To Like Or Not… ինչպես են լայքերը արտացոլում մեր առօրյան



Այն ժամանակվանից, երբ ինտերնետ-հասարակության մեջ սկսվեց տարածվել լայքերի արժեքի մասին ինֆորմացիան, սկսվեց նաև լայքերի թվի ընդհանուր կրճատումը: Facebook-ն ինքը ժամանակին (նախորդ տարվա սկզբին )նույնիսկ դժվարացրեց Facebook-յան էջերի լայքերի քանակի բազմացման գործընթացը, երբ հնարավոր էր մեծաթիվ ընկերների հրավիրել և նրանցից շատերը դառնում էին էջի հետևորդ: Զարգանում էր բիզնեսը, ուրախ էին բոլորը` էջի հեղինակ բիզնեսմենը, բլոգերը, հրապարակողը, էջին միացողները (followers), Facebook-ը: Սակայն այդպիսով Facebook-ի գովազդային հնարավորություններից շատ քչերն էին օգտվում` իրենց էջը գովազդելու համար, որն էլ բերեց Facebook-ի «քծիբության» դեմոնստրացիային և էջերում ընկերներին հրավերները դարձան համարյա թե անիմաստ երևույթ, քանի որ հրավերներից իրականում 1-2%-ն է տեսանելի դառնում հրավիրվածներին և ստացվում է ինքնախաբեություն և’ Facebook-ի կողմից և’ մեր` էջ հրավիրողներիս…

Ինչ վերաբերվում է կայքերում ինտեգրված Like կոճակներին, ապա օրեցօր զգացվում է, թե ինչպես են սակավանում լայքերի թվերը տարատեսակ կայքերում (+ները նույնպես): Շատ բլոգերներ և կայքերի հեղինակներ կարող են հավաստել դա, որքան էլ որ շատանում են կայքի ընթերցողները, լայքերի թվաքանակը չի ավելանում: Եվ այս ամենն այն դեպքում, երբ բավական մեծ քանակությամբ կայքեր իրենց ռեյտինգն ու հեղինակությունը, լրատվության որակը և այլն գնահատում են կայքի լայքերի թվով, հոդվածների լայքերով (մանավանդ հայկական միջավայրում): Սա էլ բերում է «լայքախնդրանքների» և «լայքախնդիրների» բազմացմանը հայկական ցանցում: Մեզանից շատերն են հանդիպել այդպիսի խնդրանքների` հավանելու (լայքելու) այս կամ այն հոդվածը, այս կամ այն լուսանկարը, որը մասնակցում է մրցույթի, կամ ինչ-որ բրենդային ֆեյբսբուքյան էջ:

Այո, այո, այսօր լայքերն ունեն բավականին պատկառելի արժեք: Եվ հայկական ցանցում կարելի է նույնիսկ այն կիրառել որպես դրամական միավոր: Ասենք` քո հոդվածն արժե 30 լայք, կամ քո բլոգը օրական 50 Լայքանոց արժեք ունի, կայքս արժե 2000 լայք, բայց 1800 Լայքով կտամ…

Լայքը փող է, փողը` երջանկություն, հետևաբար – լայքը երջանկություն է :))

Սա համարյա իրականություն է, և դրանից արդեն հնարավոր չէ փախչել: Շատ լրագրողներ ուղղակի վարձատրվում են իրենց հոդվածների լայքերի թվով, շատ մրցույթներում մարդիկ ուղղակի լայքեր են ապահովում իրենց մրցութային նյութերի համար` այդպիսով ապահովելով այնքան ցանկալի լայքեր նաև մրցութային հարթակին: տեսնում ե՞ք, ամենուրեք լայքեր են :) Սա փաստ է, փաստեր են, որոնք արձանագրելիս ամերիկա չեմ հայտնաբերում, ուղղակի սրա արժեքն է գնալով բարձրանում և կարծես թե դրա դեմ ոչինչ անել արդեն հնարավոր չէ, քանի որ մեր լոկալ Facebook-ը ցույց է տալիս նաև պատկառելի աճի ցուցանիշներ և մեր ցանցում օր-օրի ավելանում են նոր պոտենցիալ լայքողներ :)

Սակայն լայքային այս շրջանում զգացվում է ևս մեկ տենդենց: Շատերն են արդեն հասկանում լայքի իմաստն ու արժեքը ժամանակակից դարում և շատերն էլ հենց սկսել են խնայել իրենց լայքերը, լինել զուսպ լայքելուց, չլայքել այն, ինչ ընկնում է աչքին, այդպիսով էլ սակավանում են հոդվածների և էջերի լայքերը և առաջ է գալիս արդեն նշածս «լայքախնդրությունը»…

Իսկ իմ ընթերցողներն ինչպե՞ս են վերաբերվում լայքելուն, կուզեի լսեի կարծիքներ: Ինչպես նաև վերջում պետք է հրավիրեմ լայքելու մեր բրենդային էջը: Չէ՞ որ մեզ նույնպես հարկավոր են լայքեր` www.facebook.com/tourinform :)



Category Բաժնեշարք` Բլոգինգ և ինտերնետ, Կես հումոր  |  Tag Գրանշաշարք` , , , , , ,

Կարծիքներ և մեկնաբանություններ

Թող կարծիքդ այստեղ