«Հետաքրքիր» և «անհետաքրքիր» քարեր՝ Անգլիայում և Հայաստանում



Կարդում ես այսպիսի մի հոդված ու ընկճախտին (դեպրեսիա) նմանվող ինչ-որ երևույթներ գլուխ են բարձրացնում մոտդ:

Կարելի է ենթադրել, թե օրական քանի զբոսաշրջիկ է այցելում անգլիական Սթունհենջ, որ նրանք որոշել են թեթևացնել պատմամշակութային այդ օբյեկտի ծանրաբեռնվածությունը՝ հասցնելով զբոսաշրջիկների հոսքը օրական 7650-ի: Իհարկե, Սթոունհենջի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունը չէ, որ ինձ նյարդայնացնում է, այլ Սթունհենջից ոչ պակաս հետաքրքիր և անհասկանալի օբյեկտի՝ Զորաց Քարերի (Քարահունջ) ներկայիս կիսախղճուկ կարգավիճակը:

Զորաց Քարեր - Քարահունջ

ո Զորաց Քարեր – Քարահունջ

Տեղյակ լինելով և՛ անգլիական Սթոունհենջի և՛ հայկական Զորաց Քարերի մասին՝ ամենայն հավանականությամբ կհամաձայնվեք, որ երսկուսն էլ ունեն նույնքան անհասկանալիություն, չապացուցված դարավոր գաղտնիքներ, արտասովորություն, երկուսն էլ իրականում նույն բնույթի են, սակայն արի ու տես, արի ու հաշվի, թե Զորաց Քարեր օրական քանի զբոսաշրջիկ է այցելում և համեմատիր Սթունհենջի հետ:

Պարզագույն նախանձը չի խոսում իմ մեջ, այլ պարզագույն հիասթափությունը: Գուցե փորձենք հաշվել մատների վրա, թե  քանի հայկական և առավել ևս արտասահմանյան տուրիստական ուղևորությունների տեղեկագրքերում է ներկայացված Զորաց Քարերը, քանի հայ է այստեղ-այնտեղ հպարտանում նրանով…. Գուցե ժամանակն է, որ բոլորով ավելի շատ խոսենք ու ավելի շատ ներկայացնենք այս յուրօրինակ վայրը աշխարհին, գուցե աջ ու ձախ չնայենք, թե ով պետք է սկսի ներկայացնել այն.. Սկսենք ինքներս, և ոչ միայն Զորաց Քարերով, ներկայացնելու շատ բաներ ունենք, չեք կարծում?



Category Բաժնեշարք` Անվերնագիր  |  Tag Գրանշաշարք` , , , , ,

Կարծիքներ և մեկնաբանություններ

Թող կարծիքդ այստեղ