Հնդկահավիզմի վերջի սկիզբ…



Հայոց պատմության ո’չ գրքերում և ո’չ էլ գրքերից դուրս ես չեմ հիշում այնպիսի մի դեպք, երբ Հայաստանից դուրս տեղի ունենա այնպիսի իրադարձություն, որն իրականում բխում է հայ ազգի և Հայք երկրի շահերից… Մինչև վերջին պահն էլ ես չէի հավատում, որ Ֆրանսիայում վերջապես տեղի կունենա այն, ինչը կարող է բեկումնային լինել և շատ փոփոխություններ բերել պատմության մեջ…

Բայց դա տեղի ունեցավ. Ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի վերին պալատի` սենատի կողմից… Արդարությունը երբեմն իրոք ուժ ունենում է, որքան էլ որ նավթն ու այլ կեղտոտ քաղաքական թանկարժեք փուչիկներ կան աշխարհում: Վիվա Ֆրանս – այս արտահայտությունն, ինձ թվում է դեռ տարիներ անց էլ կլսենք հայերի շուրթերից, քանի որ այսօր տեղի ունեցածն այս պահին այնքան էլ կարևոր չէ, որքան այն վաղն է կարևոր լինելու:

Ո’չ հնդկահավերին, և կեցցե Հայքն ու հայոց աշխարհը…



Category Բաժնեշարք` Անվերնագիր  |  Tag Գրանշաշարք` , , , , , , ,

Կարծիքներ և մեկնաբանություններ

Թող կարծիքդ այստեղ