12 ամիս, 12 կետ և այլն…

Good bye 2009, hello 2010

Կարծես, թե արդեն 2009-ին պատրաստ ենք ճանապարհել… ամփոփել ենք տարվա բոլոր իրադարձությունները ու ռեփորթ արել :) մնում ա ընդհանուր, ՆեոՄեդիայի կոնտեքստի մեջ, հակիրճ ներկայացնել, թե ինչ էղավ, երբ ու ոնց…

2009-ի ժամանակագրություն

Հունվար. Ինչպես բոլորի մոտ, մեր մոտ նույնպես, հետամանորյա անգործություն, հետո` ադապտացիա, հետո` նոր ճամփաներ որոնելու կարիքի զգացում…

Փետրվար. Նոր նախագծի մշակում ու քննարկում: Սեփական հոսթինգային սերվերի ձեռք բերում և հոսթինգ ծառայության մատուցում (www.hotseller.net):

Մարտ. Նախորդ ամսվա պլանավորված նոր նախագծի գործարկում ArmBux.ru հասցեի վրա: Ծանոթություն ռուսական ցանցի առանձնահատկությունների հետ:

Ապրիլ. Հայկական հոսթինգային շուկայի վերլուծություն: HotSeller.net-ի շրջանակներում նոր` այցելուների հետ ինտերակտիվ և օն-լայն կապի ծրագրային փաթեթի գործարկում, ինպես նաև ներդրում ArmBux.ru կայքում… ArmBux.ru նախագծի օգտվողների առաջին վարձատրությունների փոխանցում:

Մայիս. iReport.am կայքի փորձարկում: Հայկական բլոգոսֆերայի ուսումնասիրություններ, վերլուծություններ և որոշում ՆեոՄեդիայի ուղղվածությունը նաև սոցիալական մեդիա ոլորտին տանելու մասին:

Հունիս. HotList.am հայկական վեբ լրատվականների կենտրոնացված հեռարձակման համակարգի գործարկում: Մի քանի նոր ենթանախագծերի փորձնական (beta) գործարկումներ և մանր անհաջողություններ :) ՄՈԼՈՐԱԿ նախագծի ներկայացում:

Հուլիս. ֆոտո-ռեպորտաժներով հարուստ ամիս :)

Օգոստոս. Հայկական ակումբային կյանքին DJ-ական պորտալի փորձնական մշակումներ, որն արդեն ամսվա վերջում գործարկվեց DJ2DJ.am անունով: Հայկական բլոգների կատալոգի գործարկում ArmBlogs.ru հասցեով:

Սեպտեմբեր. Ֆոտո-ռեպորտաժներով և այլ իրադարձություններով հարուստ ամիս: Մեր մասնակցությունը IT-ակումբի առաջին հանդիպմանը: Համագործակցություն IT-ակումբի հետ` ակումբի հանդիպումների լուսաբանման մասով:

Հոկտեմբեր. Հայ բլոգերների ակումբի և iSOCIAL հայկական սոցիալական մեդիա ոլորտի զարգացմանն ուղված ենթանախագծի ստեղծում և առաջխաղացում Facebook-ում և այլ սոցիալական ցանցերում: Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպման ամսաթվի նշանակում: ՄՈԼՈՐԱԿ նախագծի շրջանակներում նոր բլոգների գործարկում…

Նոյեմբեր. Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպման անցկացում: Նոր բլոգերային ռեսուրսի պատրաստման նախապատրաստում: Մի քանի հավաքների ու սեմինարների մասնակցություն: Համագործակցություն IWPR-ի հետ:

Դեկտեմբեր. Հանդիպումներով, ֆոտո-ռեպորտաժներով ու նոր համագործակցություններով հարուստ ու բուռն ամիս: Մասնակցություն բլոգինգի կառավարման էթիկայի սեմինարին: ArmFeeds.com հայկական բլոգերային ռեսուրսների գրառումների կենտրոնացված հեռարձակման համակարգի գործարկում և պրեզենտացիա: Համագործակցություն UITE-ի հետ: Digitec անիվների վրա միջոցառումների լուսաբանում: iReport-ը` որպես լավագույն ֆոտո-ռեպորտաժի նոմիանանտ (3-րդ տեղի մրցանակ UITE-ի կողմից), IT-ակումբի իջևանյան արտագնա հանդիպում և այլն…

Բոլոր իրադարձություններն իրենց մանրամասնություններով անհնար է ներկայացնել` հասկանալի պատճառներով :) Ու նշեմ նաև, որ 2010-ին ևս ՆեոՄեդիան պատրաստ է համագործակցել ամենատարբեր ֆորմատներով բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, նախագծերի ու անհատների հետ` կապված մեր գործունեությունների հետ և ոչ միայն :)

2010-ի սկզբին մենք կներկայացնենք 2 բոլորովին նոր սուբյեկտներ… Դե ինչ, բարի գալուստ, 2010 !!!

Վարդան Պապիկյան | blog.papikyan.biz

4 Comments


  1. //

    Bari galust axber jan:))))
    Tej tariya linelu:)))))


  2. //

    2009-ի ժամանակագրություն:

    Հունվար. Անխուսափելի հաջողություն

    Փետրվար. Անխուսափելի հաջողություն

    Մարտ. Անխուսափելի հաջողություն

    Ապրիլ. Անխուսափելի հաջողություն

    Մայիս. Անխուսափելի հաջողություն

    Հունիս. Անխուսափելի հաջողություն

    Հուլիս. Անխուսափելի հաջողություն

    Օգոստոս. Անխուսափելի հաջողություն

    Սեպտեմբեր. Անխուսափելի հաջողություն

    Հոկտեմբեր. Անխուսափելի հաջողություն

    Նոյեմբեր. Անխուսափելի հաջողություն

    Դեկտեմբեր. Անխուսափելի հաջողություն


  3. //

    2010-ի ժամանակագրություն:

    Հունվար. Անխուսափելի հաջողություն

    Փետրվար. Անխուսափելի հաջողություն

    Մարտ. Անխուսափելի հաջողություն

    Ապրիլ. Անխուսափելի հաջողություն

    Մայիս. Անխուսափելի հաջողություն

    Հունիս. Անխուսափելի հաջողություն

    Հուլիս. Անխուսափելի հաջողություն

    Օգոստոս. Անխուսափելի հաջողություն

    Սեպտեմբեր. Անխուսափելի հաջողություն

    Հոկտեմբեր. Անխուսափելի հաջողություն

    Նոյեմբեր. Անխուսափելի հաջողություն

    Դեկտեմբեր. Անխուսափելի հաջողություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *