2009.. անցած տարվա հետքերով

2009թ.-ը բարով-խերով ճանապարհելու ու անցած տարվա իրադարձությունները ամփոփելու ժամանակն ա արդեն…

(c) Powered by NeoMedia Project (2009)Տարին սկսվեց մի քիչ պասիվ. դե, բնականաբար, ամանորից հետո ոչ մեկ զահլա չի ունենում գործ անելու, նոր բան սկսելու, համ էլ ոչ շարժ ա լինում ոչ էլ… 2009-ի հունվար ամսվա վերջին արդեն ունեինք նոր նախագծի պլան, որն էլ գործի դրեցինք ու ազդարարեցինք հայկական նոր, նախադեպը չունեցող գովազդային համակարգի մուտքը, որն ի դեպ, գործում էր ոչ միայն հայկական ցանցում, այլ նախատեսված էր նաև ռուսական ցանցի համար: Նախագծի անունն էր ArmBux.ru – Армянский спонсор. Ասեմ, որ «բուքս-համակարգերի» մեջ (bux systems, pay-per-click) մենք առանձնացանք մեր ազնվությամբ :)) քանի որ ցանցային այս ոլորտում բավականին դժվար է վստահություն ունենալ օգտվողների շրջանում, մանավանդ, երբ գործ ունես ռուսալեզու ցանցի օգտվողների հետ և որտեղ գումար վաստակելու, գովազդ տարածելու միտքն է հիմքում… այդպես, մենք մուտք գործեցինք pay-per-click ոլորտ և աշխատեցինք մոտ 3 ամիս` կորցնեոլվ ահագին ներվեր, գումար և ժամանակ :)

ArmBux Armenia pay-per-clickԲանը հասավ նրան, որ ArmBux.ru-ն ունենում էր օրեկան մինչև 2500 այցելու (60%-ը Ռուսաստանից, 20%-ը Ուկրաինա և Բելառուս, 10-15%-ը` Հայաստանից): Աժիոտաժ կար հայ օգտվողների մեջ… սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո, որոշեցինք սառեցնել համակարգը, քանի որ այն բավականին մեծ ռեսուրսներ էր պահանջում` ժամանակ, նյարդեր, գումար և այլն… մոտ 7 ամիս սառեցնելուց հետո, այսօր նորից ArmBux.ru-ն սկսել է իր աշխատանքը, սակայն նոր տարբերակով (մանրամասները տեսնել կարելի է հենց կայքում` www.ArmBux.ru):

powered by neomedia2009-ի սկիզբը նշանավորվեց նաև նրանով, որ մեր տրամադրության տակ եղած դոմեյնային անվանումների թիվն անցավ 30-ից, որոնցից մեծամասնության վրա սկսեցին աշխատել վեբ-կայքեր, մի մասը` բետա-տարբերակով, մյուս մասն էլ ուսումնասիրողական ռեժիմով: 2009-ից արդեն նախկին Lux.am դիզայն ստուդիային փոխարինեց մեր նոր բրենդային անվանումը` NeoMedia-ն: Այն արդեն իր մեջ պարունակում էր և մի քանի կոմերցիոն առաջարկներ և ոչ կոմերցիոն ինտերակտիվ նախագծեր… NeoMedia-ի sub-project-ների թվին տարվա ընթացքում ավելացան iReport.am և HotList.am կայքերը, տարվա վերջում արդեն լույս աշխարհ հանեցինք ArmFeeds.com-ը, որը դեռ այսպես ասած` փորձաշրջան է անցնում հայկական ցանցում…

Տարին փաստորեն հարուստ էր իրադարձություններով, միջոցառումներով և նոր ծանոթություններով, որոնցից նշանակալից էին X-Tech և BestBuy ընկերությունների կողմից նախաձեռնված և պարբերական դարձած IT-ակումբի հավաքները, NeoMedia-ի կողմից կազմակերպված Հայ բլոգերների ակումբի հանդիպումը, Համահայկական երիտասարդական միություն հիմնադրամի կազմակերպած Ծաղկաձորյան բլոգինգ սեմինարը, Digitec անիվների վրա ցուցահանդեսները և այլն…

Տարվա վերջում NeoMedia-ի թիմն իրեն լավ զգալու ևս մեկ առիթ ունեցավ` ստանալով լավագույն IT ֆոտո-ռեպորտաժ նոմինացիայի 3-րդ մրցանակը UITE-ի կողմից:

molorak project2009-ի ընթացքում NeoMedia-ի ևս մեկ ենթանախագիծը` ՄՈԼՈՐԱԿ-ն ունեցավ մեծ առաջընթաց. ՄՈԼՈՐԱԿ-ի շրջանակներում գործարկվեցին մի քանի բլոգներ, որոնք արդեն գործում են և ունեն արդյունավետ տարածում, որոնցից մի մասն էլ կգործարկվի արդեն այս երկու օրերի ընթացքում: Նշեմ նրանցից մի քանիսը` blog.nalbandyan.biz, kirarakan.info, sergomuradyan.com, video-week.com, arevelk.info… Կարծում եմ, որ 2010-ին ևս մի քանիսը կավելանան այս շարքին:

NeoMedia-ի ևս մեկ կարևոր ռեսուրսներից դարձավ հայկական վեբ և ՏՏ անվտանգությանը վերաբերող բլոգի գործարկումը Hi-Secure.net հասցեով:hi-secure.net blog logo

