Ինչ են խոսում ամեն օր…

talkingsԵրբևէ ուշադրություն դարձրել եք, թե տվյալ օրվա ընթացքում Ձեր ականջին ինչ խոսակցություններ են հասնում? Օրինակ, նստաք եք երթուղայինում և կես ժամ ճանապարհ եք անցնում և այդ ընթացքում ինչ-որ մարդիկ, որոնք ընկերոջ կամ ծանոթի հետ նստում են նույն երթուղայինը և ինչից են խոսում… (i)

Շատ ակտուալ է. միջին տարիքի կանայք. Արմենիա հեռուստաընկերության եթերից են բողոքում, բողոք գովազդների մասին. Այս թեման համարյա թե ամեն օր լսում եմ…

Շատ ակտուալ է. երիտասարդ տղաներ ու աղջիկներ. ադնակլասնիկում էսինչի նկարը բացեցի, մեկ դրեցի, ինքը ինձ էրկուս էր դրել… ու սենց շարունակ… էս թեման ամեն քայլափոխի ենք լսում… ի դեպ, ամեն քայլափոխի և մեծ դոզայով: Երիտասարդներից ամեն երկրորդն այս թեմայով է տառապում: Դե լավ չմտածեք, թե էլի ադնակլասնիկից եմ բողոքում…

Շատ ակտուալ է. տարեց մարդիկ (մեկմեկու անծանոթ). թուրքերը հենց սահմանը բացին, սաղս էթալու ենք դառնանք թուրք…. մյուսը. դու չես հասկանում, կոտորվանք սովից, թող բացեն սահմանները… ու սենց շարունակ… Այս թեման ամեն քայլափոխի է, սակայն ի տարբերություն նախորդների, որոնք ինքնաբուխ են ծնվում բոլորի մոտ, այս թեման քննարկելու համար կայծ է հարկավոր…

Սրանք` իմ առօրյայից…

Իսկ Դուք ի՞նչ խոսակցությունների եք ականատես լինում օրվա ընթացքում… կիսվեք հանուն վիճակագրության :)

6 Comments


  1. //

    Շատ ակտուալ է. փողոցում քայլերիս եթե ուշադրություն դարձնենք թե ինչ են խոսում մեր երիտասարդ տղաները հիմնականում ` կամ մեքենաներից, կամ էլ աղջիկներից, օրինակ . <> , կամ էլ <>
    Էդպես… :)


  2. //

    actual e……….. aghjiknern en bambasum poghocum…”qxchi, hl@ sra hagac@ nayi, kamel dra mazer@”………………….ev ayspes amen qaylis lsum em!!!!!!!!!!!!!


  3. //

    Ella > ակտուալ ա :)


  4. //

    Ofelya > բամբասանք.. ավանդական ակտուալություն :)


  5. //

    ԵՎՍ ՄԻ ՏԱՐԲԵՐԱԿ….
    Մեր ազգը ցանկացած բնագավառում “ակտիվ խորհուրդներ տվող” ազգ է, անկախ նրանից ինքը էդ բնագավառից հասկանում է , թե ոչ; ըստ այդմ շատ եմ նկատել, որ քննարկում են հեռուստա և ռադիոեթերում հաճախակի երևացող մարդկանց` այս կամ այն քաղաքական գործչի, դերասանի, երգչուհու, արտիստի գործերը, խոսքերը քննարկելն ու ակտիվ քննադատելը, մի հատ ել…ոնց կասի ընկերներիցս մեկը. “կանտռոլնի վիստրիլ վ գոլվու” … ասելը , թե քննարկման օբյեկտը ինչ պետք է աներ, ու որ ավելի վատ է, ինչը չպետք է աներ)))))


  6. //

    վերջերս երթուղայինում ՍՏԻՊՎԱԾ ( ինչի ստիպված, որովհետև ականջակալներս տանն էի մոռացել:))) լսեցի, մի ինչ որ նորափսակ աղջկա օժիտի բոլոր իրերի, նվեր ստացած ոսկյա իրերի և նրանց գների մասին, շատ զվարճալի էր- քանի որ մանրամասն ծանոթացա, ասեմ ձեզ շատ լավ օժիտ էր, երթուղայինի բոլոր ուղևորները տպավորված էին:))) и куда катится наш мир??

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *