի որ նրանք շատ էին ու լավ էին զարգանում առանց ժողովրդավարության… հետո մարդիկ որոշեցին հետաքրքրվել համ էլ իրենց սեռի ներկայացուցիչներով… հետո շատացան լեսբիական ու նման այլ աղանդներ… հետո մարդիկ որոշեցին ստեղծել լիքքը կրոններ – ինչքան շատ` էնքան լավ կարգախոսով առաջնորդվելով… հետո Բուշ կրտսերը սկսեց ջղայինանալ արդեն Պարսկաստանի վրա…
Հետո մարդիկ որոշեցին գնալ լուսին ու տարբեր մոլորակներ. գուցե ընդեղ էլ մարդ կճարվեր, որ իրանց էլ ղեկավարեն կամ վերացնեն… հետո բոլոր մարդիկ սկսեցին բիզնես անել կամ էլ օգնել Աֆրիկային, որ սովից չմեռնեն… հետո մարդիկ ավելի շատ սկսեցին սեքսին ուշադրություն դարձնել… հետո մարդիկ սկսեցին փրկել բնությունը, քանի որ բնությունը իրանց չէր կարում փրկեր… հետո մարդիկ որոշեցին, որ ուզում են հավերժ ապրեն, քանի որ էս կարճ ժամանակամիջոցում չէին հասցնում շատ փող աշխատեին ու շատ մարդկանց վերացնեին… հետո մարդիկ արդեն սկսել են որոշել աստված դառնալ… հետո արդեն պարզվում ա, որ էլ ուզելու բան չի մնացել…
…ներողություն սարկազմի համար :)))









January 25, 2010 | Հրապարակել է Vardan Papikyan-Ը
Նյութի բաժինը`
Պիտակներ`


Մարդկության համառոտ պատմության համառոտ պատմություն:
որոշեցին շատ անասուններ կամ ստրուկներ ունենալ… սարքեցին փող, որ կարանան իրար առնել ու ծախել… սկսեցին ինչքան հնարավոր ա շատ պրոբլեմներ ստեղծեն իրանց համար, որ հետո լուծեն դրանք… սկսեցին շատ սիրել Անջլինա Ջոուլիին ու նրա (…)… սկսեցին առանց իրար տեսնելու ամեն ինչ անել… շատացան լեսբիական ու նման այլ աղանդներ…
ՈՒ ՍՏԵՂ ԲՈՒՇԸ ՋՂԱՅՆԱՑԱՎ……….
Sorry :)
Հետո աստված ջղայնացավ, որոշոց պատժել մարդկանց….. ու հետոոո “մարդիկ իրար շատ նման էին, ապրում էին որտեղ պատահի, պաշտպանվում անձրևից, արևից, փոթորիկներից, դինոզավրերից ու սնվում այն ամենով, ինչ կարողանում էին գտնել շրջակայքում……..”
:))))