ֆուտբոլային աժիոտաժ Երևանում



ֆուտբոլային աժիոտաժ Երևանում

ֆուտբոլային աժիոտաժ Երևանում

Փաստորեն վերջին շրջանում գրանցվեցին երեք չտեսնված երևույթներ` կապված հայկական ֆուտբոլի հետ…

Դեռ 1994թ.-ից սկսած դեպք չի եղել, որ ներկա չլինեմ Երևանում տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտոնական հանդիպումներին (UEFA կամ FIFA), սակայն էս անգամ կարծես թե դեպքը կգրանցվի… պատճառն այն է դառնում, որ նախապես հայտարարված մարտի 10-ից Հայաստան-Ռուսատան ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքից հետո` երեք օր անց, արդեն տոմսեր չկային… հետո արդեն իմացա, որ տոմսերի վաճառքն արդեն սկսվել էր մարտի 7-ից…

Ամեն դեպքում, այսքան արագ դեռ դեպք չի գրանցվել, որ տոմսերը սպառվեին: Իրականում անչափ ուրախալի է Հայաստանի հավաքականի նկատմաբ այսպիսի աժիոտաժը, երբ տոմսերն այսքան արագ սպառվում են և տեսնելու ենք լեփ-լեցուն ստադիոն:

Բնական է, որ այս աժիոտաժն առաջացել է Հայաստանի հավաքականի վերջերս ցուցադրած բարձրակարգ խաղի արդյունքում, որից հետո, հատկապես Ռուսաստանի հետ շատ կարևոր խաղն ավելի է ազդել այս ամենի վրա: Եվ դեռ չտեսնված իրադարձություններից մեկն էլ հենց դա է. մերոնք զարմանալի լավ խաղ են ցույց տվել EURO 2012-ի ընտրական փուլի բոլոր հանդիպումներում: Ուրիշ հարց է, երբ առաջին խաղում «սպորտային բախտի» ու մեր հնուց մնացած կոմպլեքսների պատճառով խաղը տանուլ տվեցինք իռլանդացիներին և ուրիշ հարց է, երբ Մակեդոնիայում չկարողացանք պահել հաղթական հաշիվը, երբ դաշտում այդ թիմի հավաքականն ուղղակի ջախջախված էր:

բացի այս ամենից, ես չեմ հիշում դեպք, երբ այսքան շատ մարդիկ խոսեին Հայաստանի հավաքականի որևէ խաղի մասին: Ամենուրեք` ցանցում, դրսում, տրանսպորտի մեջ հենց այդ թեման է քննարկվում: Ու ամենաուրախալին այն է, որ այլևս չեն լսվում առաջվա դժգոհ թեմաները մեր հավաքականի վերաբերյալ… գուցե շատ սենտիմենտալ է ստացվում այս ամենը, բայց իրականությունը մնում է իրականություն…

Standings of the group "B" EURO2012 qualifying tour

Այս պահին այսպիսի տեսք ունի EURO2012-ի առաջնության որակավորման փուլի B խումբը... Հուսանք, որ մեր միավորները կբարձրանան` դառնալով 15-16 և ավելին (այնքան, ինչքան անհրաժեշտ կլինի խմբից դուրս գալու համար) :)

Հայաստան-Ռուսաստան հանդիպումը նաև ահավոր հետաքրքրություն է առաջացրել Ռուսաստանում: Մեր մրցակիցն իր հավաքականի խաղացողներին 50.000-ական դոլար է խոստացել այս խաղում հաղթելու դեպքում:

Իսկ ավելի լուրջ ու մեծ թափով են պատրաստվում հայ ֆուտբոլասերները, մասնավորապես առաջին հայկական ֆրոնտը (FAF – First Armenian Front), որոնք բավականին մեծ աշխատանք են տարել այս հանդիպմանը որակյալ և պատշաճ երկրպագելու ակցիաների համար:

Ամեն դեպքում, Հայաստանի հավաքականն ի վիճակի է հաղթել, խաղում միանշանակ տեսանելի է որակը, տեսանելի են խաղային մակարդակի բարձրացումներն ու մեր ֆուտբոլիստների` խաղ ցուցադրելու ունակությունները; Սա խաղ է, որը պետք է ուղղակի խաղալ… Ես հավատում եմ, որ մենք կարող ենք խաղալ որակյալ ֆուտբոլ և պետք է տեսնենք այս տարի մեր հավաքականի դեռ շատ հաջողություններ:

Ձեզ տեսնեմ տղերք, առաջ` լավ ֆուտբոլ խաղալու!!! էս անգամ էլ հեռուստացույցով կնայեմ խաղը, ոչինչ… :)))

P.S. այսուհետ բլոգիս նյութերի տակ տեղադրելու եմ պոստի հետ կապված բառակույտ.. դե պետք ա գալիս ցանցում, համ էլ էքսպերիմենտ եմ անում :)))

Blog Post related stories:

Football match between Armenia and Russia, EURO 2012 qualifying round, 26 March 2011, Yerevan, Armenia…

Yuri Zhirkov is back in Group B leaders Russia’s squad for Friday’s trip to Armenia, one of three teams along with the Republic of Ireland and Slovakia who are only two points adrift…

Andorra coach Jesús Álvarez has stuck with the tried and tested for the visit of Slovakia. The principality will be seeking their first points in the section having lost all four games thus far while scoring just once thanks to a Cristian Martínez strike in the 3-1 defeat to the Republic of Ireland last September.

Forward Robert Zebelyan, defender Valeri Aleksanyan and right-sided midfielder Levon Pachajyan have returned to Vardan Minasyan’s selection, after they missed out on recent selections. Armenia have reason for optimism as they prepare to meet Russia, following wins against Slovakia and Andorra in their last two home games.



Category Բաժնեշարք` Անվերնագիր  |  Tag Գրանշաշարք` , , , , , ,

Կարծիքներ և մեկնաբանություններ

Թող կարծիքդ այստեղ