Արդեն սովորական աժիոտաժ

Ֆուտբոլի հանդեպ ես դեռ իմ գիտակցական կյանքում չեմ հիշում այսպիսի աժիոտաժ, երբ Հայաստանի հավաքականի հանդիպումների տոմսերն այսքան արագ կարող էին վերջանալ… Գուցե սովետական միության ժամանակներում Արարատի հանդիպումների տոմսերն այսքան արագ են վերջացել, բայց հիմա… այսպիսի տեմպեր երևի մեկ էլ Բրազիլիայում կամ Հոլանդիայում է լինում.. Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպման տոմսերը ևս, ինչպես նախորդ հայաստանյան հանդիպմանը` Հայաստան-Ռուսաստան հանդիպման ժամանակ, վերջացել են տոմսերի վաճառքի սկսման օրվանից 3-4 օր անց… [սեպտեմբերի 24-ի դրությամբ այլևս տոմսեր չկային...]
Դե արի ու Հայաստանի հավաքական, մի գնա Euro-2012. ես որ հավատում եմ էդ օրվան, երբ Հայաստանի հավաքականը արտագնա խաղում կկարողանա հաղթել թեկուզ ուժեղ իռլանդացիներին: Տղերքին ուժեղ կամք, առանց վնասվածքների հանդիպումներ ու հավաքներ ու լիքքը ուժի աղբյուրներ միայն կարելի ա ցանկանալ, իսկ երկրպագուների պակաս արդեն հազիվ թե զգացվի :))
Եվ ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ Հայաստանի ֆոււտբոլի հավաքականը այս պահին Euro 2012 մրցաշարի ընտրական B խմբում գտնվում է 3-րդ հորիզոնականում` իր բանկում ունենալով 14 միավոր (4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 2 պարտություն), որն աննախադեպ է անկախ հայաստանի պատմության ընթացքում: Հայաստանի հավաքականը ցուցադրում է աննախադեպ թիմային խաղ և բարձր կամային հատկություններ: Դե եթե տոմս էլ արդեն դժվար է գտնել, ապա հեռուստացույցով նույնպես կարելի կլինի վայելել մերոնց խաղն ու հաղթանակը հոկտեմբերի 7-ի Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը. Նախորդ` Սլովակիա-Հայաստան հանդիպումն ավարտվել է Հայաստանի գերհաղթանակով` 0-4 հաշվով…
P.S. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA-ի հրապարակած վերջին վարկանիշային ցուցակում բարձրացել է 44-րդ հորիզոնական. այս նախադեպի մասին էլ խոսք չկա ասելու…
Բաժնեշարք` Անվերնագիր
|
Գրանշաշարք` Armenia football, Armenia national team, Armenia-Macedonia, Euro 2012, football, football tickets, Ireland-Armenia, աժիոտաժ, Իռլանդիա-Հայաստան, Հայաստան-Մակեդոնիա, Հայաստանի հավաքական, հայկական ֆուտբոլ, ֆուտբոլ, ֆուտբոլային բում, ֆուտբոլի տոմսեր
|
Թող քո կարծիքը..


September 25, 2011
|
Հեղինակ` Vardan Papikyan