2009-ին մեր կողմից ստեղծված ռեսուրսների մեջ առաջին անգամ հայտնվեց նաև հայկական ակումբային կյանքին վերաբերող և DJ-ական պորտալ` www.DJ2DJ.am-ը: Արդեն մոտ հինգ ամսվա աշխատանքային շրջանում կայքն ունի հայ և արտասահմանցի դիջեյների DJ2DJ logoմասին ոչ մեծ տեղեկություններ, գրանցված բազմաթիվ օգտվողներ և տեղի ունեցած միջոցառումները լուսաբանող մեծաթիվ ֆոտո-ռեպորտաժներ: Պետք է նշեմ նաև, որ DJ2DJ.am կայքում գործում է նաև օն-լայն 24-ժամյա ռադիոն, որով անընդմեջ հեռարձակվում է բարձրորակ տրանս և հաուս երաժշտություն: Որպես գովազդ` նաև ասեմ, որ կայքից նաև կարող եք տեղեկանալ Երևան քաղաքում տեղի ունենալիք միջոցառումների մասին… :))

Համագործակցությունների և նոր ծանոթությունների մասով առանձահատուկ էին iReport.am անհատական ռեպորտաժների կայքի և Digitec-ի, Սփյուռ-ի և IWPR-ի միջև համագործակցությունները, որոնք արդեն  արդյունավետ արտահայտվում են iReport.am կայքում…

2009-ի ուշագրավ իրադարձություններից կարող եմ նշել նաև իմ գործունեությունը հանրահայտ ֆեյսբուքում և թվիթերում. Ֆեյսբուքյան ընկերներիս թիվն արդեն տարվա վերջին հասնում է 1660-ի, իսկ ֆեյսբութիս էջի PageRank-ը Google որոնողական համակարգը գնահատում է 5 :) Փաստորեն, դարձել եմ կարևոր ռեսուրս որոնողական համար :)) (առանձին նաև կներկայացնեմ բլոգիս հետ կապված վիճակագրություն):

Դե իսկ եթե շարունակեմ, կարող է մի ամբողջ գիրք ստացվել NeoMedia-ի վիճակագրությունն ու տարվա իրադարձությունների ամփոփումը… Երկար գլուխ հարդուկելու կարիք էլ կարծում եմ չկա… մնում ա մի բան սպասել 2010-ին. ինտերնետի որակն ու ինտերնետային օգտվողների որակը կլավանան և հենց մեկը ես ստիպված չեմ լինի նշել հայկական ինտերնետի ու ինտերնետիզացիայի  թերությունների մասին…

2010 yearՑանկանում եմ բոլորիս ակտիվ 2010, մեծ առաջընթաց, ինտերակտիվություն և հայկական շահերի բարձր ու ճշմարիտ դիրք թե’ ինտերնետային տիրությում և թե’ մնացած բոլոր մեդիա ոլորտներում…

2010-ին NeoMedia-ն արդեն կկազմակերպի Հայ բլոգերների ակումբի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ կլինեն քննարկման ենթակա բավականին շատ և ծավալուն նյութեր, կներկայացնենք նաև երկու նոր start-up նախագծեր, որոնց մասին դեռ շուտ է խոսել, ինչպես նաև վերջապես կգործարկենք մեր թիմի անկրկնելի անդամի` Անի Աբրահամյանի (Sunny) անձնական կայք-պորտֆոլիոն… :))

Առայժմ…

Վարդան Պապիկյան | blog.papikyan.biz

7 Comments


  1. //

    Բավականին հետաքրքիր էր կարդալ NeoMedia-ի վիճակագրությունն ու տարվա իրադարձությունների մասին: Ահագին բուռն տարի է եղել: Ես էլ կցանկանաըի շնորհավորել բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, Ցանականալ բոլորին նորանոր հաջողություններ և առաջընթացներ` հանձինս NeoMedia-ի:

    Թոզ տարին լինի հաջողակ բոլորի համար :


  2. //

    Vardan jan, srtanc shnorhavorum em Dzer u dzer voxj tmi nor tarin u surb tsnund@, maxtum amenayn lavn u barin, noranor stexcagortsakan bardzrunqner….Menq el inchov karenanq dzer kqcenq:)))))
    Lav exeq Joxovurd!Lurj gorts eq anum!Mersi:))))


  3. //

    Աբրես Արտ ջան !!! :)) Դե դուք էլ ինչով կարաք կքցեք.. էդ վերջն ա :ՃՃՃ

    Մենք էլ գնահատում ենք ձեր կողմից ՏՏ ու սոցիալական մեդիա ոլորտի հանդեպ հետաքրքրվածությունն ու էդ ոլորտների զարգացմանն օգնելու ցանկությունը եղբայր ջան..
    Ձեզ էլ գալիք տարում լիքքը նոր առաջխաղացումներ, պրոյեկտներ, կրեատիվ մտքեր ու գործընկերներ :)))

    ….դե… խմեցինք… :ՃՃՃՃՃ


  4. //

    Сэнк ю фо эврисинк… ))))))))) Э Грейт сэксесс ту ол йор проджектс! Хэпи Ню Йер энд Мери Крисмес :)
    Shnorhavor Vard jan, es tari chqnnarkecinq, mnac mjus tari, bolor skzberin maxtenq hajox avart!!! :)


  5. //

    Անպայման Լուս ջան.. տարվա սկզբում մեծ քննարկումներ են սպասվում.. :)) да будет тарва скизб, будут и кннаркумнер :)))


  6. //

    te du enchov karas ureshen kgtces? de da bolore koghmetc el tesanele a……..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *