2010-ը` լուրջ փոփոխությունների տարի…
Ասում եմ ու, ինչը հետաքրքիր ա` հավատում եմ ասածիս… Էսօրվա հայկական տենդենցները ոնց որ ուզում են էդ ամեն ինչը ապացուցեն: Խոսքս հայկական ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու նրա հետ կապված կամ սերտ առընչություն ունեցող ոլորտների մասին ա` ընդհանուր հայկական ինտերնետը, ինտերնետից օգտվողների քանակը, որակն ու չափանիշները, հայկական սոցիալական մեդիան և այլն…
Վերջին շրջանում իմ լավատեսական մոտեցումներին էսօր ևս մեկն էլ ավելացավ. Էրեկ վերադարձանք ծաղկաձորից, որտեղ «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր Բլոգինգ. բլոգի կառավարման էթիկան եռօրյա սեմինար քննարկումները: Էս տարի արդեն մի քանի հանդիպումներ և սեմինարներ արդեն տեղի են ունեցել` կապված հայկական բլոգոսֆերայի հետ և սա արդեն խոսում է ոլորտի զարգացման տենդենցների ու ոլորտի հանդեպ հետաքրքրության բարձրացման մասին:
Հանդիպումը լավ էր կազմակերպված (տես նաև հանդիպման ֆոտո-ռեպորտաժը). կազմակերպիչները հրավիրել էին բլոգոսֆերայի հանդեպ հետաքրքրված երիտասարդների, սկսնակ և փորձառու մի քանի բլոգերների: Հանդիպում-քննարկումների դինամիկ ընթացքը դուրս եկավ ու արդյունքում կարծում եմ, որ մոտ ապագայում 3 կամ 4 նոր բլոգերային ռեսուրսի հիմք կդնենք, բոլորն էլ` լուրջ և նպատակային գործերի համար:
Հայկական IT ոլորտի առաջխաղացման մասին ա խոսում նաև X-Tech և BestBuy ընկերությունների կողմից պարբերաբար կազմակերպվող և արդեն ավանդական դարձած IT-ակումբի հանդիպումները, որոնք գնալով ավելի հետաքրքիր ու արդյունավետ են դառնում:
Էս վերջերս էլ մի երկու կազմակերպություններից տարբեր կոմերցիոն և գործընկերության առաջարկներ ենք ստանում` կապված սոցիալական մեդիա ոլորտի հետ: Մոտ ապագայում նրանցից որոշների հետ ամենայն հավանականությամբ կսկսվի համագործակցություն, իսկ 2010-ին կսպասենք լավ արդյունքների:
2010-ին մենք` NeoMedia նախագիծը, աշխարհ կհանենք բոլորովին նոր մի նախագիծ, որի մասին դեռ հարկ չեմ համարում խոսել, իսկ այս տարվա մեր նախագծերից ամենամեծ արձագանքներին արժանացավ ArmFeeds.com հայկական բլոգերային գրառումների կենտրոնացված հեռարձակման համակարգը, որի դեմոնստրացիոն պրեզենտացիան կատարեցինք հենց Ծաղկաձորյան սեմինար քննարկումների ժամանակ:
Էս տեմպերով կարծում եմ 2010-ին Հայաստանը IT ոլորտում նոր լուրջ ու հաջող արդյունքներ կունենա, իսկ մենք կփորձենք օգնել և զարգացնել հայկական սոցիալական մեդիան…
Կշարունակեմ այս թեման արդեն 2009-ը ամփոփող իմ հաջորդ գրառման մեջ…









December 14, 2009 | Հրապարակել է Vardan Papikyan-Ը
Նյութի բաժինը`
Պիտակներ`

